Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։ Մարզի հիմնական մշակաբույսերն են ձմերուկ, սեխ, լոլիկ, վարունգ, լոբի, սիսեռ, կանաչ պղպեղ, սմբուկ, ցորեն։ Երկրագործությունը 90 տոկոսով ոռոգովի է։ Այդ նպատակով օգտագործվում է ինչպես գետերի ջրերը՝ իրենց ջրանցքներով, այնպես էլ արտեզյան հորերի ջրերը։ Լեռնային հատվածներում զարգացած է նաև անասնապահությունը՝ հիմնականում ոչխարաբուծություն, ավելի քիչ՝ խոշոր եղջերավոր անասնապահություն։ Արարատի մարզի արդյունաբերությունում, կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը։ Արարատ քաղաքի մոտ արդյունահանվում է տրավերտին, կրաքար, ավազ, մարզի այլ հատվածներում նույնպես կան տրավերտինի, ավազի, մարմարի, բազալտի հանքեր։ Կան հանքային ջրեր՝ Արարատ և Վեդի։ Մետաղական հանածոների արդյունաբերական պաշարներ չկան։ Շատ մեծ է սննդի արդյունաբերության նշանակությունը։ Գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են մարզում արտադրված գյուղմթերքի վերամշակմամբ՝ մուրաբաների, բնական հյութերի, պահածոների, տոմատի մածուկների արտադրությամբ։ (մանրամասն...)
Սիս, Ալ Խավերիս, Ալ Խուվայրիս, Ալ Հուվայրիթ, Ալ Հուվայրիս, Արարատ Փոքր, Հուայրաս, Հուվայրիս - լեռ (լեռնագագաթ) Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան ծայրակետում, Արաքսի աջ ափին, Մասիսի երկու գագաթներից մեկը: Բարձրությունը 3925 մ: Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Սիս: Անվանվել է նաև Փոքր Արարատ, արաբական աղբյուրներում՝ Ալ Հուվայրիս (Խուվայրիս): Ունի հրաբխային ծագում և կառուցվածքով նման է Մեծ Մասիսին: Վերջինից բաժանված է Անահտական լեռնանցքով[1]։ (մանրամասն...)
Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 1-ին։ Տարածությունը 182,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 64,4 հազար մարդ (1987), խտությունը՝ 353 մարդ։ Մինչև 1953 թվականը կոչվում էր Զանգիբասարի շրջան, 1953-1969 թվականներին մտել է Էջմիածնի ու Արտաշատի շրջանների մեջ, վերակազմավորվել է 1969 թվականին։ (մանրամասն...)
2020թ. սուբվենցիոն ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվում Բուրաստան համայնքի հետևյալ փողոցներում՝ Զ.Գալստյան, Գ.Նժդեհի, Թումանյան, Իսահակյան փողոցները, Արտաշատյան խճուղին մասնակի, Պ.Սևակի, Չարենցի և Անդրանիկի փողոցները՝ մասնակի:
Արտաշատի Իսակով պայմանական թաղամասում այսօր տոնական տրամադրություն էր տիրում: Այսօրվանից այստեղ 30-տնտեսություն խմելու ջուր ունի: Թաղամասում ավելի քան 20 տարի խմելու ջուր չի եղել և մարդիկ ջուրը ձեռքով են բերել:
«Հայփոստ» ընկերությունը շարունակում է մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման նոր ծրագիրը, որի շրջանակներում Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում բացվեց փոստի տեսակավորման տեղամաս, որը կսպասարկի Արարատի մարզն ամբողջությամբ: