Պոնտիերեն բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնտիերեն բարբառ
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասհունարեն
Երկրներ Հունաստան[1],  Թուրքիա[2],  Ռուսաստան[3],  Ադրբեջան[4],  Կանադա[5],  Վրաստան[6],  Ղազախստան[7],  ԱՄՆ[8] և  Հայաստան
Խոսողների քանակ778 000 մարդ (2012)[9]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[10]
Գրերի համակարգՀունական այբուբեն, կյուրեղագիր և լատինական այբուբեն
IETFpnt
ISO 639-3pnt
 Pontic Վիքիպահեստում

Պոնտիերեն բարբառ (նաև պոնտական հունարեն, հուն․՝ Ρωμαίικον γλώσσαν, Ποντιακή διάλεκτος, Ποντιακή γλώσσα) բարբառների մի քանի խմբերի անվանում, որով խոսում են Սև ծովի հարավային ափի հունական և հելլենիզացված բնակչությունը (պոնտացի ​​հույներ) Փոքր Ասիայում (Պոնտոսի պատմական շրջանը) միջնադարում և նոր ժամանակներում։ Այն համարվում է հունարեն լեզվի բարբառ[11]։ Խոսողների ընդհանուր թիվը, ըստ տարբեր տվյալների, կազմում է մոտ 320 հազարից մինչև 1․780 հազար, թիվն անընդհատ նվազում է ձուլման գործընթացների պատճառով։ Լեզուն պաշտոնական կարգավիճակ չունի։

Հայաստանում հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[12][13][14]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանազկերտի ճակատամարտը (1071) հանգեցրեց Փոքր Ասիայի վրա բյուզանդական վերահսկողության աստիճանական կորստի։ Այս շրջանում կապադովկյան լեզուն սկսեց առանձնանալ։ Տրապիզոն քաղաքը մնաց Բյուզանդիայի անկլավը, իսկ 1204-1461 թվականներին այն Տրապիզոնյան կայսրության կենտրոնն էր, որն աստիճանաբար կորցնում էր իր տարածքի մնացորդները թուրքերի գրոհի պատճառով։ Պոնտական ​​լեզվի տարածքը հիմնականում համընկնում է 13-14-րդ դարերի Տրապիզոնյան կայսրության տարածքի հետ։ Սակայն տեղի հունական և հելլենացված բնակչությունն ավելի քիչ էր ձուլվել։ Այսպես առաջացավ պոնտական ​​լեզուն։ Նրա դիրքերը սասանվեցին 1922-1923 թվականների հունա-թուրքական բնակչության փոխանակումից հետո։ Պոնտական ​​լեզվով խոսողների զգալի մասը հայտնվել է ԽՍՀՄ-ում, որտեղ շատերն անցել են ռուսերեն, հայերեն և այլ լեզվի։

1990-ականների սկզբին դեպի Հունաստան պոնտոսի հույների զանգվածային հայրենադարձությունից հետո, այնտեղ փորձեր են արվել վերակենդանացնել այն։ Այդպես 2006 թվականին Սալոնիկում բացվել է Պոնտական ​​լեզվի թատրոնը։

Հայաստանի հույն ազգաբնակչությունը ևս փոքրաքանակ է, և տարբեր պատճառներով թիվը նվազում է, այժմ Հայաստանում ապրում են մոտ 1000 հույներ[15]։ 20-րդ դարի 30-ական թվականներին, ինչպես ԽՍՀՄ հունաբնակ շատ վայրերում, այնպես էլ Հայաստանում, մասնավորապես Լոռու մարզի հունաբնակ Յաղդան գյուղում դասավանդվել է պոնտիերենը, սակայն դա կարճատև ընթացք էր, և հետագայում սերունդները լեզուն փոխանցել են միայն բանավոր խոսքով։ Անկախությունից հետո Հայաստանից Հունաստան են արտագաղթել զգալի թվով հույներ, որն էլ հանգեցրել է պոնտիերենի դիրքերի թուլացման։

Հունարենի պոնտական բարբառը Հայաստանի հույն բնակչության շրջանում այսօր գործածվում է հիմնականում համայնքի տարեց սերնդի շրջանում, իսկ ավելի երիտասարդ սերունդը չի տիրապետում պոնտիերենին։ Երիտասարդները նոր հունարենը որպես օտար լեզու են ուսումնասիրում հունական համայնքի կիրակնօրյա դպրոցներում[16]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտիերենը Փոքր Ասիայի հունարեն (բյուզանդական) լեզվի բարբառ է, որը չի զգացել ժամանակակից դիմոտիկայի(հունարենի ժամանակակից ժողովրդախոսակցական տարբերակը) ազդեցությունը և, հետևաբար, բավականին արխայիկ է։ Պոնտական ​​լեզվի բառապաշարն ու հնչյունաբանությունը հիմնականում պահպանում են հին հունարենի դասական առանձնահատկությունները և հին հունական կոյնե լեզվի տարրեը, մինչդեռ քերականությունը ավելի մոտ է միջին հունարենի քերականությանը[17] :

Պոնտիերենում ​​արխաիզմները(հնաբանություն), ինչպես կապադովկերենը, ունեն հիմնականում հին դորիական և էոլական ծագման տարրեր։ Նկատելի են օտարալեզու ազդեցությունները, ի տարբերություն ժամանակակից հունարենի, դրանք հիմնականում ասիական են։ Ավելին, դրանք ավելի քիչ են նկատելի, քան հարեւան կապադովկական բառապաշարում, որտեղ թուրքացումը հանգեցրեց լեզվի քերականական կառուցվածքի խզմանը։ Պոնտիերենի վրա նկատելի են այնպիսի օտարալեզու ազդեցություններ, ինչպես օրինակ՝ հայերենի, վրացերենի, թուրքերենի։

Պոնտոսի հույների լեզուն ուսումնասիրել են ականավոր բանասերներ։ Նրանցից է Անտիմոս Պապադոպուլոսը՝ «Պոնտական ​​բարբառի պատմական քերականություն» (Աթենք,1955) և «Պոնտական ​​բարբառի պատմական բառարան» գրքերի հեղինակը։ Դ.Ի. Իկոնոմիդիսը «Պոնտոսի հունական բարբառի քերականություն» գրքի հեղինակն է (Աթենք, 1958)։

Հունարենի համաշխարհային օրը նշվում է 2017 թվականի փետրվարի 9-ից՝ ի նշանավորումն հույն մեծ բանաստեղծ, Հունաստանի ազգային օրհներգի հեղինակ Դիոնիսոս Սոլոմոսի։ Այն երկրներում, որտեղ կա հունական սփյուռք, անցկացվում են միջոցառումներ։ Հայաստանում նույնպես օրը նշվում է տարբեր միջոցառումներով[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ScriptSource - Greece
  2. ScriptSource - Turkey
  3. ScriptSource - Russian Federation
  4. ScriptSource - Azerbaijan
  5. ScriptSource - Canada
  6. ScriptSource - Georgia
  7. ScriptSource - Kazakhstan
  8. ScriptSource - United States
  9. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  10. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  11. «Список языков России (v2022)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  12. https://int-heritage.am/ich-list-of-ra/, ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ
  13. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=157496, ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ , թիվ 16
  14. ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայք
  15. https://www.golosarmenii.am/article/181028/lyudi-morya, Պոնտոսի հույները Հայաստանում, «Голос Армении» թերթ
  16. Դարավոր երկխոսություն, ՀՀ Լեզվի կոմիտե
  17. Against all odds: archaic Greek in a modern world Արխիվացված 2021-02-02 Wayback Machine (University of Cambridge, 1 July 2010)(անգլ.)
  18. https://greeks.am/ Հայաստանի հունական համայնքների միության պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտիերեն բարբառ» հոդվածին։