Ռուսլան Օլեգովիչ Պոնոմարյով (հոկտեմբերի 11, 1983(1983-10-11)[1], Գորլովկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն (2002-2003)։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ։ 1998 թվականին դարձավ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը[3]։ 2002 թվականին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ ՖԻԴԵ-ի չեմպիոն։ Ուկրաինայի հավաքականում հաղթել է շախմատի XXXVI, XXXIX օլիմպիադաներում։ Սովորել է շախմատ խաղալ Կրամատորսկում, որտեղ անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը։ Եվրոպայի տղամարդկանց մրցաշարի փոխչեմպիոն։ 2002 թվականին մասնակցել է միջազգային Լինարեսի մրցաշարին և գրավել է 2-րդ հորիզոնականը։ 2 անգամ եղել է ՖԻԴԵ-ի եզրափակչում (2005, 2009)։ Հաղթել է Դորտմունդի մրցաշարում (2010)։