Պիլար Ռաոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիլար Ռաոլա
կատ.՝ Pilar Rahola
Pilar Rahola 1.jpg
Ծնվել էհոկտեմբերի 21, 1958(1958-10-21) (61 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններCity councillor of Barcelona?[1], Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր[2] և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր[3]
Քաղաքական կուսակցությունԿատալոնիայի հանրապետական ձախեր և Partit per la Independència?
ԱնդամությունAdvisory Council for the National Transition?
Կայքpilarrahola.com
Pilar Rahola Վիքիպահեստում

Պիլար Ռաոլա ի Մարտինես (իսպ.՝ Pilar Rahola i Martínez, հոկտեմբերի 21, 1958(1958-10-21), Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի և կատալոնացի լրագրող, գրող, նախկինում` ձախ քաղաքական գործիչ, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր` Կատալոնիայի հանրապետական ձախ կուսակցությունից: Մի քանի գրքերի հեղինակ է, որոնք լույս են տեսել իսպաներեն և կատալոներեն, համագործակցել է իսպանական «Էլ Պիաս» (իսպ.՝ El País) թերթի հետ, սյունակներ է վարում իսպանական «La Vanguardia», արգենտինական «La Nación» և ամերիկյան «Diario de América» թերթերի հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլարը ծնվել է մի ընտանիքում, որը բացահայտ համակրել է հանրապետական ու հակաֆաշիստական գաղափարները: Նրա մի քանի ազգականներ եղել են քաղաքական գործիչներ: Նրանցից մեկը` Պեդրո Մոլինաս Ռաոլան, եղել է Ֆրանցիսկո Կամբոյի ընկերը, սենատոր, Իսպանիայի երկրորդ հանրապետությունում ծովային նախարար, իսկ 1935 թվականին` առանց պորտֆելի նախարար: Մեկ այլ ազգական` Ֆրեդերիկ Ռաոլան, եղել է Կատալոնիայի առաջին օմբուդսմենը[4]: Պիլարի ազգականներից Կառլես Ռաոլան կատալոնացի ինտելեկտուալ էր, որ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում գեներալ Ֆրանկոյի հաղթանակից հետո դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել 1939 թվականի մարտի 15-ին:

Պիլարն ամուսնացած է, ունի երեք երեխաներ, որոնցից երկուսը` ծնված Բարսելոնայում և Սիբիրում, որդեգրված են:

Պիլարն ավարտել է Բարսելոնայի համալսարանը` իսպանական և կատալոնական բանասիրությունից ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան[5]:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2000 թվականներին Պիլարը Իսպանիայի` 5-րդ և 6-րդ գումարման խորհրդարանում եղել է «Կատալոնիայի հանրապետական ձախեր» (իսպ.՝ Esquerra Republicana de Catalunya, կրճատ` ERC) կուսակցության ձախ թևի ներկայացուցիչ[6]: 1994-2000 թվականներին եղել է նաև Բարսելոնայի քաղաքապետի տեղակալ: Որպես խորհրդարանի պատգամավոր մասնակցել է տարբեր հանձնաժողովների քննչական աշխատանքին, այդ թվում «Ռոլդանի հանձնաժողովում», որը քննում էր սոցիալիստների կառավարության (կառավարության ղեկավար` Ֆելիպե Գոնսալես) կոռուպցիոն ամենամեծ բացահայտումը: Նա ներգրավված է եղել մի քանի կոմիտեների աշխատանքներում, այդ թվում` արտաքին գործերի[5][6]:

1996 թվականին Պիլարը դուրս է եկել ERC կուսակցությունից, որպեսզի Անխել Կոլոմի և Ժոան Լապորտայի հետ նոր կուսակցություն հիմնի` «Կուսակցություն անկախության համար»: Այն բանից հետո, երբ նոր կուսակցությունը չի անցել խորհրդարան, Պիլարը թողել է քաղաքականությունը` վերադառնալով լրագրողական գործունեության ու գրքեր գրելուն[5]:

Լրագրող և գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլարը համագործակցել է իսպանական «Էլ Պաիս» թերթի հետ, վարել շարքեր իսպանական «La Vanguardia», արգենտինական «La Nación» և ամերիկյան «Diario de América» թերթերում: Ելույթներ է ունեցել հհեռուստատեսային և ռադիո ծրագրերում, հասարակական տարբեր միջոցառումներում, համաժողովներում, դասախոսություններով հանդես է եկել համալսարաններում[5][7][8]:

Որպես լրագրող լուսաբանել է միջազգային այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Եթովպիայի և Էրիթրեայի միջև պատերազմը, Բալկանյան թերակղզու, Պարսից ծոցի (Երուսաղեմ) պատերազմները, Բեռլինյան պատի փլուզումը, Ռուսաստանի Պետական դումայի` 1993 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, Մերձբալթիկայի երկրների հանրապետությունների անկախացումը, Մերձավոր Արևելքի իրադարձությունները:

2007 թվականից մասնակցել է հեռուստատեսային «Els matins» ծրագրին, «Onda Cero» ռադիոյի «Julia en la onda» ծրագրին, քննարկել է կատալոնական ազգայնականության, կանանց իրավունքների, արաբա-իսրայելական հակամարտության և բազում այլ հարցեր:

Նա սատարել է Իսրայելի դիրքորոշումը այս կոնֆլիկտում, քննադատել է ժամանակակից իսլամի գաղափարախոսության և ձախ քաղաքական որոշ տեսակետներ, ինչպես նաև կոնֆլիկտին առնչվող որոշ քաղաքական գործիչների, այդ թվում` հենց Իսրայելում. դրանք տարբեր արձագանքներ են ունեցել ԶԼՄ-ներում[9][10][11][12][13][13][14][15][16][17][18][19]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 : Պատվավոր դոկտոր Universidad de Artes y Ciencias de la Comunicación de Santiago de Chile համալսարանում (Սանտյագո) — մարդու իրավունքների համար պայքարում ներդրումների համար:
  • 2004 : Premio Javer Olam, Jewish Chilean Community — հակասեմականության դեմ պայքարում ավանդի համար:
  • 2005 : Cicla Price — հակասեմականության դեմ պայքարում ավանդի համար:
  • 2006 : Honour Member, Թել Ավիվի համալսարան
  • 2006 : Golden Menora Price, Բնեյ Բրիտ (Ֆրանսիա)
  • 2008 : Scopus Award laureate 2007, Երուսաղեմի հրեական համալսարան
  • 2008 : APEI Prize for her articles, տրվել է «Asociación Profesional Española de Informadores de Prensa, Radio y Televisión» կողմից:
  • 2008 : Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) համաժողովի պատվավոր հյուր
  • 2009 : Senador Angel Pulido, «Federación de Comunidades Judías de España»
  • 2009 : Mass Media Award, American Jewish Committee — մարդու իրավունքների համար պայքարում ներդրումների համար:
  • 2010 Daniel Pearl Award, 2010, տրվել է Anti-Defamation League-ի կողմից, «ազնիվ ու հաշվետու լրագրողական էթիկային նվիրվածության և հասարակության առաջ ազնիվ ելույթների համար»:
  • 2011 Morris Abram Human Rights Award, տրվել է UN Watch for her defense of Human Rights-ի կողմից, Ժնև, 2011:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bcn.cat/estadistica/catala/dades/telec/loc/loc95/cloc9505.htm
  2. http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=259&idLegislatura=5
  3. http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=136&idLegislatura=6
  4. Frederic Rahola i d’Espona. Mandate: 1984—1992
  5. 5,0 5,1 5,2 5,3 сайт Пилар Рахолы — биография(անգլ.)
  6. 6,0 6,1 Rahola i Martínez, Pilar; Todas las legislaturas — законодательная деятельность(իսպ.)
  7. Recopilación de presentaciones en los medios argentinos. 21/08/2006 — Испанский журналист Пилар Рахола посетила Буэнос-Айрес(իսպ.)
  8. Ficha de autor de Pilar Rahola en Diario de América. Пилар Рахола — ОПУБЛИКОВАННЫЕ СТАТЬИ Archived 2007-09-29 at the Wayback Machine.(իսպ.)
  9. Jews with six arms. Archived 2011-07-26 at the Wayback Machine. This is my Conference in the Global forum for Combating Antisemitism. Jerusalem. 16/12/2009
  10. Новый скандал со звездой фламенко: он подверг свою невесту «проверке носовым платком», 29 сентября 2005 NEWSru.com
  11. Пропалестинская истерия левых Европы проистекает из юдофобии, 17.10.2002
  12. Cross-eyed Europe. The Protocols of the Sages of Information, Pilar Rahola, 25/11/2003
  13. 13,0 13,1 "Democracy’s Canaries"Jews and Judeophobia inContemporary Europe, World Jewish Congress, 13/06/2005
  14. Не каждый левый — антиизраильтянин; борьба Израиля является борьбой всего мира, 15.03.2010
  15. Природа антисемитизма, Пилар РАОЛА
  16. The anti-Israel hysteria, By Pilar Rahola, Published 09.01.09
  17. El «hiyab» y la libertad amenazada. Opinión — 12/10/2007 2:17 — Autor: Abdennur Prado — Fuente: Webislam(իսպ.)
  18. La Vanguardia, órgano oficial del Estado de Israel. Opinión — 24/01/2009 10:05 — Autor: Abdennur Prado — Fuente: Webislam(իսպ.)
  19. Пилар Rahola сионизма и исламофобии в чистом виде в испанском телешоу, 25 апреля حسن 2010(իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]