Պիեռ Գանդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանդոն (այլ կիրառումներ)
Պիեռ Գանդոն
ֆր.՝ Pierre Gandon
Ի ծնեֆր.՝ Pierre Gaston Gandon
Ծնվել էհունվարի 20, 1899(1899-01-20)[1][2]
ԾննդավայրԼ՛Այ լե Ռոզ
Վախճանվել էհուլիսի 23, 1990(1990-07-23)[3][2] (91 տարեկան)
Մահվան վայրԲրիար
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Էտյենի դպրոց
Մասնագիտություննկարազարդող, նկարիչ, փորագրիչ և փոստային բացիկների դիզայներ
ՈւսուցիչՖեռնան Կորմոն[5]
Պարգևներ
 Pierre Gandon Վիքիպահեստում

Պիեռ Գանդոն (ֆր.՝ Pierre Gandon[6], հունվարի 20, 1899(1899-01-20)[1][2], Լ՛Այ լե Ռոզ - հուլիսի 23, 1990(1990-07-23)[3][2], Բրիար), 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչ-պատկերազարդող։ 1941-1983 թվականներին փորագրանկարներ է արել ֆրանսիական, և բազմաթիվ այլ երկների փոստային նամականիշների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Գանդոնը ծնվել է Լ՛Այ լե Ռոզում։ Պիեռի հայը՝ Գաստոն Գանդոնը, եղել է փորագրանկարիչ Փարիզի փորագրության ինստիտուտում (ֆր.՝ Institut de gravure) և ստեղծել է մի շարք փոստային նամականիշներ այլ երկրների համար և երկուսը Ֆրանսիայի համար։ Ամենահայտնին ֆրանսիական Ստրասբուրգի տաճարի պատկերով, գծավոր ֆոնով 50 ֆրանկ արժողությամբ 1939 թվականի փոստային նամականիշն է[7][8]։

Պիեռ Գանդոնը սովորել է Փարիզի Էտյենի դպրոցում՝ փորագրանկարիչ Անտուան Դեզարուայի (ֆր.՝ Antoine Dezarrois) մոտ, իսկ հետո՝ Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի նկարիչ Ֆերնան Կորմոնի (ֆր.՝ Fernand Cormon) ատելիեում[9]։ 1921 թվականին 22-ամյա Պիեռը Հռոմեական մրցանակ է ստացել փորագրանկարչության անվանակարգում, իսկ 1926 թվականին՝ Փարիզյան մրցանակը (ֆր.՝ Prix de la Ville de Paris)։ 1937 թվականին Գաղութային ցուցահանդեսի համար նկարել է 500 մ² մակերեսով որմնանկար, նույն թվականին պարգևատրվել է ֆրանսիացի նկարիչների ոսկե մեդալով։

Նամականիշների նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթում տպված հայտարությանը արձագանքելով Գանդոնը իրավունք է ստացել բնիկ կնոջ (ֆր.՝ femme indigène) պատկերով փոստային նամականիշի նախագիծ ստեղծել։ Սա նրա առաջին փոստային նամականիշն էր, որ թողարկվել է 1941 թվականին Ֆրանսիայի Դահոմեա գաղութում։ Նույն թվականին թողարկվել է նրա առաջին ֆրանսիական փոստային նամականիշը՝ Ֆրանսիայի քաղաքների զինանշանները շարքի «Ռեյմսի զինանշանը»[9]։ Դրան հաջորդել են հարյուրավոր այլ փոստային նամականիշներ։

1941-1942 թվականներին Պիեռ Գանդոնը ստեղծել է կոլաբորացիոնիստական նացիստական հինգ պրոպագանդիստական վինետկաների շարք նվիրված «Բոլշևիզմի դեմ պայքարող ֆրանսիական կամավորական լեգիոնին»՝ նվիրված է Բորոդինոյի ճակատամարտի 130-ամյակին (1942), ավիափոստի և ֆրանսիական «Եռագույնի լեգեոնի» երկու կիսափոստային նամականիշներից կազմված նացիստական նամականիշերի շարք (1942)[10]։ Ֆրանսիայի ազատագրումից հետո մի քանի ամիս հեռացվել է աշխատանքից։ Նրան հաջողվել է վերադառնալ աշխատանքի, քանի որ գեներալ Շառլ դը Գոլը հավանել է «Մարիանի» փոստային նամականիշի հենց նրա ստեղծած տարբերակը։ Աշխատանքից հեռացված լինելու ժամանակ Պիեռ Գանդոնը շարունակել է նկարել և Սառա Բեռնարի պատկերով փոստային նամականիշ է ստեղծել, բայց քանի որ իրավունք չուներ աշխատելու, ապա հեղինակությունը տվել է Շառլ Մազելենին[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Ռուզվելտին պատկերող, Մոնակոյի 1947 թվականի 50 ֆրանկ արժողությամբ փոստային նամականիշը։

Չորս անգամ ստացել է ֆիլատելիստական արվեստի Գրան պրի (ֆր.՝ Grands prix de l'art philatélique français) հետևյալ նամականիշների համար[9]՝

  • «Բարձր նորաձևություն», Ֆրանսիա, 1953 (Yt #941)[12],
  • «Աղջիկը Բորա Բորա կղզուց», Ֆրանսիական Օվկիանիա, 1955 (Yt #203)[13],
  • «Թուղթ խաղացողները», Ֆրանսիա, ըստ Պոլ Սեզանի նկարի, 1961 (Yt #1361); մրցանակը տրվել է 1962 թվականին[14]
  • «Տիկինը միաեղջյուրի հետ», Ֆրանսիա, 1964 (Yt #1425)[15]։

Առավել համբավ և ճանաչում են ստացել նկարչի ստեղծած ազգային խորհրդանիշները պատկերող ֆրանսիական ստանդարտ փոստային նամականիշների երեք սերիաները[9]՝

Նրա վերջին նամականիշը՝ Ռեմբրանդ վան Ռեյնի «Նամակ թելադրողը», թողարկվել է Փոստային նամականիշի օրը (ֆր.՝ Journée du timbre1983 թվականին։ Ընդհանուր առմամբ նկարիչը 346 նամականիշի հեղինակ էր[16]։

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Գանդոնի ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտին նվիրված Մոնակոյի 1947 թվականի թողարկման 50 ֆրանկ արժողությամբ փոստային նամականիշում (Sc #С16) սխալ կա՝ Ռուզվելտի ձախ ձեռքին վեց մատ է[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pierre Gandon (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. RKDartists (նիդերլ.)
  5. http://vocab.getty.edu/page/ulan/500034880
  6. Ազգանունը տարածված է Ֆրանսիայում։
  7. Europe/Other : Stamp Designer Gaston Gandon.(անգլ.)
  8. Gaston Gandon.(ֆր.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Давыдов П. Г. (2009 թ․ հոկտեմբերի 25). «Гандон, Пьер». Знаменитые люди: Персоналии почты и филателии. Смоленск: Мир м@рок; Союз филателистов России. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  10. См. о легионерских марках Гандона Արխիվացված 2008-07-19 Wayback Machine на сайте «Axis Military and Foreign Volunteer Legion Awards and Postal History». Արխիվացված 2008-05-21 Wayback Machine(անգլ.)
  11. «Sarah Bernhardt 1844-1923». France 1945. Les timbres par années. Timbres (ֆրանսերեն). Phil-Ouest — Les timbres de France et les oblitérations de l´Ouest. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. «Haute couture. Hommage à Christian Dior». Les 29 timbres de l'année 1953 (ֆրանսերեն). Phil-Ouest — Les timbres de France et les oblitérations de l´Ouest. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  13. «Timbres des «Grands-Prix de l'Art Philatelique»». Les timbres par catégories ou par thèmes (ֆրանսերեն). Phil-Ouest — Les timbres de France et les oblitérations de l´Ouest. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  14. «Paul Cézanne. «Les joueurs de cartes». Musée d´Orsay, Paris». Les 47 timbres de l'année 1961 (ֆրանսերեն). Phil-Ouest — Les timbres de France et les oblitérations de l´Ouest. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  15. «Fragments de la tapisserie «La Dame à la licorne»». Les 50 timbres de l'année 1964 (ֆրանսերեն). Phil-Ouest — Les timbres de France et les oblitérations de l´Ouest. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  16. «Les 346 timbres français de Pierre Gandon». Artistes graveurs et dessinateurs (ֆրանսերեն). Phil-Ouest — Les timbres de France et les oblitérations de l´Ouest — Биография и подборка 346 французских марок П. Гандона. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  17. заметке о Рузвельте и Розуэлле (о марке Монако 1947 года).Արխիվացված 2009-03-05 Wayback Machine