Մարիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի սենատում ցուցադրվող Մարիանի կիսանդրին (քանդակագործ՝ Տ. Դողիո)

Մարիան, Ֆրանսիայի հանրապետության այլաբանական կերպարն է։ Փրյուգյան գլխարկ կրող կնոջ տեսքով Մարիանը մարմնավորում է Ֆրանսիան ու այս երկրի նշանաբանի արժեքները՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»։ Մարիանը հանրապետական կարևոր խորհրդանիշ է ու ազատության և ժողովրդավարության պատկեր։ Պատվավոր տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի քաղաքապետարաններում ու պաշտոնական շինություններում։ Խորհրդանշում է Հանրապետության հաղթանակը. անվանումը ծագում է Փարիզի Ազգերի հրապարակում կանգնեցրած քանդակից։ Պրոֆիլին հաճախ ենք հանդիպում ֆրանսիական կառավարական փաստաթղթերի, բացիկների ու մետաղադրամների վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանը՝ Էժեն Դելակրուայի՝«Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավում

Ֆրանսիայում 18-րդ դարում, հատկապես գյուղերում ու բուրժուական ընտանիքներում Մարի և Ան անունները շատ տարածված էին։ Մարիան բառի օգտագործումը՝ որպես հանրապետության խորհրդանիշ, տրվել է Ալբիժյան երկրամասի հեղափոխական մի երգի՝ la Garisou de Marianno-ին (ֆր.՝ la Guérison de Marianne, հայերեն՝ Մարիանի առողջացումը), որի հեղինակն էր պոետ-կոշկակար Գիյոմ Լավաբրը՝ Պույլորանից։ Նոր վարչակազմի վերափոխման մասին պատմող երգը հավանաբար գրվել է 1792 թվականի հոկտեմբերին՝ Երկրորդ հանրապետության հիմնումից մի քանի օր անց։ Առաջին անգամ Մարիան անունն օգտագործվում է որպես հանրապետության խորհրդանիշ։ Հեղափոխականները որդեգրեցին այս անունը վարչակազմի փոփոխությունը խորհրդանշելու համար, բայց առաջին հերթին ի նկատի ունեին «մայր հայրենիք»-ի խորհրդանիշը՝ ստնտու մոր, ով պաշտպանում էր հանրապետության երեխաներին։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ Մարիանի առաջին մոդելն է եղել Ան Մարի Մուան՝ կոլմարցի (Ալզաս) Ժան-Ֆրանսուա Ռոյբելի կինը։ 1668 թվականին Մոլիերի գրած «Ագահը» թատերական ներկայացման մեջ Մարիանը մի երիտասարդ կնոջ անունն էր, ում սիրահարվել էին Արպագոնն ու իր որդի Կլեանտը։ Մարիանը ներկայացնում էր ազատ ու հարկադրված ընտրությունների միջև մարտահրավեր։

Ֆրանսիական հանրապետության խորհրդանիշ Մարիանը

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանի արձանը՝ Հանրապետության հրապարակում, Փարիզ
20 ֆրանկ անվանական արժեքով մետաղադրամի վրա պատկերված Մարիանի դիմանկարը (մոդել՝ Լագղիֆուլ)

Փրյուգյան գլխարկով կնոջ առաջին պատկերները, որոնք հանրապետության Ազատության այլաբանությունն էին, ի հայտ են գալիս Ֆրանսիական հեղափոխության ընթացքում։ Դրանք տարբերվում էին՝ ըստ ժանակաշրջանների ու ֆրանսիացիների մտախոհությունների և միշտ չէ, որ ունեցել են բոլոր խորհրդանիշները։ Մարիանի կիսանդրին առաջին անգամ պատրաստվել է ծագումով Լամարտինից մի պոետի անգլուհի ուսյալ ու դերասան կնոջ՝ Մարիանի տեսքով։ Կիսանդրին պարբերաբար փոփոխություններ է կրել, ավելացվել կամ պակասեցվել են տարբեր խորհրդանիշեր։ 1848 թվականից սկսած՝ ոչ բացահայտ կերպով Մարիան անունը սկսում է բնութագրել Ֆրանսիայի հանրապետությունը։ Ըստ պատմաբան Մաթիլդ Լարերի՝ վարչակազմի նոր այլաբանությունը բնութագրող մրցույթ է հայտարարվում։ Ներկայացնում են Մարիանի երկու հակադիր պատկեր. մեկը՝ նստած ու մազերը կապած, լանջը ծածկած ու առանց զենքի «խելացի» կնոջ տեսք ուներ։ Իսկ «հեղափոխական» Մարիանը հերարձակ էր, փրյուգյան գլխարկ էր կրում, լանջաբաց էր, մարտական ու զինված։

Երրորդ հանրապետության ընթացքում, արմատականների իշխանության գալով, «հեղափոխական» Մարիանը հավանության է արժանանում։ 1848 թվականին Մարիանի պատկերը ներկայացվում է նորովի՝ լանջաբաց, կարճ շրջազգեստի տակից երևացող ծնկով ու ավելի բիրտ դեմքով։ Մարիանի քանդակները կարելի է անել ինչպես կիսանդրու, այնպես էլ ամբողջական տեսքով։ Կիսանդրիներն առաջին անգամ Ֆրանսիայի քաղաքապետարաններում դրվում են 1877 թվականից հետո՝ փոխարինելով Նապոլեոն 3-րդի կիսանդրուն։ Էժեն Դելակրուայի՝ «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» հայտնի կտավում ազատությունն այլաբանորեն ներկայացված է Մարիանի տեսքով։ Մարիանի պատկերով հատվել են բազմաթիվ մետաղադրամներ. օրինակ՝ 1986 թվականին հատած 10 սանտիմանոց մետաղադրամները, Ֆրանսիայի Խաղաղօվկիանոսյան համայնքների մետաղադրամները, ինչպես նաև ֆրանսիական այժմյան եվրոսանտիմները։ 1999 թվականին Ֆրանսիայի կառավարությունը հաստատեց մի լոգոտիպ, որը ներկայացնում է կապույտ ու կարմիր ֆոնի վրա սպիտակով նկարված Մարիանի պրոֆիլը, որն իր հերթին խորհրդանշում է ֆրանսիական եռագույն դրոշն ու երկրի նշանաբանը՝« Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» և ներկայացվում է«Ֆրանսիական հանրապետություն» գրությունը գրությամբ։ Այն օգտագործում են երկրի բոլոր կառույցները (նախարարությունները, պետական քարտուղարությունները, պրեֆեկտուրաները, ապակենտրոնացված ծառայությունները և այլն)։

Մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ դերասանուհիներ Մարիանի քանդակի համար մոդել են եղել։ Նրանց թվում նաև հայտնի կանայք են։ Ֆրանսիայի քաղաքապետերի միավորումը կանոնավոր կերպով ընտրում է հայտնի ֆրանսուհիների՝ Մարիանի պատկերի համար։ Ստորև ներկայացված են տարեթվերն ու ընտրված հայտնիները.

1968 թ. – Բրիժիտ Բարդո (քանդակագործ՝ Ալեն Ասլան),
1972 թ. – Միշել Մորգան,
1978 թ. – Միրեյ Մաթիո,
1985 թ. – Կատրին Դենյով,
1989 թ. – Ինես դը լա Ֆրեսանժ,
2000 թ. – Լետիսիա Կաստա (քանդակագործ՝ Մաղի-Պոլ Դըվիլ-Շաբղոլ) և
2012 թ. – Սոֆի Մարսո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]