Պետեր Շտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Շտամ
Ծնվել էհունվարի 18, 1963(1963-01-18)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրՄյունստեռլինգեն, Kreuzlingen District, Տուրգաու, Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, լրագրող, դրամատուրգ և հաշվապահ
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունSwiss Association for the Protection of Climate?
Պարգևներ
Կայքpeterstamm.ch
 Peter Stamm Վիքիպահեստում

Պետեր Շտամ (գերմ.՝ Peter Stamm, հունվարի 18, 1963(1963-01-18)[1][2], Մյունստեռլինգեն, Kreuzlingen District, Տուրգաու, Շվեյցարիա), շվեյցարացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Շտամը ծնվել է հաշվապահի ընտանիքում և մեծացել է իր երեք քույր ու եղբայրների հետ Թուրգաու կանտոնի Վայնֆելդեն շրջկենտրոնում։ Դպրոցում սովորելիս նրանից ըստ իր քիչ ջանքեր է պահանջվել և այդ իսկ պատճառով նա բավական շատ ժամանակ է անցկացրել իր երևակայական աշխարհում։ Դպրոցում տարրական և միջին կրթությունն ավարտելուց հետո 1979-1982 թվականներին, Շտամը սովորել է առևտրական գործ և ժամանակավորապես աշխատել է որպես հաշվապահ։ Ապա հանձնել է հասունության քննությունները։

Իր գրական առաջին փորձերը կատարելիս Շտամը շատ հաճախ մերժումներ է ստացել։ Նրա առաջին երեք վեպերը ոչ մի հրատարակչություն չի ցանկացել տպագրել։ Չորրորդ վեպը՝ «Ագնեսը», որը նա սկսել է գրել 29 տարեկանում, միայն վեց տարի հետո է հրատարակվել։ 1987 թվականին կես տարի Ցյուրիխի համալսարանում անգլերեն և գրականություն սովորելուց հետո կես տարի ապրել է Նյու Յորքում, որից հետո փոխել է մասնագիտությունը, ընտրելով հոգեբանություն և հոգեպաթոլոգիա որպես հիմնական մասնագիտություն և ինֆորմատիկա որպես երկրորդ մասնագիտություն։ Դրա հետ մեկտեղ աշխատել է տարբեր հոգեբուժական հիվանդանոցներում որպես պրակտիկանտ։ Մասնագիտության ընտրությունը նա բացատրում է գրական հետաքրքրություններով։ Նա ցանկանում էր մարդկանց մասին ավելի շատ բան իմանալ՝ որպես գրականության առարկա։ Հոգեբանություն ուսանելը ընդհատում է հստակ որոշելով՝ գրելն իր կյանքի հիմնական գործը դարձնել։ Այժմ նա միայն ընտրության երկու հնարավորություն ուներ՝ գրել կամ կրկին որպես հաշվապահ աշխատել։

Նյու Յորքում, Փարիզում և Սկանդինավյան երկրներում երկար բնակվելուց հետո Պետեր Շտամը 1990 թվականին հաստատվում է Շվեյցարիայի Վինթերթուր քաղաքում։ Այստեղ նա հիմնականում որպես լրագրող էր աշխատում, ինչը սկզբնական շրջանում հնարավորություն էր տալիս հրապարակել իր ստեղծագործությունները։ Այդ ընթացքում Շտամն աշխատակցում էր Նոյե Ցյուրխեր ցայտունգ, Թագես-Անցայգեր, Վելթվոխե թերթերին և Նեբելշփալթեր երգիծական ամսագրին։ 1997 թվականից նա Ուրվագծեր գրական ամսագրի խմբագրակազմում էր։ 1998-2003 թվականներին ապրում է Ցյուրիխում, որից հետո կրկին վերադառնում է Վինթերթուր։ Իր անդրանիկ վեպի և հետագա հրապարակումների հաջողություններից հետո լրագրողական գործունեությունը ավելի ու ավելի է ետին պլան մղվում ի օգուտ գրականության, որի վրա նա այդ ընթացքում կենտրոնանում է։ 2003 թվականից սկսած Շտամը Շվեյցարիայի բանաստեղծների և բանաստեղծուհիների միության անդամ է։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Շտամը արձակ ստեղծագործությունների, ռադիոպիեսների և թատերական պիեսների հեղինակ է։ Հատկանշական է նրա պատմելու զուսպ ձևը և պարզ ոճը, որը բաղկացած է կարճ պարզ նախադասություններից և մեծ մասամբ համարյա զուրկ է ճոխ ածականներից, փոխաբերություններից կամ համեմատություններից։ Շտամն ինքն է բացատրում, որ իր ոճը գլխավորապես հիմնված է գրածի կրկնվող կրճատումների վրա։ Որքան ավելի շատ լեզուն ետին պլան մղվի, այնքան ավելի իրական կդառնան ստեղծված պատկերները։

Սեփական խոսքերի համաձայն, Շտամը գրում է «մարդկանց և մարդկային հարաբերությունների մասին»։ Նրա ստեղծագործության կրկնվող թեմաներն են սիրային հարաբերությունների բազմազան դրսևորումները, սիրո անհնարինությունը, տարածությունը ու մոտիկությունը, ինչպես նաև պատկերի և իրականության հարաբերությունը։ Ընդ որում նրա ստեղծագործության առանցքում ոչ թե բովանդակությունն է, այլ ձևը, թե ինչպես է պատմվում։ Այդ պատճառով էլ նա չի ընտրում յուրօրինակ բովանդակություններ, որոնք ընթերցողի ուշադրությունը տեքստի որակից կշեղեն։

Իր երրորդ Այս օրվա նման մի օր վեպը հրատարակելիս Շտամը Ցյուրխի Արխե հրատարակչությունից տեղափոխվում է Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող Ս. Ֆիշեր հրատարակչություն։ Արդեն դրանից առաջ ի տարբերություն շվեյցարացի գրողների մեծ մասի, նա իր գրքերը հինգ անգամ ավելի շատ էր վաճառել Գերմանիայում, քան Շվեյցարիայում։ Դանիել Առնետը դա բացատրում է «Շվեյցարիային հատուկ լեզվի բացակայությամբ» և «բովանդակությամբ, որ զուրկ են խորդենու թաղարներից» ու իրենց համապարփակությամբ «ոչ դաշնակցային են կոդավորված»։

Գերմանիայում նրա հաջողությանը օժանդակեց նաև 1999 թ. Լիտերարիշես Քվարտետ հաղորդման ժամանակ տեղի ունեցած բանավեճը, որտեղ Մարսել Ռայխ-Ռանիցկին «Պսպղան սառույց» պատմվածքների ժողովածուն սեզոնի ամենագեղեցիկ ու ամենակարևոր գրքերից մեկը հայտարարեց, իսկ Հելմութ Կարասեկը կարծիք հայտնեց. «Սա մի արձակագիր է, որ շատ բան կարող է, որովհետև կարողանում է բացթողումներ անել և կենտրոնանալ»։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտամի գրչին են պատկանում բազմաթիվ դրամաներ, ռադիոպիեսներ, կատարել է թարգմանություններ, իր ստեղծագործության համար արժանացել է բազմաթիվ հեղինակավոր գրական մրցանակների, այդ թվում 2014 թվականին Ֆրիդրիխ Հյոլդեռլին մրցանակին և 2013 թվականին եղել է հեղինակավոր Մեն Բուք Ինտեռնացիոնալ մրցանակի շորթլիստում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետեր Շտամ» հոդվածին։