Ագնես (վեպ)
Ագնես գերմ.՝ Agnes | |
---|---|
![]() Վեպի հայերեն թարգմանության շապիկ | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Պետեր Շտամ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | օգոստոսի 1, 1998 |
«Ագնես» (գերմ.՝ Agnes), շվեյցարացի գրող Պետեր Շտամի գերմաներեն վեպը, որը գրվել է 1998 թվականին և նրա գրական դեբյուտն է[1]։ Գիրքն առաջին անգամ գերմաներեն հրատարակվել է 1998 թվականի օգոստոսի 1-ին, պատմում է անանուն հասակավոր մարդու և նրա կես տարիքն ունեցող երիտասարդ Ագնեսի սիրո մասին[2][3]։
2012 թվականին գիրքը հարմարեցվել է ռադիոներկայացման համար, «Ագնես» վեպը թատերական պիես է դարձրել Քրիստիան Պապկը[4][5]։ Գիրքը թարգմանվել է 23 լեզվով։
Հայերեն տպագրվել է 2017 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, թարգմանիչ՝ Գայանե Գինոյան[6]։ Վեպի թարգմանությունը 2017 թվականի օգոստոսին Հայաստանում ամենավաճառված գրքերից է եղել[7]։
Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի իրադարձությունները տեղի են ունենում Չիկագոյում, ներկայացվում է պատմողի աչքերով, որին անուն տրված չէ և սկսում է իր պատմությունը նրանով, որ Ագնեսը մահացել է։ Այնուհետև նա շարադրում է, թե ինչպես է առաջին անգամ ապրիլին հանդիպել Ագնեսին Չիկագոյի հանրային գրադարանում՝ վեպն սկսելուց ինն ամիս առաջ։ Նրանք հարաբերություն են ունենում, Ագնեսն ասում է, որ դա իր առաջին անգամն էր։ Պատմողը և Ագնեսն ապրում են առօրեական կյանքով, երբ մի օր պարզվում է, որ աղջիկը հղի է։ Պատմողը երեխա չի ուզում և առաջարկում է աբորտ անել, ինչին Ագնեսը համաձայն չէր։ Աղջիկը լքում է նրան, սակայն կորցնում է երեխային, և կրկին վերամիավորվում են, սակայն կորուստը մեծ ազդեցություն է թողնում նրանց հարաբերությունների վրա։ Այս ամենին զուգահեռ վեպի հիմնական թեմաներից է պատմությունը, որը Ագնեսը խնդրում է գրել հեղինակին։ Նա սկսում է իր պատմությունը սկզբից՝ ինչպես են հանդիպել, ինչպես են սիրահարվել և այլն։ Բայց երբ հասնում է ներկային, նա շարունակում է գրել։ Նա որոշում է, թե Ագնեսը ինչ պետք է կրի, ինչ ուտի և ինչ ասի։ Ագնեսն սկզբում է խաղում է՝ անելով պատմողի գրած «իրենց պատմությունը»։ Սակայն երբ Ագնեսն ասում է իր հղիության մասին, իրականությունը և պատմողի պատմությունն սկսում են հակասել իրար։ Պատմողն իրապես ցանկանում է «ուղղել իրականությունը» իր գրելով։ Սա վերջնականապես ավարտին է հասցնում հարաբերությունը, ինչից հետո պատմողը հոգեբանական անկում է ունենում, թե ինչ է պատահում Ագնեսին, անհայտ է մնում[8]։
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 Rauriser Literaturpreis[9]
- 2000` «Ռայնգաուի» գրական մրցանակ
- 2017՝ «Կոտա» գրական մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Harris Nigel, Sayner Joanne (2008)։ The Text and Its Context: Studies in Modern German Literature and Society։ Peter Lang։ էջեր 263–264։ ISBN 978-3-03910-928-9
- ↑ Komorowsk Dariusz (2008)։ Jenseits von Frisch und Dürrenmatt: Raumgestaltung in der gegenwärtigen։ Königshausen & Neumann։ էջեր 95–105։ ISBN 978-3-8260-3913-3
- ↑ Schmid Birgit (2004)։ Die literarische Identität des Drehbuchs: Untersucht am Fallbeispiel "Agnes։ Peter Lang։ ISBN 978-3-03910-246-4
- ↑ «Agnes: nach dem Roman von Peter Stamm»։ Staats Theater։ Վերցված է 5 July 2013
- ↑ «Der Schweizer Schriftsteller Peter Stamm ist eine Woche lang in der Stadt»։ SWP։ Արխիվացված է օրիգինալից 5 July 2013-ին։ Վերցված է 5 July 2013
- ↑ «Agnes»։ Zangak (անգլերեն)։ Վերցված է 2021-02-11
- ↑ «Երևանյան բեսթսելեր 4/78. Պետեր Շտամի և Գի դը Մոպասանի գրքերը մեր ցանկում են»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-02-11
- ↑ Vollmer Hartmut (2008)։ «"Glück malt man mit Punkten, Unglück mit Strichen": Peter Stamms Roman Agnes»։ Monatshefte 100 (2): 266–281։ doi:10.1353/mon.0.0026
- ↑ Steinwendtner Brita, Holl Hildemar (2000)։ 30 Jahre Rauriser Literaturtage։ Kulturverein "Forum Rauris"։ էջ 136
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ագնեսը»՝ որպես գրականության և կյանքի հակադրություն։ Հարցազրույց թարգմանչի հետ
- website (in German) Official website (in German) Ագնես (վեպ). պաշտոնական կայք
|