Պենչո Սլավեյկով
Պենչո Սլավեյկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 27, 1866[1][2][3] |
Ծննդավայր | Տրյավնա, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա[4][5] |
Վախճանվել է | մայիսի 28, 1912[1][2][3] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Բրունատե, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրադարանավար և գրող |
Լեզու | բուլղարերեն[1] |
Ազգություն | բուլղարացի |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարան |
Համատեղ ապրող | Mara Belcheva? |
Pencho Slaveykov Վիքիպահեստում |
Պենչո Սլավեյկով (բուլղար․՝ Пенчо Петков Славейков, ապրիլի 27, 1866[1][2][3], Տրյավնա, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա[4][5] - մայիսի 28, 1912[1][2][3], Բրունատե, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), բուլղարացի գրող, Misal («Միտք»)շրջանակի մասնակիցներից։
Գրող Պետկո Ռաչև Սլավեյկովի կրտսեր որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Տրյավնայում, Բուլղարիայի ազգային զարթոնքի ժամանակահատվածում, Պետկո Սլավեյկովի և Իրինա Ռայկովայի ընտանիքում։ Կրթություն ստացել է Տրավնյայում, Ստարա Զագորայում, Պլովդիվում: 1883 թվականին նա դառնում է Պլովդիվի ռեալական գիմնազիայի լավագույն սաներից մեկը։
1884 թվականի հունվարին դժբախտ պատահար է տեղի ունենում։ 18-ամյա Պենչոն ձյան տակ քնում է նստարանի վրա, որի հետևանքով հիվանդանում է թոքաբորբով, և չնայած Պլովդիվում, Սոֆիայում, Լայպցիգում, Բեռլինում ու Փարիզում երկարմյա բուժումից հետո նրա մոտ լուրջ խանգարումներ են ի հայտ գալիս, առանց ձեռնափայտի չի կարողանում քայլել, խոսում և գրում է դժվարությամբ։ Նրա մոտ ի հայտ է գալիս մելանխոլիա և նա միակ բուժումը գտնում է գրականության մեջ։
Սլավեյկովի աշխատանքները ներառում են բանաստեղծություններ, մտերմիկ զրույցներ։ Համագործակցել է մի շարք ամսագրերի հետ, որոնք տպագրել են նրա գործերը։ Կյանքի մի մասն անց է կացրել Լայպցիգում, որտեղ սովորել է փիլիսոփայություն, ծանոթացել գերմանական գրականության, մտքի և արվեստի ստեղծագործությունների հետ։
1898 թվականին, վերադառնալով Բուլղարիա, մի շարք ակնառու գրողների հետ, ինչպիսիք են Կրեսյու Կրեստևը, Պետկո Թոդորովը, Պեյո Յավորով, միացել է Միսալ գրական շրջանակին, 1901–1909 թվականներին եղել է Բուլղարիայի ազգային գրադարանի տնօրենի օգնական, 1909–1911 թվականներին՝ տնօրեն, 1908–1909 թվականներին՝ Իվան Վազովի անվան ազգային թատրոնի տնօրեն։
1909 թվականին ուղարկվել է Մոսկվա, Ստամբուլ, Աթենք, Նեապոլ, Սորենտո, Հռոմ (1911), որտեղ ուսումնասիրել է գրադարանների զարգացումները։
Մշակույթի նախարար Ստեֆան Բոբչևի հետ քաղաքական թյուրիմացությունների պատճառով 1911 թվականի հուլիսի 10-ին ազատվել է Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից, հեռացել է Բուլղարիայից, բնակվել Ցյուրիխում, Լյուցերնում, Գյոշենենում, Անդերմատում, Լուգանոյում, Շվեյցարիայի այլ վայրերում նախքան Իտալիայում հաստատվելը, որտեղ երեք ամիս մնալուց հետո, 1912 թվականի մայիսին մեկնում է Ֆլորենցիա, Էնգադին՝ բուժման փնտրտուքներով։ Մայիսի վերջում մեկնում է Բրունատե՝ Կոմո լճի մոտ, որտեղ էլ մահանում է 1912 թվականի հունիսի 10-ին։
Սլավեյկովը թաղված է Բրունատեի գերեզմանատանը, մասունքները տեղափոխվել են Բուլղարիա 1921 թվականին։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլավեյկովը պատկերված է 1999 և 2006 թվականներին թողարկված բուլղարական 50 լևի հակառակ կողմում[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.delcampe.net/page/item/id,218631875,var,A689-Tryavna-Trjawna--children-sanatorium--Bulgaria-Bulgarie-Bulgarien-Bulgarije,language,E.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://wikitravel.org/en/Tryavna
- ↑ Bulgarian National Bank. Notes and Coins in Circulation: 50 levs (1999 issue) & 50 levs (2006 issue). – Retrieved on 26 March 2009.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Пенчо Славейков Биографични бележки» (Bulgarian)։ Словото։ Վերցված է 2006-11-26
- «Пенчо Славейков — биография» (Bulgarian)։ Public Library Varna։ Վերցված է 2006-11-26
- Марков Д. Ф. Пенчо П. Славейков. — М.: Издательство АН СССР, 1959.
- Славейкова, Светослава. Пенчо Славейков. Биографичен очерк. — София: Български писател, 1955.
- Янакиева, Миряна. От родния кът до гроба. Пенчо Славейков — «Сън за щастие». — Пловдив: Контекст, 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Slaveikoff, Pencho (1904), «The Folk-Songs of the Bulgars», in Bernard, Henry, The Shade of the Balkans: Being a Collection of Bulgarian Folk-Songs and Proverbs, Here for the First Time Rendered into English, Together with an Essay on Bulgarian Popular Poetry, and Another on the Origin of the Bulgars (First տպ.), London: David Nutt, pp. 23-87, https://archive.org/stream/shadeofbalkansbe00bernrich#page/22/mode/2up, վերցված է 2012-12-21
|