Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Национална библиотека „Свети Свети Кирил и Методий“
National Library, Sofia, Bulgaria.jpg
Երկիր Բուլղարիա
Տեսակ ազգային գրադարան
Հիմնվել է 1875, ապրիլի 4
Տեղադրություն Օսոբրիշտե
Անվանված է Կիրիլ և Մեֆոդի
Հավաքածուներ
Չափ 7,753,188 (2011)
Այլ տվյալներ
Կայք nationallibrary.bg
Կոորդինատներ: 42°41′41.000000099192″ հս․ լ. 23°20′10.000000099594″ ավ. ե. / 42.69472222224977287° հս․. լ. 23.33611111113877712° ավ. ե. / 42.69472222224977287; 23.33611111113877712

Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարան (բուլղար․՝ Национална библиотека „Свети Свети Кирил и Методий“), Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող ազգային գրադարան[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը հիմնադրվել է 1875 թվականի ապրիլի 4-ին։ 1878 թվականին ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։ 1924 թվականին գրադարանին է միավորվել Բուլղարիայի ազգային վերածնունդ արխիվը։

Գրադարանը կոչվում է Կյուրեղ և Մեթոդիոս լուսավորիչների անունով։

Գրադարանի ներկայիս շենքն ընդգրկված է Սոֆիայի հուշարձանների շարքում։ Շենքի նախագիծը կազմել են բուլղարացի ճարտարապետներ Իվան Վասիլյովի և Դիմիտր Ցոլովի ճարտարապետական թիմերը։ Շենքը կառուցվել է 1940-1953 թվականներին[2]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հիմնական ֆոնդերը, գրադարանն ունի 11 հատուկ հավաքածու։

Գրադարանի շենքը 1910 թվականին: Ավերվել է 1943-1944 թվականներին Սոֆիայի ռմբակոծման ժամանակ
  • Սլավոնական և օտարալեզու ձեռագրերի հավաքածու
  • Հին, հազվագյուտ և թանկարժեք հրատարակումների հավաքածու
  • Բուլղարիայի պատմական արխիվի հավաքածու
  • Արևելյան բաժնի հավաքածու
  • Քարտերի և գրաֆիկայի հավաքածու
  • Կառավարական հրապարակումների պաշտոնական հավաքածու
  • Երաժշտական հավաքածու
  • Բուլղարիայի գրականության հավաքածու
  • Օտարերկրյա գրքերի և պարբերականների հավաքածու
  • Տեղեկատվական հավաքածու
  • Գրադարանային գործի բնագավառի հատուկ հավաքածու

Արժեքավոր հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլավոնական ձեռագրեր, 11-19-րդ դարերի 1700 բնօրինակներից կազմված հավաքածու
  • 9-19-րդ դարերի հունական և օտարերկրյա շուրջ 200 հուշարձաններ
  • Արևելյան ձեռագրեր, 11-19-րդ դարերի 3,100 արաբական, 500 օսմանյան, 150 պարսկական կոդավորումներ
  • Օսմանական, արաբական և պարսկական փաստաթղթերի տարբեր արխիվներ արևելյան արխիվի և նոր թուրքական արխիվի հավաքածուներում 328 առանձին ֆոնդերում, 15-20-րդ դարեր, հավաքածուներն ընդգրկում են ավելի քան 500,000 միավոր, 714 գրանցումներ (մատյաններում)
  • Հազվագյուտ, արժեքավոր, հին տպագրություն, 15-20-րդ դարերի 300 000 ծավալով հավաքածու՝ ներառյալ մինչև 1878 թվականի բուլղարական վերածննդի մամուլը
  • Արևելքի հին տպագիր գրքեր, շուրջ 2000 ծավալի արաբերեն, թուրքերեն և պարսկերեն հավաքածու, 1593 թվականից մինչև 20-րդ դար
  • Բուլղարիայի պատմական արխիվ, 1.5 միլիոն ծավալով 700 առանձին արխիվային աշխատանքներ՝ 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի հեղափոխականների, տնտեսական, մշակութային, հանրայի բնագավառի ներկայացուցիչների
  • 80 000 նմուշից կազմված դիմանկարների և լուսանկարների հավաքածու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]