Մայքլ Պենյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պենյա Մայքլից)
Մայքլ Պենյա
Ծնվել էհունվարի 13, 1976(1976-01-13)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
ԿրթությունMarist High School? և Hubbard High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՍաենթոլոգիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և դերասան
Ամուսին(ներ)Brie Peña?

Մայքլ Էնթոնի Պենյա (անգլ.՝ Michael Antony Peña, հունվարի 13, 1976(1976-01-13)[1], Չիկագո, Իլինոյս), ամերիկացի դերասան։ Նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Բախում» (2004), «Երկվորյակ աշտարակներ» (2006), «Հրաձիգ» (2007), «Դիտեք և զեկուցեք» (2009), «Կատարել 30 րոպեում» (2011), «Ինչպես գողանալ երկնաքերը» (2011), «Պարեկություն» (2012), «Գանգստեր որսորդներ» (2013), «Ցասում» (2014), «Մրջյուն-մարդ» (2015)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլը ծնվել է 1976 թվականի հունվարի 13-ին ԱՄՆԻլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նրա հայրը աշխատել է գործարանում, իսկ մայրը՝ սոցիալական աշխատող է եղել[2][3]։ Նրա ծնողները Մեքսիկայից ներգաղթյալներ էին[4][5]։ Ամուսնացած է եղել Բրի Շաֆերի հետ։ 2008 թվականին նրանք ունեցել են որդի, որին անվանել են Ռոման[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Մայքլը 1994 թվականից նկարահավել է կանոնավոր (հիմնականում անկախ ֆիլմերում), բայց նրա կարիերայում առաջընթաց է տեղի ունեցել 2004 թվականին, երբ նկարահանվել է «Միլիոն դոլարանոց աղջիկը» և «Բախում» ֆիլմերում, որոնք շահել են «Օսկար» մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մայքլը կինոքննադատների ուշադրությունն է ստացել «Բախում» ֆիլմում իր առանձնահատուկ դյուրահույզ ելույթի համար։ Հետագա տարիներին նկարահանվել է «Վահան» սերիալում, որը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը։ 2006 թվականին նկարահանվել է Օլիվեր Սթոունի «Երկվորյակ աշտարակներ» ֆիլմում, որը հիմնված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների վրա։ Նաև փոքր դեր է ունեցել «Բաբելոն» ֆիլմում, որը առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Այսպիսով, Պենյան անընդմեջ նկարահանվել է երեք ֆիլմերում, որոնք առաջադրվել են «Օսկար» մրցանակի։ 2007 թվականին «Հրաձիգ» ֆիլմում Մարկ Ուոլբերգի հետ միասին խաղացել է ՀԴԲ-ի սկսնակ գործակալ Նիկա Մեմֆիսի դերը։

2006 թվականին Մայքլը Սալա Կաստրո (իսկական ամերիկա-մեքսիկական ավագ դպրոցի ուսուցիչ, որը դրդել է մի խումբ ուսանողների պայքարել «East Los Angeles, California»-ի իրավունքների համար) դերով նկարահանվել է «Գործադուլ» ֆիլմում։ 2009 թվականին «Դիտեք և զեկուցեք» ֆիլմում նկարահանվել է որպես առևտրի կենտրոնի պահակ[7]։

2012 թվականին Ջեյք Ջիլենհոլի հետ միասին գլխավոր դերով նկարահանվել է «Պարեկություն» ֆիլմում։ Այդ նույն թվականին սկսվել են «Սեսար Չավես» կենսագրական ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերով խաղացել է որպես ԱՄՆ-ի ազգային հերոս Սեսար Չավես[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Իմ սիրելի ամերիկացիներ My Fellow Americans Էռնեստ
1997 ֆ Աստղային քարտեզ Star Maps Star Map Boy
1997 ս Հրեշտակի հպում Touched by an Angel Ռոնալդո
1998 ֆ Բուգիի կռիվը Boogie Boy Դրագ
1998 ֆ Ոչնչացման գործընթաց La Cucaracha Օդերլի
1998 ս Յոթերորդ երկինքը 7th Heaven Ռոխեր
1998 ս Ժամ The Sentinel Ջոնի
1998 ս Սպանդի բաժին Homicide: Life on the Street Լուիս
1999 ս Պրոֆայլեր Profiler Ալեքս Լոպես
2000 ֆ Առևանգել 60 վայրկյանում Gone in Sixty Seconds Իգնասիո
2001 ֆ Բուֆալոյի զինվորները Buffalo Soldiers Գարսիա
2001 ս Այլմոլորակայինների քաղաք Roswell Ֆլեյ
2003 ֆ Միացյալ նահանգներ Լելանդ The United States of Leland Գիլյերմո
2003 ֆ Սիրո առարկա Love Object Ռեմիրես
2003 ս Շտապ օգնություն ER
2004 ֆ Տղա կալցիումից The Calcium Kid Հոսե Մենդես
2004 ֆ Բախում Crash Դենիել
2004 ֆ Միլիոն դոլարանոց աղջիկը Million Dollar Baby Օմար
2005 ֆ Քուն en:Sueño Ջիմի
2005 ս Վահան The Shield դետեկտիվ Ամանդո Ռենտա
2006 ֆ Գործադուլ Walkout Սալ Կաստրո
2006 ֆ 50 հաբեր Fifty Pills Էդուարդո
2006 ֆ Բաբելոն Babel Ջոն
2006 ֆ Երկվորյակ աշտարակներ World Trade Center Ուիլ Հիմենո
2007 ֆ Հրաձիգ Shooter Նիկ Մեմֆիս
2007 ֆ Առյուծները գառների համար Lions for Lambs Էռնեստ Ռոդրիգես
2008 ս Իմ անունն է Էռլ My Name Is Earl
2009 ֆ Դիտեք և զեկուցեք Observe and Report Դենի
2010 ֆ Որդիս, որդիս, ինչ ես արել My Son, My Son, What Have Ye Done Վարգաս
2011 ֆ Ամբողջ ճանապարհը Everything Must Gо Ֆրանկ
2011 ֆ Լավ բժիշկ The Good Doctor Ջիմի
2011 ֆ Փաստաբանը Լինքոլնով The Lincoln Lawyer Հեսուս Մարտինես
2011 ֆ Կատարել 30 րոպեում 30 Minutes or Less Չոնգո
2011 ֆ Ինչպես գողանալ երկնաքերը Tower Heist Էնրիկե Դևրո
2011 ս Ամերիկացի հայրիկ American Dad! Մագարետի
2012 ֆ Պարեկություն End of Watch Սավալա
2013 ֆ Գանգստեր որսորդներ The Gangster Squad Նավիդադ Ռամիրես
2013 ֆ Խաբեություն ամերիկյան ձևով American Hustle Պակո Էռնանդես
2014 ֆ Սեսար Չավես Chavez Սեսար Չավես
2014 ֆ Ցասում Fury Տրինի «Հպարտ» Գարսիա
2015 ֆ Վատիկանի գրառումները The Vatican Tapes Լոսանոյի հայրը
2015 ֆ Մրջյուն-մարդ Ant-Man Լուիս
2015 ֆ Մարսեցին The Martian մայոր Ռիկ Մարտինես
2015 ֆ Արձակուրդներ Vacation ոստիկան Նյու–Մեքսիկայից
2016 ֆ Պատերազմ բոլորի դեմ War on Everyone Բոբ Բոլանո
2016 ֆ Թափանցիկ գեղեցկություն Collateral Beauty Սայմոն Սքոթ
2017 ֆ Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկություն CHIPS Ֆրենկ «Պոնչ» Պոնչերելո
2017 մֆ Իմ փոքրիկ պոնի My Little Pony: The Movie Գրաբեր (հնչյունավորել)
2018 ֆ Կոտրման ժամանակ A Wrinkle in Time Ռեդ
2018 ֆ Մրջյուն մարդը և Կրետը Ant-Man and the Wasp Լուիս
2018 ֆ Քաղաքակրթության մայրամուտը Extinction Պիտեր
2018 մֆ Հաջորդ սերունդը Next Gen Մոմո
2018 ֆ Հեծելազոր 12 Strong ավագ սերժանտ Սեմ Դիլեր
2018 ս Նարկոս։ Մեքսիկա Narcos: Mexico Կիկի Կամարենա
2019 ֆ Դորան և կորուսյալ քաղաքը Dora and the Lost City of Gold Դորայի հայրը
2019 ֆ Ջեքսի Jexi Քեյ
2020 ֆ Ֆանտազիաների կղզի Fantasy Island Պարոն Ռորկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Պենյա» հոդվածին։