Ֆանտազիաների կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆանտազիաների կղզի
անգլ.՝ Fantasy Island
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմիստիկ սարսափ, արկածային ֆիլմ և սարսափ ֆիլմ
ՀիմքFantasy Island?
Թվական2020, փետրվարի 20, 2020, փետրվարի 14, 2020, մարտի 6, 2020 և փետրվարի 13, 2020[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեֆ Ուոդլոու
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ
ԴերակատարներՄայքլ Պենյա, Մեգի Քյու, Լյուսի Հեյլ, Օսթին Սթոուել, Պորտիա Դաբլդեյ, Jimmy Ouyang?, Ryan Hansen?, Parisa Fitz-Henley?, Մայքլ Ռուկեր և Mike Vogel?
Պաշտոնական կայքէջ

«Ֆանտազիաների կղզի» (անգլ.՝ Fantasy Island), ռեժիսոր Ջեֆ Ուոդլոուի և սցենարիստներ Ջիլլիանա Ջեյկոբսի, Քրիս Ռոուչի ու Ուոդլոուի ամերիկյան միստիկ սարսափ ֆիլմը[2]: Ֆիլմը հիմնված է համանուն հեռուստասերիալի վրա[3]: Ֆիլմի պրոդյուսրը Ջեյսոն Բլումն է իր Blumhouse Productions ընկերությունով: Sony կինոընկերությունը ֆիլմը թողարկել է 2020 թվականի ֆետրվարի 12-ին[4]:

Ընդհանուր տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Առեղծվածային պարոն Ռորկը (Մայքլ Պենյան) շքեղ, բայց հեռավոր արևադարձային հանգստավայրում կյանքի է կոչում իր ուրախ հյուրերի գաղտնի երազները: Բայց ֆանտազիաները սկսում են վերածվել մղձավանջների: Հյուրերը պետք է բացահայտեն կղզու առեղծվածը, որպեսզի փրկեն իրենց կյանքը:
- Sony Pictures Releasing
Aquote2.png


Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մայքլ Պենիա Պարոն Ռորկ Պարոն Ռորկ
Լյուսի Հեյլ Մելանի Քոուլ Մելանի Քոուլ
Մեգի Քյու Գվեն Օլսեն Գվեն Օլսեն
Օսթին Սթոուել Պատրիկ Սալլիվան Պատրիկ Սալլիվան
Ջիմմի Օ. Յան Բրաքս Ուիվեր Բրաքս Ուիվեր
Ռայան Հենսեն Ջեյ Դի Ուիվեր Ջեյ Դի Ուիվեր
Պորտիա Դաբլդեյ Սլոուն Մեդիսոն Սլոուն Մեդիսոն
Մայքլ Ռուկեր Դեյմոն Դեյմոն
Շառլոտա Մաքիննի Աֆրոդիտա Աֆրոդիտա
Պարիսա Ֆիտց-Հենլի Ջուլիա Ջուլիա
Մայքլ Ֆոգել Լեյտենանտ Սալլիվան Լեյտենանտ Սալլիվան
Ռոբբի Ջոնս Ալլեն Չեմբերս Ալլեն Չեմբերս
Պարիսա Ֆիտց-Հենլի Ջուլիա Ջուլիա
Քիմ Քոութս Դիվադեմ Դիվադեմ
Շառլոտա Մաքիննի Չեստիտի Չեստիտի
Էվան Էվագորա Նիք Թեյլոր Նիք Թեյլոր

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Blumhouse Productions և Sony Pictures ընկերությունները մշակում են ֆիլմ, որը վերաիմաստավորում է «Ֆանտազիաների կղզի» հեռուստասերիալը, և այն նկարագրվում էր որպես «Վայրի արևմուտքի աշխարհը» և «Հյուղակ անտառում» ֆիլմերի խառնուրդ: Ջեֆ Ուոդլոուին վարձել են որպես ռեժիսոր և ֆիլմի սցենարի համահեղինակ[5]:

2018 թվականի հոկտեմբերին Մայքլ Պենիան, Ջիմ Օ. Յանը, Դեյվ Բատիստան և Լյուսի Հեյլը միացել են դերասանական կազմին[6][7][8][9]: 2018 թվականի նոյեմբերին՝ հարցազրույցի ժամանակ, Ուոդլոուն պատմել է, որ Մեգի Քյուն, Պորտիա Դաբլդեյը և Ռայան Հենսեն միացել են նկարահանման խմբին, ինչպես նաև ենթադրել է, որ Բատիստան այլևս չի նկարահանվում ֆիլմում և չի հայտնվի այնտեղ[10]:

Մայքլ Ռուկերը, Շառլոտա Մաքիննին, Պարիսա Ֆիտց-Հենլին և Օսթին Սթոուելլին դերասանական կազմին միացել են 2019 թվականի հունվարին[11]: Ռայան Հանսենը հետագայում հաստատել է, որ հեռուստասերիալի Թեյթիի կերպարը ֆիլմում չի լինի[12]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են 2019 թվականի հունվարին Ֆիջիում[13]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեար Մաք-Կրիրին գրել է ֆիլմի երաժշտությունը՝ փոխարինելով համահեղինակ և կոմպոզիտոր Մեթյու Մարջեսոնին:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես «Ֆանտազիաների կղզի» ֆիլմի թողարկումը նախատեսվել էր 2020 թվականի փետրվարի 28-ին[2], մինչև որ թողարկման ամսաթիվը տեղափոխվել է մի փոքր ավելի շուտ՝ 2020 թվականի փետրվարի 14-ը[14][15]:

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտի 4-ին «Ֆանտազիաների կղզի» ֆիլմը հավաքել է 24,8 միլիոն դոլար ԱՄՆ-ում ու Կանադայում և 16,4 միլիոն դոլար այլ երկրներում: Ընդհանուր շահույթը կազմել է 41,2 միլիոն դոլար 7 միլիոն դոլար բյուջեի դեպքում[16][17]:

Միացյալ Նահանգներում և Կանադայում թողարկվել է «Սոնիկ ոզնին», «Լուսանկար» և «Կործանում» ֆիլմերի հետ, և կանխատեսվում էր, որ 4 օրվա ընթացքում այն պետք է հավաքի 12-16 միլիոն ԱՄՆ դոլար[18][19]: Առաջին օրն այն ստացել է 5,7 միլիոն դոլար, առաջին երեք օրում՝ 12,6 միլիոն դոլար, իսկ ընդհանուր հաշվով չորս օրվա ընթացքում՝ 14 միլիոն դոլար՝ դրամարկղում զբաղեցնելով երրորդ տեղը[20]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ստացել է բացասական գնահատականներ: Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 9 % վարկանիշ՝ հիմնված 75 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 3,07/10 է[21]: Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 21 բալ՝ հիմնված 26 գրախոսականների վրա, ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ ակնարկներ»[22]: CinemaScore կայքի հանդիսատեսը ֆիլմին A+-ից մինչև F սանդղակից տվել է «C-» միջին գնահատական, իսկ PostTrak կայքին հանդիսատեսը ֆիլմին հինգ աստղից տվել է երկուսը, ընդ որում՝ նրանց միայն 37 %-ն է խորհուրդ տվել այս ֆիլմը[20]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 Miska Brad (December 1, 2018)։ «Sony and Blumhouse’s ‘Fantasy Island’ is a Horror Film; Set for Release in 2020!»։ Bloody Disgusting։ Վերցված է January 15, 2019 
  3. McNary Dave (December 1, 2018)։ «Michael Pena’s ‘Fantasy Island’ Movie Lands 2020 Release»։ Variety։ Վերցված է January 15, 2019 
  4. «Blumhouse's Fantasy Island (2020) - IMDb»։ Վերցված է 2020-02-05 
  5. 'Fantasy Island' Movie in the Works at Blumhouse
  6. Michael Pena to Star as Mr. Roarke in 'Fantasy Island'
  7. Jimmy O. Yang Joins Blumhouse’s 'Fantasy Island' (Exclusive)
  8. Dave Bautista in Talks to Join Michael Pena in 'Fantasy Island' Movie (Exclusive)
  9. Lucy Hale in Talks to Join ‘Fantasy Island’ for Blumhouse and Sony (Exclusive)
  10. [1]
  11. ‘Fantasy Island’ Welcomes Michael Rooker, Charlotte McKinney, Parisa Fitz-Henley & Austin Stowell
  12. Topel Fred (July 30, 2019)։ «Blumhouse’s ‘Fantasy Island’ Movie is All About Creating Modern Fantasies [Exclusive]»։ Slashfilm։ Վերցված է July 30, 2019 
  13. «Fantasy freaking Island. Here we go.»։ Instagram։ January 14, 2019 
  14. Squires John (August 22, 2019)։ «Blumhouse’s ‘Fantasy Island’ Horror Movie Gets a New Release Date»։ Bloody Disgusting։ Վերցված է August 22, 2019 
  15. D'Alessandro Anthony (August 22, 2019)։ «Blumhouse-Sony’s ‘Fantasy Island’ Moves Up Two Weeks – Update»։ Deadline Hollywood։ Վերցված է August 22, 2019 
  16. «Fantasy Island (2020)»։ The Numbers։ IMDb։ Վերցված է March 5, 2020 
  17. «Fantasy Island (2020)»։ Box Office Mojo։ IMDb։ Վերցված է March 5, 2020 
  18. Anthony D'Alessandro (January 23, 2020)։ «‘Sonic The Hedgehog’ Could Jump As High As $47M In Opening Weekend – Box Office Update»։ Deadline Hollywood։ Վերցված է January 23, 2020 
  19. Rebecca Rubin (February 12, 2020)։ «‘Sonic’ to Speed Past ‘Birds of Prey,’ ‘Fantasy Island’ at Box Office»։ Variety։ Վերցված է February 13, 2020 
  20. 20,0 20,1 D'Alessandro Anthony (February 15, 2020)։ «‘Sonic The Hedgehog’ Runs Up $3M In Thursday Night Previews»։ Deadline Hollywood։ Վերցված է February 15, 2020 
  21. «Fantasy Island (2020)»։ Rotten Tomatoes։ Վերցված է March 2, 2020 
  22. «Fantasy Island Reviews»։ Metacritic։ Վերցված է February 15, 2020