Քաղաքակրթության մայրամուտը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքակրթության մայրամուտը
անգլ.՝ Extinction
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և թրիլեր
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորBen Young?
ՊրոդյուսերԴևիդ Հոբերման, Nathan Kahane? և Թոդ Լիբերման
Սցենարի հեղինակԷրիկ Հայսերեր և Brad Caleb Kane?
ԴերակատարներՄայքլ Պենյա, Լիզի Կապլան, Մայք Քոլթեր, Erica Tremblay?, Էմմա Բութ և Իսրայել Բրուսարդ
ՕպերատորPedro Luque?
ԵրաժշտությունThe Newton Brothers?
ՄոնտաժMatthew Ransley?
ԿինոընկերությունUniversal Studios, Good Universe և Mandeville Films
Տևողություն95 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Քաղաքակրթության մայրամուտը» (անգլ.՝ Extinction), ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Բեն Յանգը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվական հուլիսի 27-ին[1][2]։ Ֆիլմի սցենարի վրա աշխատել է «Ժամանում» ֆիլմի համար «Օսկար» ստացած Էրիկ Հայսերերը։ Ֆիլմի սցենարիստներից են նաև Բրենդ Քեյնը՝ «Եզր» և «Սև առագաստներ» սերիալների սցենարի հեղինակը և առաջին անգամ որպես սցենարիստ հանդես եկած Սփենսեր Քոենը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը Փիթերն է։ Վերջինս ամեն գիշեր տեսնում է սարսափելի երազ, որտեղ կորցնում է իր ամբողջ ընտանիքը։ Մի անգամ այդ մղձավանջը դառնում է իրականություն. երկրային կյանքում հայտնվում է մի կործանարար ուժ, որն իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ։ Փիթերը պայքարում է իր ու իր ընտանիքի անդամների կյանքի համար և հայտնվում անհաղթահարելի խոչընդոտների առաջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2018 թվականի հուլիսի 27-ին Նեթֆլիքսում[2]։ Հենց սկզբից պլանավորվել էր, որ ֆիլմը ցուցադրվելու էր 2018 թվականի հունվարի 26-ին, սակայն, առանց պատճառները մեկնաբանելու, փոխվեց պրեմիերայի օրը[4]։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Netflix-ը գնել է ֆիլմը Universal-ից՝ հետագա արտադրության նպատակով[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Silas Lesnick (2017 թ․ մարտի 20). «Extinction Release Date Set for 2018». ComingSoon.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 Clopton, Ellis (30 июня 2018 года). «What's Coming to Netflix in July 2018». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  3. Randall Colburn (27 июля 2018 года). «Film Review: Extinction Saves Its Best Twist For Far Too Late». Consequenceofsound.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  4. Erik Hayden (2017 թ․ նոյեմբերի 24). «Universal Pulls Sci-Fi Thriller 'Extinction' From Release Schedule». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  5. McNary, Dave (8 февраля 2018 года). «Netflix Buys Michael Pena-Lizzy Caplan Thriller 'Extinction' From Universal (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  6. Hemmert, Kylie (8 февраля 2018 года). «Netflix Buys Universal's Extinction, Starring Michael Pena and Lizzy Caplan». ComingSoon.net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.