Իսրայել Բրուսարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսրայել Բրուսարդ
Israel Broussard.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 22, 1994(1994-08-22) (26 տարեկան)
Ծննդավայր՝Գալֆորտ, Միսսիսիպի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 3441152

Իսայա Իսրայել Բրուսարդ (անգլ.՝ Isaiah Israel Broussard; օգոստոսի 22, 1994(1994-08-22), Գալֆորտ, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի կինոյի և հեռուստատեսային դերասան։ Առավել հայտնի է «Էլիտար հասարակություն» (2013) քրեական ֆիլմում, «Կատարյալ հաճույք» (2015) դրամայում, «H8RZ» (2015) թրիլլերում, «Լավ երեխաներ» (2016) կատակերգությունում, «Ուրախ մահվան օր» (2017) սլեշերում, նրա շարունակությունում՝ «Ուրախ նոր մահվան օր» (2019) և «Բոլոր այն տղաներին, ում սիրում էի» (2018) պատանիների համար նախատեսված ռոմանտիկ ֆիլմում խաղացած իր դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուսարդը ծնվել է Գուլֆպորտում (Միսսիսիպի) կոսմետիկայի խորհրդատու Մերի Քեյ Անջելիի (ի ծնե Քլեփ) և Լոուրենս Քլեյթոն Ադամսի (1957-1999) ընտանքիում։ Հայրը մահացել է, երբ Բրուսարդը 4 տարեկան էր[1][2][3]։ Նա մեծացել է Սոսիայում, Միսսիսիպի նահանգ։ Նրան մեծացրել են իր մայրը և խնամատարը՝ ծրագրավորող Ժիլե Բրաուսարը, որը հետագայում որդեգրել է նրան և ավագ քրոջը՝ Իսրայելիային[4]։ Նա մոր կրկնակի ամուսնությունից նաև ունի կրտսեր խորթ եղբայր[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուսարդը իր կարիերան սկսել է փոքր դերերով։ Այդպես, մինչև Սոֆյա Կոպպոլայի «Էլիտար հասարակություն» (2013)[6] քրեական ֆիլմում Մարկ Հոլայի դերը ստանալը, նա խաղացել է Գարեթ Էյնբինդերի դերը «Բարև, Ջուլի՛» (2010) կատակերգական դրամայում և Ջոշի դերը «Ուղեկցող» (2011) կատակերգությունում։ Նա լավ արձագանքներ է ստացել վերջին ֆիլմում խաղացած դերի համար[7][8][9]։

2013 թվականին Բրուսարդը Լիլի Քոլինզի հետ հայտնվել է M83-ի «Claudia Lewis» երաժշտական տեսահոլովակում, որի ռեժիսորը Բրայս Դալաս Հովարդն էր[10], իսկ հետո խաղացել է Կարսոն Տաֆտի դերը «Կատարյալ հաճույք» (2015) ֆիլմում։ Հաջորդ տարում Բրուսարդը խաղացել է Մայք «Սփայս» Ջենինգսի դերը «Լավ երեխաներ» կատակերգական ֆիլմում[11]։

Քրիստոֆեր Լենդոնի «Ուրախ մահվան օր» (2017) սարսափ ֆիլմում Բրուսարդը խաղացել է Կարտեր Դևիսի դերը՝ Ջեսիկա Ռոտի զուգընկերությամբ[12]։ 2018 թվականին նա խաղացել է գլխավոր դերը «Քաղաքակրթության մայրամուտը»[13] թրիլլերում, ինչպես նաև Ջոշ Սանդերսոնի դերը Ջեննի Հանի «Բոլոր այն տղաներին, ում սիրում էի» պատանեկան վեպի էկրանավորման մեջ, որի ռեժիսոր հանդիսացավ Սյուզեն Ջոնսոնը[14]։ Այնուհետև 2019 թվականին Բրուսարդը խաղացել է Կարտեր Դևիսի դերը «Ուրախ նոր մահվան օր» սիքվելում[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2010 Բարև, Ջուլի՛ Գարեթ Էյնբինդեր
2011 Ուղեկցող Ջոշ
2013 Էլիտար հասարակություն Մարկ Հոլա
2014 Ոչ երկրային արձագանք Քեմերոն
2015 H8RZ Ջեք Սթենթոն
2015 Սրտերի վալետ Ռոբերտ Ադամս
2016 Լավ երեխաներ Մայք «Սփայս» Ջենինգս
2017 Ուրախ մահվան օր Կարտեր Դևիս
2017 Խոստացիր, որ կսպասես Բոբի Նիմից
2018 Քաղաքակրթության մայրամուտը Մայլս
2018 Բոլոր այն տղաներին, ում սիրում էի Ջոշ Սանդերսոն
2019 Ուրախ նոր մահվան օր Կարտեր Դեվիս

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 Ռոմանտիկան հարցի տակ Ջասթին Թոմաս 2 էպիզոդ
2013 Անարխիայի որդիները Ջոյ Նուն էպիզոդ․ «Sweet and Vaded»
2015 Կատարյալ հաճույք Կարսոն Տաֆտ հեռուստատեսային ֆիլմ
2016 Վախեցեք քայլող մեռյալներից Ջեյմս Մաքկալիստեր 2 էպիզոդ
2019 Խավարին ընդառաջ TBA էպիզոդ․ «All That We Destroy»

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Խումբ/արտիստ
2013 «Claudia Lewis» M83

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]