Էմմա Բութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Բութ
Emma Booth.jpg
Ծնվել է1982[1]
ԾննդավայրDenmark
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել

Էմմա Բութ (անգլ.՝ Emma Booth, 1982[1], Denmark), ավստրալացի դերասանուհի [2] և ֆոտոմոդել[3][4]։ Բութը 2007 թվականին «Կլուբլանդիա» ֆիլմում իր դերի համար շահել է AACTA կինոմրցանակ[5]։ Դրանից հետո նկարահանվել է «Արյունոտ առու» (2009), «Տղաները վերադառնում են» (2009), «Հիպի Հիպի Շեյք» (2010) և «Պարկեր» (2013) ֆիլմերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սանդենս» կինոփառատոնում «Կլուբլանդիա» ֆիլմի ցուցադրությունից հետո նրա կարիերան առաջադիմել է և նրան սկսել են առաջարկել տարբեր դերեր կինոյում։

2007-ին մասնակցել է «Հիպի Հիպի Շեյք» ֆիլմի նկարահանումներին, որը չի ցուցադրվել[2][6]։ 2009 թվականին Էմման նկարահանվել է «Արյունոտ առու» սարսափ ֆիլմում՝ Լիզ Ֆյոլների դերում։ Հաջորդ տարում նկարահանվել է «Քրեական Ավստրալիա» հեռուստասերիալում[7], իսկ 2013 թվականին երկրորդական դեր է խաղացել «Պարկեր» քրեական ֆիլմում[8]:

2013 թվականի սկզբին ամերիկյան հեռուստատեսությունում՝ ABC հեռուստաալիքի «Գոթիկա» սերիալում ստացել է իր առաջին կանոնավոր դերը[9]:

2017 թվականի հուլիսին Բութը միացել է ABC հեռուստաալիքի հանրահայտ «Մի անգամ հեքիաթում» սերիալին՝ Կախարդ Գոթելի դերով։

Մոդելային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնչորս տարեկանում դարձել է աղջիկների համար նախատեսված «Girlfriend» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից[10]։ Տասնհինգ տարեկան հասակում որպես մոդել կարողացել է աշխատել Տոկիոյում, Միլանում, Փարիզում և Նյու Յորքում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին հայտնի է դառնում, որ նա դեռևս 2013 թվականին Լաս Վեգասում գաղտնի ամուսնացել է երաժիշտ Դոմինիկ Ջոզեֆ Լունարի հետ[11]։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2007 Հիպի Հիպի Շեյք Hippie Hippie Shake Ժերմեր Գրիր չհրատարակված ֆիլմ
2007 Բոլոր սրբերը All Saints Ռուբի Սփերոու էպիզոդներ՝ «Smoke and Mirrors», «Back on Track»
2009 Տղաները վերադառնում են The Boys Are Back Լորա
2009 Արյունոտ առու Blood Creek Լիզ Ֆյոլլներ
2010 Քրեական Ավստրալիա Underbelly Քիմ Հոլինգսվորթ
2011 Թեքում Swerve Ջինա
2011 Ամպերի փողոց Cloudstreet Ռոուզ Փիքլս մինի սերիալ
2013 Գոթիկա Gothica Մեդելին Աշեր օդաչու
2017 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Չար կախարդ Գոթել 7 սեզոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Իսպանիայի ազգային գրադարան — 1711.
  2. 2,0 2,1 Helen Ganska (June 15, 2010)։ «Underbelly star 'disgusted' at strip»։ PerthNow։ Վերցված է 2017-10-13 
  3. «Emma Booth»։ Vogue։ 2011-11-14։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-22-ին։ Վերցված է 2017-10-13 
  4. Clare Press (February 7, 2015)։ «Emma Booth secretly married for a year»։ The Daily Telegraph (Australia) (անգլերեն)։ Վերցված է 2017-10-13 
  5. «Awards for Emma Booth»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-03-07 
  6. Greer Germaine (2007-07-15)։ «Germaine Greer: Emma Booth is to play me in a film about the 60s. Can't she get an honest job?»։ The Guardian (en-GB)։ 0261-3077։ Վերցված է 2017-10-13 
  7. Richard Clune (August 22, 2009)։ «Underbelly's star signing»։ The Advertiser։ Վերցված է 2017-10-13 
  8. Don Groves (2013-10-28)։ «Emma Booth embodies Shallows’ Queenie»։ IF Magazine (en-US)։ Վերցված է 2017-10-13 
  9. Nellie Andreeva (4 марта 2013)։ «Emma Booth Joins ABC’s ‘Gothica’, Several Pilots Cast Young Leads»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-03-07 
  10. Nicole Cox (June 13, 2007)։ «Emma Booth's going bush»։ Perth Now։ Վերցված է 2017-10-13 
  11. Amy Roberts (7 March 2015)։ «Underbelly actress Emma Booth reveals she secretly married in Vegas»։ Daily Mail։ Վերցված է 2017-10-13