Փաստաբանը Լինքոլնով
Փաստաբանը Լինքոլնով (անգլ.՝ The Lincoln Lawyer), ռեժիսոր Բրեդ Ֆուրմանի դետեկտիվը, որը թողարկվել է 2011 թվականին[7]։ Մայքլ Քոնելիի համանուն վեպի էկրանավորումն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջողակ փաստաբան Միկի Հոլերը (Մեթյու Մակքոնահի) հաճախ է իր հասցեին կշտամբանք լսում քննիչներից ու դատախազներից, որ նրա պատճառով հանցագործներն ազատության մեջ են։ Նա հետևում է իր հոր` Միկի Հոլերի, մասնագիտական հավատամքին, ըստ որի պաշտպանության մեջ ամենակարևորը անմեղ մարդու դատապարտումը թույլ չտալն է։ Ծանոթ ոստիկանը նրան է հանձնում անշարժ գույքի գործակալ Լուիս Ռուլեի (Ռայան Ֆիլիպ) գործը, որին մեղադրում են մարմնավաճառ Ռեջինա Կամպոյին (Մարգարիտա Լևիևա) դաժանորեն ծեծելու համար։ Հարուստ Ռուլեն աշխատում է իր մոր` Մերի Վինձորի (Ֆրենսիս Ֆիշեր) ընկերությունում և մերժում է աղջկան ծեծելու փաստն ու պնդում, որ Կամպոն ինքն է հարձակվել նրա վրա։
Բանտարկված Ռուլեին ազատ են արձակում 1 միլիոն գրավի դիմաց և ոտքին ամրացում են էլեկտրոնային սրնքակալ-դիտորտ։ Մեղադրող կողմն ունի Ռուլեի արյունոտ դանակը, սական Հոլերը վստահ չէ, որ իր հաճախորդը մեղավոր է։ Հետո նա հասկանում է, որ ավելի վաղ Ռուլեն սպանել է մեկ այլ մարմնավաճառի, որի համար ցմահ բանտարկության է դատապարվել նրա մեկ այլ հաճախորդ` Խեսուս Մարտինեսը (Մայքլ Պենյա)։ Մարտինեսը ժխտում էր իր մեղքը, սակայն Հոլերը չէր հավատացել նրան և ստիպել էր ընդունել մեղքը` մահապատժից խուսափելու համար։ Հոլերն իր մտորումները կիսում է ազնիվ հետաքննիչ Ֆրենկ Լևինի (Ուիլյամ Մեյսի), սակայն չի կարող դիմել օրինապահ մարմիններին` դատապաշտպանի գաղտնիության սկզբունքի պատճառով։ Տուն վերադառնալով` Հոլերն այնտեղ տեսնում է Ռուլեին, որը խոստովանում է սպանությունն ու սպառնում է փաստաբանին վնասել նրա դստերը։ Առավոտյան Հոլերն իմանում է, որ Լևինը, որը Ռուլեի մեղավորության ապացույցներ էր գտել, սպանված է Հոլերի զենքով, որը պատկանում էր նրա հորն ու իր տնից գողացվել էր Ռուլեի կողմից։
Դատարանում Հոլերը պաշտպանում է իր հաճախորդին, և դատավճիռը կայացվում է։ Սակայն դատապաշտպանը Ռուլեի վրա մեղադրանք բարդելու միջոց է գտնում։ Վերջինիս դեմ ցուցմունք է տալիս բանտախցում նրա հետ ծանոթացած մի բանտարկյալ, ըստ որի Ռուլեն պարծեցել էր, թե ինքն է ծեծել մարմնավաճառուհուն, իսկ դրանից առաջ էլ սպանել մեկ ուրիշին։ Դատարանում պարզվում է, որ դատապարտյալը` Կոռլիսը (Շի Ուինգհեմ) կեղծ ցուցմունք է տալիս, սակայն դատարանում ներկա քննիչն ու դատախաղը հասկանում են, թե ինչ սպանության մասին է խոսքը։ Ռուլեին ազատում են մարմնավաճառուհու վրա հարձակվելու մեղադրանքից, սակայն նրան կրկին ձերբակալում են դատարանի դահլիճում` սպանության մեղադրանքով։ Կրկին գրավով ազատ արձակված Ռուլեն գնում է Հոլերի նախկին կնոջ ու դստեր տուն, սակայն այնտեղ նրան է սպասում զինված Հոլերը։ Հոլերի հաճախորդի ընկերներ բայքերները ծեծում են Ռուլեին։ Հոլերը տուն է վերադառնում, որտեղ նրան սպասում է Մերի Վինձորը, որը խոստովանում է Լևինի սպանության մեղքը։ Նա կրակում է փաստաբանի վրա, իսկ թեթև վիրավորված Հոլերը պատասխան կրակոցով սպանում է Վինձորին։
Խեսուս Մարտինեսն արդարացվում է, իսկ Ռուլեին դատապարտում են մահապատժի։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Մեթյու Մակքոնահի | Միկի Հոլեր |
Մարիսա Թոմեյ | Մեգի Մըքֆերսոն |
Ռայան Ֆիլիպ | Լուիս Ռուլե |
Ուլյամ Մեյսի | Ֆրենկ Լևայն |
Ջոշ Լուկաս | ԹԵդ Մինթոն |
Ջոն Լեգուիզամո | Վալ Վալենսուելա |
Մայքլ Պենյա | Խեսուս Մարտինես |
Բոբ Հանտոն | Սեսիլ Դոբս |
Ֆրենսիս Ֆիշեր | Մերի Վինձոր |
Բրայան Քրենսթոն | քննիչ Լենգֆորդ |
Միքայելա Քոնլին | Հեյդի Սոբել |
Մարգարիտա Լևիևա | Ռեջինա Կամպո |
Շի Ուինգհեմ | Դ. Ջ. Կոռլիս |
Քեթրին Մյոնինգ | Գլորիա |
Մայքլ Պարեն | քննիչ Կարլեն |
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համանուն վեպի հեղինակ Մայքլ Քոնելին 2010 թվականին դիտելով ֆիլմի նախնական տարբերակը` շատ գոհ է եղել էկրանավորումից[8]։ 40 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է 85 միլիոն դոլար, որից 55 միլիոնը միայն` ամերիկյան կինոսրահներից[9]։
«Փաստաբանը Լինքոլնով» ֆիլմը 83 % դրական գրախոսականներ ու 85 % դրական արձագանքներ է ստացել Rotten Tomatoesի հանդիսատեսի կողմից։ Կինոքննադատ Ռոջեր Էբերթը ևս դրական է գնահատել ֆիլմը` 4 աստղից տալով 3 աստղ[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1189340/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=185082.html
- ↑ http://www.filmaffinity.com/es/film602725.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 http://www.imdb.com/title/tt1189340/fullcredits
- ↑ http://www.metacritic.com/movie/the-lincoln-lawyer
- ↑ «Линкольн для адвоката (The Lincoln Lawyer, 2011). Фильм. Ру»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-27-ին։ Վերցված է 2019-05-25
- ↑ «The Lincoln Lawyer Movie — Out Now!»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-15-ին։ Վերցված է 2011-03-15
- ↑ «Линкольн для адвоката»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- ↑ Roger Ebert. The Lincoln Lawyer Archived 2011-09-27 at the Wayback Machine. / March 16, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Փաստաբանը Լինքոլնով»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Փաստաբանը Լինքոլնով»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Փաստաբանը Լինքոլնով»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Փաստաբանը Լինքոլնով»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2011 ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր