Jump to content

Միքաելա Քոնլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքաելա Քոնլին
Ծննդյան թիվ՝հունիսի 9, 1978(1978-06-09)[1] (46 տարեկան)
Ծննդավայր՝Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 0174819
conlin-online.com

Միքաելա Քոնլին (անգլ.՝ Michaela Conlinհունիսի 9, 1978(1978-06-09)[1], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին «Ոսկորներ » հեռուստասերիալում Էնջել Մոնտենեգրոյի դերի տպավորիչ կատարումով։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքաելա Քոնլինը ծնվել է Փենսիլվանիայի Ալենթաուն քաղաքում։ Նրա մայրը՝ Դենիզ Քոնլինը, չինացի է, իսկ հայրը՝ Ֆրեն Կոնլինը, իռլանդացի[2]։ Նա 1996 թվականին ավարտել է Փարքլենդի միջնակարգ դպրոցը Հարավային Ուայթհոլում, Փենսիլվանիա, որտեղ նկարահանվել է Bye Bye Birdie և The Crucible պիեսներում։

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Քոնլինը տեղափոխվել է Նյու Յորք, ընդունվել Նյու Յորքի համալսարանի գիտությունների և արվեստների ֆակուլտետը[3]։ Ուսանողական տարիներին խաղացել է Atlantic Company Theatre-ում և պրակտիկա անցել Ամստերդամում[4]։ Ավարտել է համալսարանը՝ ստանալով արվեստների բակալավրի աստիճան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Քոնլինը խաղացել է «Դա գործոն է» վավերագրական ֆիլմի մի քանի դրվագներում, որը պատմում է երիտասարդ դերասանների նյույորքյան կյանքի մասին։ Կարճ ժամանակ անց տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ստացել է Մեգի Յանգի դերը[5]«Բժիշկներ» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերներն էին Ուիլյամ Ֆիխտները և Ջոն Հաննան։ 2004 թվականին նա խաղացել է քաղաքական խորհրդատու Ջանեթ Մաքմահոնի դերը «The DA» հեռուստասերիալում։

Առավել համբավվել է «Ոսկորներ» հեռուստասերիալում Էնջել Մոնտենեգրոյի կերպարի տպավորիչ մարմնավորումով ( Էմիլի Դեշանելի և Դեյվիդ Բորեանազի հետ միասին)։ 2008 թվականին այս դերի համար նա ստացել է Asian Excellence Award՝ Ասիայի գերազանցության մրցանակ «Լավագույն հեռուստատեսային դերասանուհի» անվանակարգում[6]։

Քոնլինը նկարահանվել է նաև «Garmento», Սեր՝ վերջին պահին / «Love at the Last Moment» ֆիլմերում՝ Ադրիեն Բրոուդիի խաղընկերակցությամբ[7]։ 2006 թվականին նա հանդես է եկել «Բաց երկինք» անկախ ֆիլմում։ 2007 թվականին էլ Էմի Ադամսի հետ հայտնվել է Դյութվածը / Enchanted ֆիլմի վերջին տեսարանում[8]։ Հետագայում այդ տեսարանը ջնջվել է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելան ամուսնացած է[9]։ 2019 թվականին զույգը որդի է ունեցել, ում անվանել են Չարլի[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ս Օրենք ու կարգ Law & Order Ռոքի
2001 ֆ Սիրո դառնությունը Love the Hard Way Կառա
2002 ֆ Օդեղեն ամրոցներ Pipe Dream թղթակից
2002 ֆ Գարմենտո Garmento Մարսի
2002 ս Կանանց բրիգադը The Division տնօրեն
2002 ս Բժիշկներ MDs Մեգգի Յանգ
2003 ս Ռազմա-իրավաբանական ծառայություն JAG լեյտենանտ Մերի Նեշ
2004 ս The D.A. Ջինեթ Մաքմեհոն
2005-2017 ս Ոսկորներ Bones Էնջել Մոնտենեգրո
2006 ֆ Բաց երկինք Open Window Միրանդա
2007 ֆ Դյութվածը Enchanted Մեյ
2011 ֆ Լինքոլն՝ փաստաբանի համար The Lincoln Lawyer դետեկտիվ Հայդի Սոուբլ
2015 ֆ Մանկիկ, մանկիկ, մանկիկ Baby, Baby, Baby Քորթնի Լի
2016 ս Առանց պարտավորությունների Casual Քլեր
2016 ֆ Հիասթափությունների սենյակը The Disappointments Room Ջուլս
2018 ս Հենց այստեղ ու հենց հիմա Here and Now Քլեր
2018-2019 ս Ելլոուսթոուն Yellowstone Սառա Նգուեն
2021 ֆ Վատ ուղևորություն Bad Trip Մարիա Լի
2021 ս Հանուն ողջ մարդկության For All Mankind Հելենա Ուեբսթեր
2023 ֆ Եվս մեկ իսկական սեր One True Loves Մերի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Michaela Conlin on MDs from WCHS-TV8». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «Michaela Conlin | Latest News, Videos, Trailers, Photos, Biography | MTV Movies». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Michaela Conlin — Dating, Gossip, News, Michaela Conlin Photos». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 16 (օգնություն)
  5. «Michaela Conlin Biography». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Michaela Conlin @ 2008 JCPenney Asian Excellence Awards | MoeJackson.com - A Delicious Guide To The Celebrity High Life». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Michaela Conlin Bones - Michaela Conlin Pictures, Biography, Movies». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Your #1 Source for Michaela Conlin». conlin-online.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. Clark, Anne Victoria (2021 թ․ ապրիլի 9). «Please Enjoy This Mini, Sun-Kissed Bones Reunion». Vulture (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  10. Michaela Conlin. «Haven't posted in a while because this happened! We had a baby boy and his name is Charlie 💘💘 2.3.19». Instagram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքաելա Քոնլին» հոդվածին։