Էմիլի Դեշանել
| Էմիլի Դեշանել | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 11, 1976[1][2] (49 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրոն | աթեիզմ |
| Կրթություն | Բոստոնի համալսարան, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ, Crossroads School for Arts & Sciences? և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ձայնային դերասանուհի և հեռուստառեժիսոր |
| Ամուսին | David Hornsby? |
| Ծնողներ | հայր՝ Քալեբ Դեշանել, մայր՝ Մերի Ջո Դեշանել |
Էմիլի Էրին Դեշանել (անգլ.՝ Emily Erin Deschanel հոկտեմբերի 11, 1976[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր, առավել հայտնի է «Ոսկորները» հեռուստասերիալում խաղացած գլխավոր դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոս Անջելեսում՝ Օսկարի հավակնորդ կինոօպերատոր Քալեբ Դեշանելի և դերասանուհի Մերի Ջո Դեշանելի (Ուեյր) ընտանիքում։ Ունի իռլանդա-ֆրանսիական ծագում[3]։ Քույրը՝ Զոուի Դեշանելը նույնպես դերասանուհի է։
Ավարտել է Բոստոնի համալսարանը «թատերական արվեստ» մասնագիտությամբ՝ բակալավրի աստիճանով[4]։ Նա վեգան է և Peta շարժման անդամ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Էմիլին առաջնաելույթ է ունեցել «Երջանիկ պատահականություն» ֆիլմում։ Իսկ Սթիվեն Քինգի «Կարմիր վարդ» առանձնատուն» (2002) վեպի էկրանավորման հաջողությունից հետո մասնակցել է «Ցուրտ լեռը» (2003), «Ալամոն» (2004) և «Սարդ-մարդ 2» (2004) ֆիլմերի նկարահանումներին, որից հետո նշվել է «Interview Magazine» ամսագրի վարկանիշում վեց դերասանուհիների շարքում, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել 2004 թվականին։ 2005 թվականին «Բուգիմեն» ֆիլմում խաղալուց հետո Դեշանելը հրավիրվել է Fox Broadcasting Company-ի «Ոսկորներ» հեռուստասերիալում դոկտոր Տեմպերանս Բրենանի դերում խաղալու։ Այս դերի համար դերասանուհին 2006 թվականին արժանացել է «Սպուտնիկ» մրցանակի և 2007 թվականին «Տ Choice Awards»-ի անվանակարգերի։ Սերիալի երրորդ եթերաշրջանից սկսած՝ Էմիլին իրեն փորձել է որպես դրա պրոդյուսեր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերի 25-ից Դեշանելն ամուսնացած է դերասան և սցենարիստ Դեյվիդ Հորնսբիի հետ, որի հետ հանդիպել է սկսել իրենց հարսանիքից 3 տարի առաջ[6]։ Ամուսիններն ունեն երկու որդի՝ Հենրի Լամար Հորնսբի[7], և Քելվին Հորնսբի[8]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ռուսերեն անվանում | Բնորինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 1994 | Դա կարող է պատահել նաև ձեզ հետ | It Could Happen to You | ներկ նետող ակտիվիստ |
| 2000 | Ես ցավում եմ Ռեյի համար | It's a Shame About Ray | Մեգգի |
| 2001 | Սրտի դեպարտամենտ | The Heart Department | Մոդ Էլեն |
| 2002 | Առանձնատուն «կարմիր վարդ» | Rose Red | Փեմ Էշբերի |
| 2002 | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Կասսի Ջերմեյն |
| 1999—2002 | Պրովիդենս | Providence | Էննի Ֆրենկ |
| 2003 | Դենի Շոուն | The Dan Show | Սեմ |
| 2003 | Ցուրտ լեռը | Cold Mountain | տիկին Մորգան |
| 2004 | Ալամոն | The Alamo | Ռոզաննա Թրևիս |
| 2004 | Սարդ-մարդ 2 | Spider-Man 2 | ընդունարանի աշխատակից |
| 2004 | Հին հնարքներ | Old Tricks | կին |
| 2005 | Բուգիմեն | Boogeyman | Քեյթ Հութոն |
| 2005 | Անձայն | Mute | Քլեր |
| 2005 | Այս գիշեր | That Night | Էննի |
| 2005—2017 | Ոսկորներ | Bones | դոկտոր Տեմպերանս |
| 2006 | Փառքի ճանապարհ | Glory Road | Մերի Հեսկինս |
| 2008 | Անվճար ռադիո | Free Radio | Էմիլի Դեշանել |
| 2009 | Իմ քրոջ պահապանը | My Sister's Keeper | դոկտոր Ֆարքուադ |
| 2009 | Ակն ընդ ական | Tit for Tat | Էմիլի |
| 2010—2011 | Քլիվլենդի Շոու | The Cleveland Show | Էմիլի Դեշանել / Ջուլիա Ռոբերթս |
| 2012 | Կատարյալ ընտանիք | The Perfect Family | Շենոն Քլիերի |
| 2012 | Ամերիկացի հայրիկ | American Dad! | Էմիլի Դեշանել |
| 2014 | Հարբած պատմություն | Drunk History | Բեյբ Դիդրիքսոն |
| 2018 | Սկսնակ | The Rookie | Սառա Նոլան |
| 2022 | Սատանան Օհայոյում | Devil in Ohio | դոկտոր Սյուզանա Մատիս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 GeneaStar
- ↑ Olsen, Mark (2003 թ․ փետրվարի 16). «A scene stealer steps off the sidelines». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Emily Deschanel on TV.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Interview with Access Hollywood». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Zuckerman, Suzanne (2010 թ․ սեպտեմբերի 25). «Actress Emily Deschanel Weds». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Stanhope, Kate (2011 թ․ սեպտեմբերի 21). «Bones' Emily Deschanel Welcomes First Child». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Emily Deschanel Gives Birth, Welcomes Second Child With Husband David Hornsby». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Դեշանել» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 11 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ