Պեդրո Պաբլո Կուչինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Պաբլո Կուչինսկի
իսպ.՝ Pedro Pablo Kuczynski
 
Կուսակցություն՝ Alliance for the Great Change? և Peruvians for Change?
Կրթություն՝ Էքսետեր քոլեջ (1960), Markham College?, Rossall School? (1956), Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց (1961), Երաժշտության թագավորական քոլեջ, Փրինսթոնի համալսարան, Օքսֆորդի համալսարան և Քեմբրիջի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հոկտեմբերի 3, 1938(1938-10-03)[1][2][3][…] (85 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու
Քաղաքացիություն  Պերու[4]
Ի ծնե անուն իսպ.՝ Pedro Pablo Kuczynski Godard
Հայր Մաքս Կուշչինսկի
Ամուսին Nancy Lange?
Զավակներ Alex Kuczynski?
 
Կայք՝ ppk.pe
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Պեդրո Պաբլո Կուչինսկի Գոդար (իսպ.՝ Pedro Pablo Kuczynski Godard, հոկտեմբերի 3, 1938(1938-10-03)[1][2][3][…], Լիմա, Պերու), պերուացի քաղաքական գործիչ, Պերուի վարչապետ 2005-2006 թվականներին, 2011 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու և 2016 թվականի ընտրությունների արդյունքում նախագահ։ Պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 28-ին։ Հրաժարական է տվել 2018 թվականի մարտի 21-ին։ 2019 թվականի ապրիլի 19-ին ձերբակալվել է Պերուի Գերագույն դատարանի կողմից կոռուպցիայի գործով[7].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուչինսկու նախնիները եկել են պրուսական Պոզեն նահանգից (այսօր՝ Լեհաստան), սակայն նրա հրեա տատիկն ու պապիկը հետագայում տեղափոխվել են Բեռլին, որտեղ էլ ծնվել է Մաքս Հանս Կուչինսկին՝ Պեդրոյի հայրը, որը դարձել է բժշկության դոկտոր[8]։ 1933 թվականին Մաքս Կուչինսկին կնոջ՝ Մադլեն Գոդարի հետ, որը ֆրանսիական ծագում է ունեցել, լքել է նացիստական Գերմանիան՝ նախ տեղափոխվելով Ֆրանսիա, ապա՝ Պերու, որտեղ ճանաչում է ստացել որպես բժիշկ, մարդաբան և արևադարձային հիվանդությունների մասնագետ[9]։ Մոր կողմից նա ֆրանսիացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի զարմիկն է եղել[10]։

Ինքը՝ Պեդրո Պաբլո Կուչինսկին, ծնվել է արդեն Պերուում։ Միջնակարգ կրթություն է ստացել Պերուում և Մեծ Բրիտանիայում, 1960 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը PPE (քաղաքագիտություն, փիլիսոփայություն, տնտեսագիտություն) մասնագիտությամբ։ 1961 թվականին ստացել է մագիստրոսի կոչում Փրինսթոնի համալսարանում, իսկ 2017 թվականին իր շրջանավարտների ասոցիացիայի կողմից արժանացել է Ջեյմս Մեդիսոնի մեդալին։

1969 թվականին նա հեռացել է Պերուից՝ Խուան Վելասկոյի ձախ ռազմական խունտայի սպառնալիքի պատճառով։ Աշխատել է Համաշխարհային բանկում, միջազգային ֆինանսական կորպորացիայում և «HalcoMining» ընկերությունում, 1980 թվականին վերադարձել է հայրենիք։ 1980-1982 թվականներին եղել է էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար։

2000 թվականին Ալեխանդրո Տոլեդոյի հրավերով դարձել է նրա խորհրդականը նախագահական ընտրություններում։ Հաղթանակից հետո Տոլեդո Կուչինսկին երկու անգամ եղել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (2001-2002 և 2004-2005 թվականներ), իսկ 2005-2006 թվականներին եղել է Պերուի վարչապետը։ Կուչինսկին կառավարությունում աշխատանքը համատեղել է առևտրային ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնելու հետ, ինչը նրա վրա կոռուպցիայի մեղադրանքներ է առաջացրել։ Նախագահական ժամկետի ավարտից հետո Տոլեդո Կուչինսկին հիմնել է «Agua Limpia» ոչ առևտրային կազմակերպությունը, որը զբաղվել է երկրի հետամնաց շրջաններին մաքուր ջրով ապահովմամբ։

Մասնակցությունը նախագահական ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր թեկնածությունը դրել է 2011 թվականի նախագահական ընտրություններում, ստացել ձայների 18,5%-ը և գրավել երրորդ տեղը[11]։

Հինգ տարի անց կրկին մասնակցել է ընտրություններին։ 2016 թվականի ապրիլի 10-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում 21 տոկոս ձայներով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հունիսի 5-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 50,12%-ը՝ փոքր առավելությամբ առաջ անցնելով առաջին փուլի ֆավորիտ Կեյկո Ֆուխիմորիից, որի արդյունքում ընտրվել է Պերուի նոր նախագահ[12]։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 28-ին[13]։

Նրան մեղադրանք է առաջադրվել Կոնգրեսին ստելու համար՝ թաքցնելու իր կապերը բրազիլական «Odebrecht» շինարարական ընկերության հետ, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջ, որը ազդել է Լատինական Ամերիկայի զգալի մասի վրա։

2017 թվականի դեկտեմբերին նրա դեմ իմպիչմենտի վերաբերյալ քվեարկություն է տեղի ունեցել, սակայն Կուչինսկուն պաշտոնից հեռացնելու օգտին քվեարկել են Պերուի Կոնգրեսի անբավարար թվով պատգամավորներ։

Դրան հաջորդել է Կուչինսկու սկանդալային որոշումը Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորիին ներում շնորհելու մասին, որը 2009 թվականին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ իր կառավարման շրջանում մարդու իրավունքների խախտումների համար։ Դա բողոքի ալիք է առաջացրել ամբողջ երկրում։ Պետության նախկին ղեկավարի ներումը, ինչպես պնդել են պերուացի քաղաքագետները, շնորհակալություն է հայտնել Ֆուխիմորիի ընտանիքին՝ իմփիչմենթին խոչընդոտելու հարցում ցուցաբերած օգնության համար։

Սկանդալը ստիպել է Կոնգրեսի շատ անդամների վերանայել իմփիչմենթի մոտեցումները։ Մի շարք նման ելույթներից և քվեարկության հնարավոր արդյունքների պարզ հաշվարկներից հետո կառավարությունում արտակարգ նիստ են անցկացրել, որտեղ ընդունել են իրենց պարտությունը, և Կուչինսկին 2018 թվականի մարտին որոշում է կայացրել հրաժարական տալ[14][15]։

Հետագայում դատարանի որոշմամբ Ֆուխիմորիի ներումը չեղարկվել է[16]։

Հրաժարականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 19-ին ձերբակալվել է Պերուի Գերագույն դատարանի կողմից կոռուպցիայի գործով[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hollar S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. http://diario16.com.pe/noticia/2514-el-imperio-de-ppk
  5. https://web.archive.org/web/20170918005234/http://www.rree.gob.pe/elministerio/Documents/ORDEN%20DEL%20SOL.pdf
  6. https://larepublica.pe/politica/818388-ppk-evo-morales-bolivia-es-la-ruta-mas-logica-para-el-tren-bioceanico/
  7. «Экс-президента Перу приговорили к трем годам предварительного заключения» (ռուսերեն). www.kommersant.ru. 2019 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  8. «Президентом Перу стал сын польского еврея». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  9. «Pedro Pablo Kuczynski: wielkopolskie korzenia prezydenta Peru». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  10. Anderson, Jon Lee (2016 թ․ հունիսի 10). «A Surprising Coalition Brings A New Leader To Peru». The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. Elecciones Presidenciales 2011. RESUMEN NACIÓN Արխիվացված 2011-09-02 Wayback Machine
  12. Желтов М. В. (2016 թ․ հունիսի 12). «Перу: дочь Альберто Фухимори признала своё поражение в президентской гонке». ИнтерИзбирком. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  13. «Педро Пабло Кучински принес присягу при вступлении в должность президента Перу». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Парламент Перу принял отставку президента страны Кучински». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  15. ««Папа Куй» ушёл в отставку». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  16. «Peru court reverses ex-leader's pardon». BBC News (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  17. «Экс-президенту Перу заменили предварительное заключение на домашний арест» (ռուսերեն). www.ria.ru. 2019 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]