Մաքս Կուշչինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մաքս Կուշչինսկի
PadredePPK.jpg
Ծնվել էփետրվարի 2, 1890(1890-02-02)
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26, 1967(1967-11-26) (77 տարեկան)
Մահվան վայրԼիմա, Պերու
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանական կայսրություն և Flag of Peru (state).svg Պերու
Դավանանքհուդայականություն
ԿրթությունՀումբոլդտի համալսարան և Ռոստոկի համալսարան
Մասնագիտությունմարդաբան, բժիշկ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՀումբոլդտի համալսարան և Սան Մարկոս համալսարան
ԶավակներՊեդրո Պաբլո Կուչինսկի


Մաքս «Մաքսիմ» Կուշչինսկի (լեհ.՝ Max Hans Kuczynski, փետրվարի 2, 1890(1890-02-02), Բեռլին, Գերմանական կայսրություն - նոյեմբերի 26, 1967(1967-11-26), Լիմա, Պերու), լեհ, գերմանացի և պերուացի բժիշկ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Կուշչինսկին ծնվել է Պոզնանի մոտակայքում, (այն ժամանակ` Գերմանական կայսրության Պոզնան նահանգ)։ Ծնողները՝ Էմմա և Լուիս Կուշչինսկիները, հրեա էին[2]։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Բեռլին։ Նա Ռոսթոքի համալսարանում սովորել է բժշկություն և բնագիտություն։ 1913 թվականին ստացել է փիլիսոփայության, իսկ 1919 թվականին` բժշկի դիպլոմ[3]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է գերմանական բանակում և մասնակցել Բալկանյան արշավանքին։ 1924 թվականին նա ստացել է պրոֆեսորի աստիճան։ Նացիստների` իշխանության գալուց հետո նա փախել է Պերու[4]։ 1924-1926 թվականներին մարդաբանության հետազոտություններ է անցկացրել Կենտրոնական Ասիայում, իսկ ավելի ուշ՝ 1938-1948 թվականներին[5][6][7], Անդերում։

Կուշչինսկին մահացել է Լիմայում։

Նրա որդին՝ Պեդրո Պաբլո Կուշչինսկին, որը ծնվել է 1938 թվականին Լիմայում, 2005-ից 2006 թվականներին եղել է վարչապետ։ Մեկ տասնամյակ անց, 2016 թվականի հունիսին, հաղթելով ընտրությունների երկրորդ փուլը, նա դարձել է նախագահ։ Նրա ամերիկացի թոռնուհին՝ Ալեքս Կուշչինսկին, գրող և լրագրող է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Social medicine, medical geography and health care for indigenous peoples: "Ethnic Pathology" (Max Kuczynski, 1925) in Germany, Russia, Latin America and beyond»։ Hsozkult.geschichte.hu-berlin.de։ Վերցված է հուլիսի 28, 2012 
  2. «Wybory w Peru: Kuczynski prowadzi, ale część kart trzeba sprawdzić»։ Wiadomosci.onet.pl։ հունիսի 9, 2016։ Վերցված է հոկտեմբերի 14, 2017 
  3. Max Hans Kuczynski: Untersuchungen an Trichomonaden. In: Archiv für Protistenkunde, Fischer, Jena, Bd. 33 (1914), S. 119–204.
  4. «Peru presidential contender is son of Polish Jews who fled Nazis»։ Timesofisrael.com։ Վերցված է հոկտեմբերի 14, 2017 
  5. Lawrence K. Altman: Who Goes First? The Story of Self-Experimentation in Medicine. University of California Press, Berkeley 1987, 0-520-21281-9, S. 4.
  6. Albert Erhardt: Infektionen, Bd. I (= Ergänzungswerk zum Handbuch der experimentellen Pharmakologie, begründet von Arthur Heffter, herausgegeben von Oskar Eichler, Bd. 16: Erzeugung von Krankheitszuständen durch das Experiment, Teil 9). Springer, Berlin 1964, S. 118.
  7. Marcos Cueto: Un médico alemán en los Andes: La visión médico-social de Maxime Kuczynski-Godard. In: Allpanchis, Jg. 32 (2000), Themenheft 56: Sanos, enfermos y salvos?, S. 39–74.