Պահպանողական կուսակցություն (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պահպանողական կուսակցություն (Հայաստան)
Conservative party of Armenia.png
Տեսակ կազմակերպություն
Հիմնադրված ապրիլի 14, 1991
Գաղափարախոսություն Պահպանողականություն
Կայք conservative.am

Պահպանողական կուսակցություն, Հայաստանում գրանցված կուսակցություն[1]։ Կուսակցության նախագահն է Միքայել Հայրապետյանը։

Կանոնադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանողական կուսակցությունը հիմնադրվել է 1991 թ. ապրիլի 14-ին, Երևանում։ Կանոնադրությունը գրանցվել է 1991 թ. հունիսի 10-ին՝ 3-րդ համարի ներքո։ Վերագրանցվել է 1998 թ. դեկտեմբերի 28-ին, 2001 թ., հունվարի 3-ին։ Ներկա կանոնադրությունն ընդունվել է Պահպանողական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում 01.11.2003 թ.։

Աշխարհաքաղաքական մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի պետությունը չունի որևէ թշնամի, միևնույն ժամանակ պնդում է, որ դաշնակիցներ ընտրելու, դրանք փոփոխելու հարցում պետք է առաջնորդվել բացառապես պետական շահով։ Առնվազն առաջիկա տասնամյակների համար Հայաստանի բնական դաշնակիցը կարող է լինել առաջին հերթին Իրանը։

Տնտեսական քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններ է համարում բարձր տեխնոլոգիաները, գիտակրթական ինդուստրիան, էներգետիկան, ջրային պաշարների շահագործումը, ներքին և արտաքին կապուղիները, օգտակար հանածոների արդյունահանումն ու տեղում ցիկլային արդյունաբերության կազմակերպումը, գյուղատնտեսական, թեթև և սննդի արդյունաբերական ենթակառուցվածքները, բանկային համակարգերը, զբոսաշրջությունը, առևտուրը։

Կուսակցությունը բացի պետական ռազմավարական մենաշնորհներից չի ընդունում այլ մենաշնորհներ։

Կուսակցությունը մրցակցային դաշտի ապահովումը և պահպանումը համարում է Հայաստանի կենսունակության և առաջընթացի պարտադիր պայման։

Կուսակցության խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Քառակուսի 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. Քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. 45 աստիճանով թեքված քառակուսի 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. 45 աստիճանով թեքված քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։ Քառակուսին և ծիրանին խորհրդանշում են Արևը, հեթանոսական շրջանը, կապույտը Ազատությունը, քրիստոնեական շրջանը։ Պահպանողականները ժառանգորդն ու տերն են նախընթաց ամբողջ պատմության։

Պատվիրան դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Մարդը կարող է անսահմանորեն զարգանալ, բայց անփոփոխ է նրա էությունը։ 2. Պետք է պահպանել միայն այն, ինչը առաջադիմական է, արժեքավոր, օգտագործելի, բարի, հարազատ և միայն այն ավանդույթները, որոնք ներդաշնակ են մարդկային էությանը. հասարակական ցանկացած փոփոխություն պետք է ներդրվի աստիճանաբար, ընտրողաբար, մտածված։ 3. Բարոյականության և սեփականության իրավունքները տրված են ի վերուստ և սրբազան են։ 4. Պահպանողական քաղաքական գործչի գործունեությունը գնահատվում է միայն հետևանքներով, ոչ երբեք ժամանակավոր հաջողություններով ու էժան պոպուլիզմով։ 5. Դեպի ուտոպիական տեսլականներ մղումը միշտ ավարտվում է համակործանմամբ, ուստի պետք է ձգտել ընդունելի հասարակական կարգի, արդարադատության և ազատությունների՝ պահպանելով և բարելավելով այդ կարգն աստիճանական բարեփոխումներով։ 6. Սոցիալական ինստիտուտների ու կացութաձևերի բազմազանությունը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և հիմնականում օրինաչափորեն. և արգելվում է հեղափոխական ճանապարհով ամեն ինչ տակնուվրա անել։ 7. Կա կանխավարկած՝ հօգուտ փորձարկված կառավարման համակարգի, ուստի եղած չարը հեղափոխական՝ չար ճանապարհով հեռացնելը բերում է ավելի մեծ չարիքի. հեղափոխությունից առավել մեծ չարիք միայն հակահեղափոխությունն է. ուստի միակ ճանապարհն աստիճանական, բնականոն բարեփոխումն է։ 8. Ինստիտուտներից բարձրագույնը Պետությունն է. միայն Պետությունն է գիտակցում, թե որն է հասարակական բարիքը, և միայն Պետությունն է ունակ իրականացնելու այն։ 9. Կատարյալ, քարացած մարդկային հասարակություն հնարավոր չէ կառուցել, քանի որ մարդն ինքը կատարյալ և քարացած չէ, բայց պետք է ձգտել հնարավորինս շատ շատերի համար առավել ընդունելի համակեցության ձևերի և փորձել անընդհատ բարելավել այն. այս նույն օրենքին է ենթարկվում ազգերի համակեցության պարագան։ 10. Մարդկային բազմաբղետության արդյունքը և զարգացման շարժիչը մասնավոր սեփականությունն է, առանց որի չի կարող լինել ազատություն, իսկ հասարակությունը կդատապարտվի նեխման և մահվան. սա գիտակցող ազգերը, որպես սեփականության վերաբերելով իրենց Հայրենիքներին, պահպանում ու զարգացնում են իրենց հասարակությունները։ 11. Միայն իրավական ու սոցիալական պետությունը կարող է լինել ամուր եւ կայուն, ապահովել համընդհանուր բարօրություն, արդարադատություն, հասարակական կարգ ու կայունություն։ 12. Միայն ազատ անհատը կարող է արժևորել Հայրենիքը, Ընտանիքը, Օրենքները, Հավատքը, Կարգուկանոնը, Բարոյականությունը, Մայրենի լեզուն, Մշակույթը, և դրանցով ապահովել ու պահպանել իր Ազատությունը։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]