Միքայել Հայրապետյան (կուսակցական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միքայել Հայրապետյան (այլ կիրառումներ)
Միքայել Հայրապետյան
Պահպանողական կուսակցության նախագահ
Mikayelayrapetian.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1965(1965-12-12) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Մասնագիտությունբանասեր, մանկավարժ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ

Միքայել Հայրապետյան (դեկտեմբերի 12, 1965(1965-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության նախագահը։

Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1982 թթ. սովորել է Երևանի թիվ 133 միջնակարգ դպրոցում, 1982-1987 թթ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1987-1990 թթ.` ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1991 թթ. - Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։ Զուգահեռաբար վարել է Հայաստանի պետական հեռուստատեսության «Մայրենի» հաղորդաշարի «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ» բաժինը։
  • 1991 թ. - ՀՀ Լուսավորության նախարարության ծրագրամեթոդական և դասագրքերի վարչության պետ։
  • 1991-1993 թթ. - Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման վարիչ Երևանի Ա.Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանում։
  • 1992 թ. - ԱԻՄ «Անկախություն» պաշտոնաթերթի փոխխմբագիր (համատեղությամբ)։
  • 1993 թ. - «Ար» շաբաթաթերթի թղթակից (համատեղությամբ)։
  • 1993 թ. - ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթի թղթակից (համատեղությամբ)։
  • 1993-2008 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) հայոց լեզվի ամբիոնի դոցենտ։
  • 1994 թ. - Վարդգես Պետրոսյանի և հիմնադիր կազմի հետ հիմնել է «Երկիր Նաիրի» թերթը՝ դառնալով մշակույթի բաժնի վարիչը (համատեղությամբ)։
  • 1994 թ. - ՀՀ Լեզվի պետական տեսչության գլխավոր խորհրդական (համատեղությամբ)։
  • 1994-1995 թ. - «Ազգային պետություն» կուսակցության «Շրջան» պաշտոնաթերթի առաջին գլխավոր խմբագիր (համատեղությամբ)։
  • 1995 թ. - «Օրեր» եռօրյա թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր (համատեղությամբ)։
  • 1996 թ. - ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության գաղափարախոսության բաժնի հատուկ քարոզչության բաժանմունքի պետ (համատեղությամբ)։
  • 1996-1997 թթ. - «Երևանյան օրեր» եռօրյա թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր (համատեղությամբ)։
  • 1998 թ. - ԵԿՄ «Երկրապահ» պաշտոնաթերթի առաջին գլխավոր խմբագիր (համատեղությամբ)։
  • 2008 թ. - Մարտի 1-ի դեպքերի պատճառով հեռացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, գտնվել է ընդհատակում։
  • 2009 թ. - Ժամանակակից հայոց լեզվի և հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի դասախոս Հ. Օրբելու անվան համալսարանում։
  • 2010-2011 թթ. - Հայոց լեզվի և գրականության դասախոս Երևանի գյուղատնտեսական համալսարանում։
  • 2012 թ. - Մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ դոցենտի թափուր հաստիքի պաշտոնակալման մրցույթին և վերստին դոցենտ է աշխատում ՀԱՊՀ-ում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ. հաջողությամբ անցնելով «Գեղարվեստական հուշագրությունը 1920-1930-ական թվականների հայ արձակում» թեմայով թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությունը՝ բոյկոտել է սեփական պաշտպանությունը՝ պահանջելով, որ անկախության ուղին բռնած Հայաստանը ստեղծի սեփական ԲՈՀ-ը, որի կազմավորումից հետո է միայն պաշտպանել ատենախոսությունը (1994 թ.)` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1997 թվականից ՀՊՃՀ դոցենտ։ 2006 թվականից` դիպլոմավորված դոցենտ։

Հասարակական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1998 թ. որևէ կուսակցության անդամ չի եղել։ 1998 թվականին անդամակցել է Պահպանողական կուսակցությանը՝ դառնալով նրա նախագահը[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]