Հայ ազգային երիտասարդական միություն (ՀԱԵՄ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ազգային երիտասարդական միություն
ՏեսակԵրիտասարդական կազմակերպություն
ԵրկիրՀայաստան
ՀիմնադիրՎահան Վ․ Հարությունյան
Հիմնադրվածհուլիս 3, 1989թ.
Գաղափարախոսությունպետականության վերականգնում
Թերթ«Ազատության ավետաբեր»

Հայ ազգային երիտասարդական միություն /ՀԱԵՄ[1]/, հիմնվել է 1989թ. հուլիսի 3-ին, համահիմնադիր Վահան Վարդգեսի Հարությունյան։ Այն Խորհրդային Միության տարածքում գործող առաջին ընդահատակյա երիտասարդ կազմակերպություններից է եղել։ Հրատարակել է «Ազատության ավետաբեր» պաշտոնաթերթը։ Կազմակերպությունը իր անդամներով մեծ ներդրում է ունեցել 1988 թվականի փետրվարին սկսված «Ղարաբաղյան շարժման», Հայաստանի Անկախության և Հայաստանի Հանրապետության սահմաների պաշտպանական մարտերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ընդհատակյա երիտասարդական կազմակերպությունների ակտիվ երիտասարդներով 1989թ. հուլիսի 3-ին, հիմնադրոում են Հայաստանում առաջին բացահայտ անկախական երիտասարդական կազմակերպությունը, որը ձդտում էր հայ երիտասարդությանը ներգրավել ազգային պետականության վերականգման գործընթացում։

Կազմակերպության անդամ կարող էր դառանալ 15 տարին լրացած յուրաքանչյուր պատանի, ով անվերապահորեն ընդունում էր կանոնադրությունն ու ծրագրերը։ Որպես ազգային երիտասարդական ազատ կազմակերպություն առաջնորդվում էր Հայաստանի ազատության և անկախության գաղափարով, հայ ազգի հոգևոր և ֆիզիկական վերածնունդը իր առաջնահերթ նպատակը դարձնելով։ ՀԱԵՄ–ը գործում էր միջազգային ընդունված օրենքնրի սահմաններում, պատրաստ գործակցել ցանկացած անհատի կամ կազմակերպության հետ, եթե դա չի հակասել կազմակերպության կանոնադրությանն ու ծրագրերին։ Այն իր մեջ ներառում է մի շարք մասնագիտացված հանձնախմբեր և ծառայություններ՝ գաղափարախոսական զինակոչիկների իրավունքների պաշտպանության «ԺՆԵՎ–49», խմբագրության, ազատ գրադարանի, հասարակական հարցերի և այլն։

ՀԱԵՄ–ի նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերականգնել ազգային ազատ և անկախ պետականությունը, քանզի միայն այն կարող է ապահովել ազգի լիրավ զարգացումն ու հարատևումը,
  • ամեն գնով կանգնեցնել Հայաստանում իրականացվող ֆիզիկական ու կենսաբանական ցեղասպանությունը, ռուսաֆիկացիան և ասիմիլյացիան,
  • նպաստել Հայաստանում ազգային անկախության բանակի ստեղշման գործին,
  • պայքարել հայկական բոլոր եկեղեցական և ազգային ծիսակատարությունների վերկանգնման համար,նպաստել ազգային ոգու զարթոնքի և ազգայինդպրոցների ստեղծմանը,
  • պատրաստել երիտասարդների, որոնք անկախ Հայաստանի ստեղծման գործին գործուն մասնակցություն, մարտնչող հոգաբանության և պատրաստակամություն ունեն,
  • հայ երիտասարդին մոտեցնեն իր ազգային արմատներին, հեռու պահել լեզվի և արյան մաքրությունը
  • հանել հայկական հողերը վերամիավորմանը՝ մեկ միացյալ և անկախ պետական միավորում
  • հենվելով քրիստոնեության և հազարամյակների ընթացքում ձևավորման ազգային գաղափարախոսության վրա, համախմբել հայ ազգի տարանջատված բեկորները իր պատմական հայրենիքում։

ՀԱԵՄ–ի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնաթերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատության ավետաբեր[2]» պաշտոնաթերթը 4 համար է տպագրվել։ Խմբագրակազմ, Վահան Հարությունյան, Սամվել Մարկոսյան, Սահակ Մահտեսյան, Սևակ Ադամյան, Լուսնե Ադամյան։ Տպագրվել է նաև «Դեմքեր և մտածումներ» մատենաշարը, «Ձայն Բազմաց» թերթիկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱԵՄ — Վիքիբառարան». hy.wiktionary.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  2. «Վահան Վարդգեսի Հարությունյան» (պատմական ակնարկ). 2021 թ․ հունիսի 16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)