Չոր նախաճաշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոր նախաճաշեր
Ենթատեսակսննդամթերք և food preserve?
 Breakfast cereals Վիքիպահեստում

Չոր նախաճաշեր (նաև հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր), հացահատիկային հիմքով սննդային խտանյութերի տեսակ, նախապես եփված և տափակված հատիկների կամ եգիպտացորենի ու ցորենի հատիկների տապակման ժամանակ ստացված արտադրատեսակներ՝ համային հավելումներով, որոնք լիովին պատրաստ են սննդի մեջ օգտագործելու համար սովորաբար նախաճաշի ժամանակ։ Դրանք ավելացնում են ջրի, կաթի կամ մրգային հյութի մեջ շիլա պատրաստելու նպատակով։ Հացահատիկային նախաճաշերի թվում առավել հայտնի են փաթիլները, մյուսլին, նախուտեստները և արագ կամ ակնթարթային պատրաստման շիլաները։ Այսօր սննդի արդյունաբերությունն արտադրում է բազմաթիվ այլ շաքարացված մթերքներ[1][2]։

Ռուսաստանում 20-րդ և 21-րդ դարերի սահմաններում խրթխրթան օղակների, ձողիկների, չորացրած հացի, «պայթեցված» հատիկների և չիպսերի սպառումը տասը տարվա ընթացքում աճել է 50 տոկոսով։

Պատրաստի հացահատիկային նախաճաշերը ժողովրդականություն սկսեցին վայելել 1899 թվականին՝ ամերիկացի դոկտոր Ջոն Հարվի Քելոգի շնորհիվ, որը եգիպտացորենի փաթիլների գյուտարարն է։ Քելոգը ձգտում էր ավանդական նախաճաշը փոխարինել առողջարար սննդով Միչիգանի իր առողջարանների հիվանդների համար։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր նախաճաշերը դասակարգվում են երկու հիմնական հատկանիշներով. ըստ ստացված արտադրանքի տեսքի և ըստ հիմնական հումքի տեսքի։ Առաջին հատկանիշով չոր նախաճաշերը լինում են փաթիլատեսք, օդային, թելքավոր և հատիկավոր (հավելումներով և առանց հավելումների)։ Հիմնական հումքի տեսքով փաթիլատեսք չոր նախաճաշերն արտադրվում են ձավարից և ալյուրից, իսկ օդայինները՝ ձավարից, հացահատիկից և ալյուրից։ Թելքավոր չոր նախաճաշերը արտադրվում են հացահատիկից, իսկ հատիկավորները՝ միայն ալյուրից։ Բացի այդ, չոր նախաճաշերը կարելի է դասակարգել ըստ ստացման եղանակի. փաթիլներ, օդային կամ պայթեցված հացահատիկներ և էքստրուզիոն տեխնոլոգիայի արտադրանքներ (ձողիկներ և ձևավոր արտադրանք), ինչպես նաև ըստ բաղադրիչների՝ կախված դրանց բաղադրության մեջ բացի հացահատիկից այլ բաղադրիչների ընդգրկվելուց, օրինակ՝ մյուսլիի մեջ՝ չրեր։

Չոր նախաճաշերն արտադրվում են տարբեր հացահատիկային մշակաբույսերի սերմնահատիկներից (բրինձ, վարսակ, ցորեն, տարեկան, գարի, եգիպտացորեն), հատուկ ձևով պատրաստված ձավարեղենից և ալյուրից, խմորի խառնուրդի միջոցով։ Բացի այդ, չոր նախաճաշերը ստանում են հատուկ պատրաստված կիսաֆաբրիկատներից՝ պահպանման երկարատև ժամկետով։ Չոր նախաճաշի համը և սննդային արժեքը բարելավելու համար օգտագործվում են տարբեր մրգային հավելումներ՝ փաթիլների կամ փոշիների տեսքով, մանրացված չորացրած մրգեր, տարաբնույթ լցոններ մրգերով, ընկույզներով, մեղրով, համեմունքներով, սուրճով, բանջարեղենով, լիկյորով, մսով և այլն։ Չոր նախաճաշերի արտադրության համար կիրառվում են տարբեր տեխնոլոգիաներ. խորը հիդրոթերմիկ մշակում և հետագա եփում շաքարա-աղային լուծույթում, «պայթեցման» մեթոդ, միկրոնիզացիա և արտամղում։

Փաթիլները ստանում են նախապես մաղված և լվացված ձավարեղենից՝ շաքարա-աղային լուծույթում եփելով։ Եփված ձավարեղենը չորացնում են, ճզմելով տափակացնում են և տապակում մի քանի րոպե 250-300 °C ջերմաստիճանում։ Օդային կամ պայթեցված հատիկները ստանում են հատուկ սարքերում՝ «թնդանոթներում», որոնք բարձր ճնշման հերմետիկ խցիկներ են։ Խոշոր ձողիկները և ձևավոր արտադրանքները էքստրուզիոն տեխնոլոգիաների արտադրանք են։

Այլ բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հատիկներից, շատ սննդամթերքներ պարունակում են գլյուկոզայի օշարակ, կակաո, ինչպես նաև սննդային հավելումներ, ինչպիսիք են վիտամինները, սննդային ներկանյութերը և բուրահաղորդիչները։ Մյուսլին ևս պարունակում է չրեր և ընկույզներ[1]։

Արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր նախաճաշերի օրինակներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Нилова Л. П. Сухие (зерновые) завтраки // Товароведение и экспертиза зерномучных товаров: Учебник. — СПб.: ГИОРД, 2005. — С. 384—393. — 416 с. — 5 000 экз. — ISBN 5-901065-88-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stiftung Warentest (Hrsg.): Zu viel Zucker. In: test-Spezial Kinder. 2008. S. 31–35. passim. Abgerufen am 17. März 2014.
  2. Stiftung Warentest: Cerealien für Kinder: Als Frühstück viel zu süß. Pressemitteilung. 25. September 2008. Abgerufen am 17. März 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոր նախաճաշեր» հոդվածին։