Եգիպտացորենի փաթիլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտացորենի փաթիլներ
ԵնթատեսակՉոր նախաճաշեր, cereal flakes? և food preserve?
Առաջացման երկիր ԱՄՆ
Հիմնականեգիպտացորենի ալյուր
 Cornflakes Վիքիպահեստում

Եգիպտացորենի փաթիլներ, եգիպտացորենի հատիկներից ստացվող սննդամթերք[1]։

Նմանատիպ մթերքները պատրաստվում են ցորենի, բրնձի, վարսակի և այլ մշակաբույսերի հատիկներից։

Բաղադրատոմսի բացահայտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացորենի փաթիլների խատմությունն սկիզբ է առնում 19-րդ դարի սկզբում։ «Բաթլ-Կրիկ» առողջարանի սեփականատերերը՝ դոկտոր Ջոն Հարվի Քելլոգը և նրա եղբայր Վիլլ Քիտ Քելլոգը, Միչիգան նահանգի համանուն քաղաքում եգիպտացորենի ալյուրից պատրաստում էին ինչ-որ ուտեստ, բայց նրանց անհրաժեշտ էր առողջարանի որոշակի անհետաձգելի գործերի պատճառով դադարեցնել ուտեստի պատրաստումը։ Երբ նրանք վերադարձան, հայտնաբերեցին, որ եգիպտացորենի ալյուրը փչացել է։ Քանի որ նրանց բյուջեն խիստ սահմանափակ էր, Քելլոգի եղբայրները, այնուամնեայնիվ, որոշեցին օգտագործել այդ ալյուրը. նրանք խմոր պատրաստեցին , որը սեղմվեց, և ստացվեցին փաթիլներ ու գնդիկներ։ Եղբայրները հուսահատությունից որոշեցին բովել այդ փաթիլները, և պարզվեց՝ դրանցից մի մասը դարձել էր օդային, իսկ մյուս մասը խռթխռթան նյութակազմվածք ուներ։

Արդյունքում այս փաթիլներն առաջարկվեցին դոկտոր Քելլոգի հիվանդներին՝ որպես նոր ուտեստ, և մատուցվելով կաթով և զեֆիրով՝ դրանք մեծ տարածում ստացան։

Փաթիլներին շաքարավազ ավելացնելով՝ Վիլլ Քիտ Քելլոգը դրանց համը շատ ավելի հաճելի ու ընդունելի դարձրեց։ Այսպիսով՝ 1894 թվականին օրիգինալ եգիպտացորենի փաթիլները պատենտավորվեցին ամերիկացի բժիշկ Ջոն հարվի Քելլոգի կողմից։ 1906 թվականին Քելլոգներն սկսեցին սննդի նոր տեսակի զանգվածային արտադրությունը և հիմնեցին սեփական ընկերությունը՝ Kellogg’s-ը, որը մինչ օրս էլ հանդիսանում է եգիպտացորենի փաթիլների և չոր նախաճաշերի արտադրության առաջատարը լինել։

Պատրաստման տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստման տեխնոլոգիան ներառում է եգիպտացորենի հատիկներից թաղանթների հեռացումը, սաղմերի առանձնացումը, հատիկի ստացումը, ինչին հաջորդում է վերջինիս եփումը աղաշաքարավազային օշարակի մեջ, հետո բարակ շերտեր են պատրաստում և 140 °C ջերմաստիճանում բովում վառարաններում՝ մինչ խռթխռթան դառնալը։

Պատրաստի փաթիլները կարելի է պատել գլազուրով, ինչպես նաև լցոններով՝ ընկույզով, ցուկատով, հրուշակեղենի փշուրներով և այլն[2]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացորենի փաթիլները կարող են կիրառվել որպես ինքնուրույն մթերք։ Որպես կանոն՝ եգիպտացորենի փաթիլները, ինչպես և մուսլին, ուտում են՝ ավելացնելով սառը կաթ։

Մեր օրերում եգիպտացորենի փաթիլները համարվում են միջազգային մթերք, որը երեխաների համար սիրելի քաղցրավենիք է[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Եգիպտացորենի փաթիլների բաղադրությունը և հատկությունները». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  2. Տնային պայմաններում ինչպե՞ս պատրաստել եգիպտացորենի փաթիլներ
  3. Եգիպտացորենի փաթիլների օգտակար և վնասակար հատկությունները