Չժան Պենչուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չժան Պենչուն
Ծնվել էապրիլի 22, 1892(1892-04-22)
ԾննդավայրՏյանցզին, Q10940199?, Zhili Province, Ցին կայսրություն
Մահացել էհուլիսի 9, 1957(1957-07-09) (65 տարեկանում)
Մահվան վայրՆյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունՉինաստանի Հանրապետություն
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Քլարկի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, գրող, իրավապաշտպան և փիլիսոփա
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան և Ցինխուա համալսարան
Զբաղեցրած պաշտոններԱզգային քաղաքական խորհրդի անդամ

Չժան Պենչուն (չին.` 張彭春, ապրիլի 22, 1892(1892-04-22), Տյանցզին, Q10940199?, Zhili Province, Ցին կայսրություն - հուլիսի 9, 1957(1957-07-09), Նյու Ջերսի, ԱՄՆ), չինացի դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր և դիվանագետ: Կարևոր դեր է խաղացել 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստեղծման գործում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժան Պենչունը ծնվել է 1892 թվականին Տյանցզինում, կրտսեր եղբայրն է եղել Չժան Բոլինը: 1910-1916 թվականներին սովորել է ԱՄՆՔլարկի համալասարանում: 1915 թվականին գրել և հաջող ներկայացրել է երկու պիես՝ The New Order Cometh («Նոր կարգ է գալիս») չինացի ուսանողի մասին, որն արտասհման էր գնացել սովորելու և սկսել էր չսիրել իր հարսնացուին, և հակաճապոնական The Intruder («Անկոչ հյուր») այլաբանությունը: 1916 թվականին վերադարձել է Տյանցզին, դարձել ուսանողական թատրոնի առաջնորդ և, ժամանակակիցների կարծիքով, վերածել այն Չինաստանում լավագույն թատրոնի[2]: Բեմադրել է և՛ չինական (այդ թվում սեփականները), և՛ արևմտյան պիեսներ (Հենրիկ Իբսենի, Ջոն Գոլսուորսիի, Օսկար Ուայլդի): Չինական թատրոնի մեջ ռեալիզմ է մտցրել: Նրա ամենահաջող դերասաններից մեկն է եղել Չժոու Էնլայը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի ապագա վարչապետը[3]:

1919-1922 թվականներին Չժանը եղել է ԱՄՆ-ում: 1922 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան: Վերադառնալով Չինաստան, դասավանդել է Նանկայի համալսարանում: 1930-ական թվականներին, լինելով օպերային աստղ Մեյ Լան Ֆանի թարգմանիչը, եղել է ԽՍՀՄ-ում:

1937 թվականին, ճապոնական զորքերի ներխուժումից հետո, ստիպված է եղել փախչել Տյանցզինից: Դարձել է դիվանագետ, փորձել է համոզել արևմտյան պետություններին ուշադրություն դարձնել Նանկինում կոտորածի վրա: Թուրքիայում և Չիլիում եղել է Չինաստանի Հանրապետության դեսպան:

1945-1952 թվականներին եղել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ: Լինելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի փոխ-նախագահ, կարևոր դեր է խաղացել (Էլեոնոր Ռուզվելտի հետ միասին) Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ստեղծման գործում: Չժանին հաջողվել է հասնել առավելագույն չափով չեզոքային բանաձևերի, որոնք պոկում չէին առաջացնի ոչ արևմտյան երկրների մոտ: Նրա պահանջմամբ Համընդհանուր հռչակագրից հանվել է Աստծո և բնության մասին տեքստը[4]: Պնդել է հռչակագրի առաջին հոդվածում տեքստի մեջ չինական փիլիսոփայության տարրերի ներառման մեջ[5][6]:

Չժանը թոշակի է անցել 1952 թվականին առողջության հետ խնդիրների պատճառով: Չժան Պենչունը մահացել է 1957 թվականին Նյու Ջերսիում` 65 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Obituary) New York Times July 21, 1957
  2. Weili Ye Zhang Pengchun and Hong Shen // Seeking Modernity in China's Name: Chinese Students in the United States, 1900—1927. — Stanford University Press. — 2001. — P. 208—209. — 330 p. — ISBN 0804736960
  3. Chae-Jin Lee Modern Englightenment // Zhou Enlai: The Early Years. — Stanford University Press. — 1996. — P. 65—66. — 256 p. — ISBN 0804727007
  4. «Peng-chun Chang»։ ООН։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-10-ին։ Վերցված է 2009-12-09 
  5. «Humanism» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-31-ին։ Վերցված է 2009-12-09 
  6. Sumner Twiss, "Confucian Ethics, Concept-Clusters, and Human Rights," in Henry Rosemont, Marthe Chandler and Ronnie Littlejohn. Polishing the Chinese Mirror : Essays in Honor of Henry Rosemont, Jr. (New York: Global Scholarly Publications, Acpa Series of Chinese and Comparative Philosophy, 2008). 9781592670833 p. 60-65.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]