Ուլե Բուլ
Ուլե Բուլ նորվ.՝ Ole Borneman Bull | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 5, 1810[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերգեն, ![]() |
Մահացել է | օգոստոսի 17, 1880[1][2][3][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Բերգեն, ![]() |
Գերեզման | Assistentkirkegården |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բերգենի տաճարային դպրոց |
Երկեր | Q2236131? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դասական երաժիշտ |
Ամուսին | Sara Chapman Bull?[4] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ուլե Բուլ (նորվ.՝ Ole Borneman Bull, փետրվարի 5, 1810[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա[5] - օգոստոսի 17, 1880[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի ջութակահար և կոմպոզիտոր[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոր ցանկությանը հակառակ, ով որդուն ցանկանում էր տեսնել եկեղեցում, Բուլին ձգում էր երաժշտությունը դեռ փոքրուց։ Արդեն 4-5 տարեկան հասակում ինքնուրույն նվագում էր իր մոր երգած երգի նոտաները ջութակով։ 9 տարեկանում նա ջութակով նվագեց Բերգենյան թատրոնի նվագախմբի կազմում և հանդես եկավ թատրոնի սալիստի հետ։ Նվագախմբի ղեկավարն էր Լունդհոլմ Մատիասը[6][7]։
18 տարեկանում համալսարան ընդունվելու համար Բուլը մեկնեց Օսլո, սակայան չընդունվեց; Այնուհետև որոշ ժամանակ նա ապրել է Գերմանիայում, ուսումնասիրել իրավագիտություն։ 1831թ.-ին մեկնեց Փարիզ, որտեղ էլ սկսեց համերգներ տալ ու շատ արագ դառնալ հայտնի։ 1830-1840-ական թվականներին նա համերգներով հանդես եկավ Եվրոպայում։ 1836-1837 թվականներին Անգլիայում և Իռլանդիայում ունեցավ 274 համերգ։ 1840թ.-ին Ֆերենց Լիստի հետ նվագեց Բեթհովենի երաժշտություններից։ Բուլի կարյերան կտրուկ վերելք արձանագրեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Շումանը նրան դասեց Նիկոլո Պագանինիի հետ նույն շարքում[6]։
Բուլը նորվեգական ազգային ինքնորոշման կողմնակից էր և ցանկանում էր Նորվեգիան տեսնել Շվեդիայից առանձնացած՝ որպես անկախ պետություն։ Նա նաև ցանկանում էր Նորվեգիայի մշակույթը առանձնացնել Դանիայից։ 1850 թվականից նա կանգնած է Բերգենի ազգային թատրոնի ակունքներում, որտեղ ներկայացումները կատարվում էին նորվեգերենով։ Բուլի ազգային զգացմունքները անդրադարձել են նաև նրա ստեղծագործություններում[6]։
Բուլը բացառիկ հեղինակություն էր վայելում ԱՄՆ-ում, որտեղ 1843 թվականին կայացավ իր առաջին շրջագայությունը։ 1853թ.-ին Բուլը փորձեց ԱՄՆ-ում ստեղծել համայնք, որի իրևագործման համար Փենսիլվանիայում գնեց մոտ 13000 հա հողատարածք։ Գնված հողատարածքում նա հիմնեց 4 բնակավայր։ Փորձը հաջողություն չունեցավ, քանի որ հողը և կլիման բարենպաստ չէին։ Նա վերադարձավ իր երաժշտական գործունեությանը։ Հենրիկ Իբսենը իր ստեղծագործություններից մեկում ծաղրանքով անդրադառցել է Բուլի սոցիակալան զգացմունքներին՝ ասելով, որ նա ցանկանում է ստեղծել Գուանտանամո անունով իր սեփական պետությունը։ Ներկայումս Բուլի հողակտորի տեղում գործում է Փենսիլվանիայի ազգային պարկը։ 2002թ.-ին նորվեգացիների ֆինանսական միջոցներով պարկում կանգնեցվեց Բուլի հիշատակին նվիրված հուշարձան։ Նրա կիսատ կառուցած ամրոցը ներկայումս հանդիսանում է զբոսաշրջային տեսարժան վայր[6][8]։
Բուլի կյանքի հատուկ էջերից է համարվում այն, որ նա մեծ դեր է խաղացել նորվեգացի նշանավոր երգահան Էդվարդ Գրիգի կյանքում։ 1858թ.-ին նա համոզել է 15-ամյա Գրիգի ծնողներին ուղարկել պատանուն երաժշտական կրթության Լայպցիգի համալսարան[6]։
Ուլե Բուլը մահացել է Լյուսեյում գտնվող իր տանը (Բերգենից ոչ հեռու) 1880թ.-ի օգոստոսի 17-ին։ Բյուլի թաղումը վերածվեց ազգային հոգու և երախտագիտության դրսևորման։ Նրա դաղաղը տեղափոխող նավին ուղեկցում էին 17 լաստանավ և մի քանի հարյուր նավակ[6]։
Ուլե Բուլը ունեցել է եղբայր՝ Կնուդ Բուլ, եղել է գեղանկարիչ և դրամակեղծարար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 5,0 5,1 Булль Уле // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Булль // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая Российская энциклопедия, 2006. — С. 337. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 4). — ISBN 5-85270-333-8.
- ↑ "Biography of Ole Bull(Pennsylvania Historical & Museum Commission)". Portal.state.pa.us. Retrieved 2013-04-07.
- ↑ "A Bull's Life — Ole Bull 200-års jubileum". Olebull2010.no. Retrieved 2013-04-07.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Соловьёв Н. Ф. (1890–1907)։ «Буль, Оле-Борнеман»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|