Ուիլյամ Հորնբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Հորնբեկ
Ուիլյամ Հորնբեկ.jpg
Ի ծնե անուն՝William Hornbeck
Ծննդյան թիվ՝օգոստոսի 23, 1901
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 19, 1983
Վախճանի վայր՝Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝մոնտաժող
Կարիերա՝1925-1959
Պարգևներ՝
IMDb։ID 0394962

Ուիլյամ Հորնբեկ (անգլ.՝ William Hornbeck, օգոստոսի 23, 1901(1901-08-23), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1983(1983-10-19) կամ հոկտեմբերի 11, 1983(1983-10-11)[1], Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիլմեր մոնտաժող, իր ժամանակների լավագույն մոնտաժողներից մեկը։ Աշխատել է 280-ից ավելի կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում
4 անգամ ներկայացվել է Օսկարի՝ լավագույն մոնտաժող անվանակարգում, ստացել մեկ Օսկար։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամը Հորնբեկը սկսել է իր կարիերան արդեն տասնչորս տարեկանում, աշխատելով ֆիլմերում տարբեր մասնագիտություններով Բրոդվեյում գտնվող New York Motion Picture Company ընկերությունում։ 1916 թվականին աշխատանքի է ընդունվում է Մակ Սենետի Keystone Film Company ընկերությունում, որտեղ 12 տարի աշխատում է և աշխատել է տասներկու տարի աշխատում է որպես գլխավոր խմբագիր-մոնտաժող, հիմնականում կատակերգական ֆիլմեր մոնտաժելով։

1934 թվականին Հորնբեկը տեղափոխվում է Անգլիա՝ Լոնդոն և աշխատում ռեժիսոր Ալեքսանդր Քորդայի հետ։ Նրանց առավել հայտնի ֆիլմերից են «Սկառլետ Պիմպեռնալ»-ը (1934), «Ապագայի կերպարը» (1936) և «Բաղդադի գողը» (1940)։

1941 թվականին վերադառնում է ԱՄՆ և սկսում համագործակցել Ֆրենկ Քափրայի հետ «Ինչու ենք մենք կռվում» Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող վավերագրական ժապավենում։ 1946 թվականին մոնտաժել է Քափրայի հայտնի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը։ 1949-1953 թթ. սկսում է աշխատել Paramount Pictures-ում և Օսկար է ստանում Ջորջ Սթիվենսի 1951 թվականին նկարահանած «Տեղ արևի տակ» ֆիլմի համար։ Նրա մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Շեյն» (1953), «Ոտաբոբիկ կոմսուհին» (1954) և «Հսկան» (1956)։

Կարճ ժամանակ անց՝ 1960 թվականին, Հորնբեկին նշանակում են Paramount Pictures-ի վերահսկող մոնտաժողի պաշտոնում, ուր նա աշխատում է մինև 1976 թվականը՝ կենսաթոշակի անցնելը։

Ուիլյամ Հորնբեկը հայտնի էր որպես բծախնդիր վարպետ. աշխատանքի ժամանակ միշտ սպիտակ ձեռնոցներ էր հագնում։

3 անգամ ամուսնացած է եղել, առաջին կինը դերասանուհի Մարջորի Քեյնն էր, երկրորդ կինը՝ Ռութ Հորնբեքը։ Իսկ երրորդ կնոջ՝ Ռոզմարի Շիի հետ ամուսնացել է 1945 թվականին և ապրել մինչև մահանալը՝ 1980 թվականը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

4 անգամ առաջադրվել է Օսկար հեղինակավոր մրցանակին, ստացել մեկ Օսկար։

տարի ֆիլմ Օսկար ռեժիսոր դերասաններ
1946 «Այս հրաշալի կյանքը» ներկայացվել է Ֆրենկ Կապրա Ջեյմս Ստյուարտ
Դոննա Ռիդ
Լայոնել Բերիմոր
Թոմաս Միտչել
Հենրի Տրևերս
Ուորդ Բոնդ
Ֆրենկ Ֆայլեն
Սեմուել Հինդս
Գլորիա Գրեհեմ
Բելա Բոնդի
1952 «Տեղ արևի տակ» ստացել է Ջորջ Սթիվենս Մոնտգոմերի Կլիֆթ
Էլիզաբեթ Թեյլոր
Շելլի Ուինտերս
1957 «Հսկան» ներկայացվել է Ջորջ Սթիվենս Էլիզաբեթ Թեյլոր
Դենիս Հոփեր
Ջեյմս Դին
Ռոք Հադսոն
Քերոլ Բեյքեր
1958 «Ես ուզում եմ ապրել» ներկայացվել է Ռոբերտ Ուայզ Սյուզան Հեյվորդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IMDb կայքում Ուիլյամ Հորնբեկի էջ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]