Jump to content

Ուժհորոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուժգորոդից)
Քաղաք
Ուժգորոդ
ուկրաիներեն՝ Ужгород
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումմարզային կենտրոն
ՄարզԱնդրկարպատյան մարզ
ՇրջանՈւժգորոդի շրջան
ՀամայնքԱնդրկարպատյան մարզ[1], Uzhhorod Raion? և Uzhhorod urban hromada?
Հիմնադրված է872 թ.
Մակերես40[2] կմ²
ԲԾՄ169±1 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
հատուկ կարգավիճակ` հունգարերեն, ռումիներեն[3][4]
Բնակչություն115 568[5] մարդ
Ազգային կազմուկրաինացիներ, ռուսներ, հունգարացիներ, սլովակներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ312
Փոստային դասիչ88000
Ավտոմոբիլային կոդAO / 07
ՈՒՎՏԿՕԴ2110100000
Պաշտոնական կայքrada-uzhgorod.gov.ua
Ուժհորոդ (Ուկրաինա)##
Ուժհորոդ (Ուկրաինա)
Ուժհորոդ (Անդրկարպատյան մարզ)##
Ուժհորոդ (Անդրկարպատյան մարզ)

Ուժգորոդ, պաշտոնապես՝ Ուժհորոդ (ուկրաիներեն՝ Ужгород), քաղաք Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Ուժգորոդի շրջանում, մարզային կենտրոն։ Հիմնադրվել է 872 թվականին։

Չճշտված տվյալներով Ուժգորոդ քաղաքում բնակվում էր 115 568 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 40 կմ²։

Հայերն Ուժգորոդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժգորոդում 1996-ին Անդրկարպատիայի հայ համայնքի նախաձեռնությամբ ստեղծվել է «Արարատ» մշակութային ընկերությունը։ Ընկերությունը նկարահանել է 15 փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված համայնքի ներկայացուցիչներին (3 ֆիլմ արժանացել է միջազգային փառատոների դիպլոմների)։

1998-ին Ս. Նիկողոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է լարային քառյակ։ 1999-ին բացվել է կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ բացի հայերից, սովորում են նաև այլազգի երեխաներ։ «Արարատը» կազմակերպում է համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ։ Մարզում ապրում է 1000 հայ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ուկրաինայի Գերագույն ռադա — 1938.
  2. Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  3. Անդրկարպատյան մարզում երեք լեզուներ ստացել են հատուկ կարգավիճակ
  4. Закарпатська облрада визнала особливий статус угорської, румунської та русинської мов Արխիվացված 2022-02-26 Wayback Machine (ուկր.)
  5. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին. (ուկր.)
  6. Հայկական սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 594։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուժհորոդ» հոդվածին։