Ոսկե աշուն (նկար)
Ոսկե աշուն ռուս.՝ Золотая осень | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1895 |
բարձրություն | 82 |
լայնություն | 126 |
ժանր | բնանկար |
նյութ | Յուղաներկ, կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
|
Ոսկե աշուն (ռուս.՝ Золотая осень), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) բնանկարը՝ ստեղծված 1895 թվականին։ Ներկայում ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ.՝ 1490)։ Նկարի չափերը՝ 82 × 126 սմ[1][2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ոսկե աշուն» նկարն ստեղծվել է 1895 թվականի աշնանը, երբ Լևիտանն ապրում էր Տուրչանինովների «Գորկա» դաստակերտում, որ տեղակայված էր Օստրովնո գյուղից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում Օստրովնո գյուղը գտնվել է Տվերի նահանգի Վիշնեվելեցկի գավառում, իսկ ներկայում ընդգրկված է Տվերի մարզի Ուդոմլյայի շրջանում[3][4]: Նկարում պատկերված է Սեժա գետը, որ հոսում է Օստրովնոյի մոտով[5][6]: Այդ վայրը գտնվել է «Գորկա» դաստակերտից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա[6]:
«Ոսկե աշուն» նկարը հանրությանն է ներկայացվել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) 24-րդ ցուցահանդեսում, որ անցկացվել է 1896-1897 թվականներին Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, ինչպես նաև 1896 թվականին Նիժնի Նովգորոդում կազմակերպված Համառուսաստանյան արդյունաբերական և գեղարվեստական ցուցահանդեսում։ 1896 թվականին նկարն Իսահակ Լևիտանից գնել է Պավել Տրետյակովը[1]:
1896 թվականին Իսահակ Լևիտանը նկարել է «Ոսկե աշուն» խորագիրը կրող ևս մեկ կտավ (ավելի քիչ հայտնի), որը նույնպես ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ.՝ 5635)[7][8][9]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսահակ Լևիտանը սիրում էր նկարել աշնանային բնանկարներ. նա ունի տարվա այդ եղանակի հետ կապված ավելի քան հարյուր նկար[10]: Դրանց շարքում «Ոսկե աշուն» կտավն նկարչի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ Նկարում պատկերված է ոչ մեծ առու՝ շրջապատված ծառերով, որ ծածկված են դեղին ու կարմիր տերևներով։ Հեռվում երևում են գյուղական տներ, դաշտ, իսկ դրանցից այն կողմ՝ հորզոնում, աշնանային անտառն է, որ նկարված է դեղին երանգներով։ Նկարի վառ, լավատեսական տրամադրություն հաղորդող գույները բնութագրական չեն Լևիտանի արվեստի համար։ Սովորաբար նա օգտագործում է ավելի մեղմ ու նուրբ երանգներ[10]:
Տրետյակովյան պատկերասրահի առցանց կատալոգում նշվում է[2].
Իր շատ գծերով «Ոսկե աշունը» ներկայացնում է 1890-ականներին տարածված հետաքրքրությունը դեպի ձևի խնդիրները, գեղանկարչության որակի ու ոճի հարցերը։ Այս ստեղծագործությունն իր մեծ բնօրինակային դիտման անմիջականությունն միավորում է նորացված կերպարվեստական լուծման որոնման հետ։ Լիովին ավանդական գեղանկարչական ձևն այստեղ համադրվում է առանձին դետալների ազատ, գրեթե իմպրեսիոնիստական ներկայացման հետ։ Միաժամանակ գույնը չի լուծվում լույսում, ինչպես դասական իմպրեսիոնիզմում է, այլ պահպանում է ինտենսիվությունը, ինչը ներկի՝ պաստոզային էքսպրեսիվ քսված լինելու հետ միասին ուժեղացնում է կտավի էմոցիոնալ արտահայտչությունը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Многими своими чертами «Золотая осень» иллюстрирует возросший в 1890-х интерес к проблемам формы, к вопросам качества живописи и стиля. Это произведение соединяет в себе непосредственность натурного наблюдения с поисками обновлённого пластического решения. Вполне традиционная живописная манера сочетается здесь со свободной, почти импрессионистической трактовкой отдельных деталей. При этом цвет не растворяется в свете, как в классическом импрессионизме, а сохраняет интенсивность, что вместе с пастозным экспрессивным мазком усиливает эмоциональную выразительность полотна.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 364
- ↑ 2,0 2,1 «Левитан Исаак Ильич — Золотая осень» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Վերցված է 29.06.2012
- ↑ «Исторические усадьбы России — Усадьбы Тверской области — Усадьба Горка» (HTML)։ hist-usadba.narod.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 29.06.2012
- ↑ «Антон Павлович Чехов — Имение Горка» (HTML)։ Литературная карта Тверского края, litmap.tvercult.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 29.06.2012
- ↑ В. И. Колокольцов։ «Отклонение к чеховскому «дому с мезонином»» (DOC)։ Из книги «Отклонение. Колокольцовы в Тверской губернии», Санкт-Петербург, 2004։ www.vgd.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 29.06.2012
- ↑ 6,0 6,1 Д. Л. Подушков։ «Антон Чехов и И.И. Левитан в Удомле» (HTML)։ Из книги «Знаменитые россияне в истории Удомельского края», Тверь, 2009։ www.gumfak.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 29.06.2012
- ↑ Каталог ГТГ, т. 4, кн. 1, 2001, էջ 366
- ↑ А. А. Фёдоров-Давыдов, 1966, էջ 213
- ↑ В. А. Петров, 2000, էջ 60—61
- ↑ 10,0 10,1 «Исаак Ильич Левитан — Лучшие картины, пейзажи — Золотая осень, 1895» (HTML)։ isaak-levitan.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 29.06.2012
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- А. А. Фёдоров-Давыдов Исаак Ильич Левитан. Жизнь и творчество. — М.: Искусство, 1966. — 403 с.
- В. А. Петров Исаак Левитан. — М.: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ոսկե աշուն» նկարը Տրետյակովյան պատկերասրահի տվյալների բազայում
|