Երեկո։ Ոսկե Պլյոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեկո։ Ոսկե Պլյոս
ռուս.՝ Вечер. Золотой Плёс
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1890
բարձրություն84,2
լայնություն142
ժանրբնանկար
նյություղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Երեկո։ Ոսկե Պլյոս (ռուս.՝ Вечер. Золотой Плёс, կամ «Ոսկե Պլյոս», ռուս.՝ «Золотой Плёс»), ռուս բնանկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) կտավը՝ ստեղծված 1889 թվականին։ Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի չափերը՝ 84,2×142 սմ[1]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլյոսը ոչ մեծ քաղաք է, որ տեղակայված է Վոլգայի աջ ափին։ 19-րդ դարում մտնում էր Կոստրոմայի նահանգի կազմի մեջ, իսկ 20-րդ դարում ընդգրկվեց Իվանովոյի մարզի Մերձվոլգյան շրջանի կազմում։ Լևիտանը Պլյոսում է անցկացրել 1888-1890 թվականների ամառները և այնտեղ նկարել է բազմաթիվ հայտնի կտավներ[2][3]։

«Երեկո։ Ոսկե Պլյոս» նկարում պատկերված է Պետրոպավլովյան լեռներից Պլյոս քաղաքի ու Վոլգա գետի վրա բացվող երեկոյան տեսարան[1]։ Զանգակատնով եկեղեցին, որ պատկերված է նկարում, Մեծ նահատակ Վարվառայի վանքն է (ռուս.՝ Церковь Варвары Великомученицы)[4]: Վանքի աջ կողմում՝ գետափին գտնվող կարմիր տանիքով սպիտակ տունը դարբին Գրոշևի տունն է, որի մի մասը որոշ ժամանակ վարձել են Լևիտանն ու նկարչուհի Սոֆյա Կուվշիննիկովան, ով ուղեկցում էր նկարչին[1]։ Սոֆյա Կուվշիննիկովան նույնպես պատկերել է այդ տունն իր նկարներից մեկում[5]։ Ներկայում այդ շենքը Պլյոսի պատմանկարչական պետական թանգարան-արգելոցի մի մասն է[1][6]։

«Երեկո։ Ոսկե Պլյոս» նկարը 1890 թվականին Լևիտանից գնել է Պավել Տրետյակովը նկարչի մեկ այլ հայտնի կտավի՝ «Անձրևից հետո։ Պլյոս» (ռուս.՝ «После дождя. Плёс») նկարի հետ միաժամանակ[7]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ նահատակ Վարվառայի վանք

Լևիտանի աշխատանքներն ուսումնասիրող արվեստագետ Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը նկարչին նվիրված իր հոդվածում գրում է[8].

Իսկ մի՞թե միայն որպես երեկոյան բնանկար է ընկալվում «Երեկո։ Ոսկե Պլյոս» (1889) նկարը։ Մի՞թե մեծ գետի այս դանդաղ ու հանգիստ հոսքի, ամառային օրվա մայրամուտային մշուշում մեր առջև չի ներկայանում Ռուսաստանի կերպարը՝ լի հանդարտությամբ ու երջանկությամբ։

Կոնստանտին Պաուստովսկին իր «Իսահակ Լևիտան» գրքում գրել է[9].

Վոլգա ափը իր երկրորդ ուղևորության ժամանակ Լևիտանը նկարել է բազմաթիվ կտավներ։ Այդ մասին Չեխովն ասել է նրան.«Քո նկարներում արդեն ժպիտ կա»։ Լույսն ու փայլը Լևիտանի մոտ առաջին անգամ հայտնվում են նրա «վոլգայական» աշխատանքներում՝ «Ոսկե Պլյոս», «Թարմ քամի», «Երեկոյան զանգահարություն»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Владимир Петров Исаак Левитан. — Москва: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2
  2. «Исаак Ильич Левитан — Лучшие картины, пейзажи — Вечер. Золотой Плес, 1889» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 07.07.2012-ին.
  3. Николай Смирнов. «"Золотой Плес". Повесть об Исааке Левитане» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 07.07.2012-ին.
  4. «Церковь Варвары Великомученицы». www.volga-ples.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 07.07.2012-ին.
  5. «С. П. Кувшинникова — Плёс» (HTML). Каталог русской живописи из собрания Плесского музея-заповедника, plyos.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 07.07.2012-ին.
  6. «Левитан в Плесе». www.volga-ples.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 07.07.2012-ին.
  7. «Хронология жизни Левитана» (HTML). "Мир Левитана", levitan-world.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 07.07.2012-ին.
  8. А.А. Федоров-Давыдов. «Статья о творчестве Исаака Левитана» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 07.07.2012-ին.
  9. Константин Паустовский. ««Исаак Левитан». Повесть о художнике (1937)» (HTML). isaak-levitan.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 07.07.2012-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беляев В. А. Плёсский пейзаж и Левитан // Левитановские чтения. Материалы научно-практической конференции (3—4 октября 2011 года) / И. В. Доступова. — Плёс: Плёсский государственный историко-архитектурный и художественный музей-заповедник, 2014. — С. 7—12. — ISBN 9785897292141.
  • Коваленская Т. М. Русский реализм и проблема идеала. — М.: Изобразительное искусство, 1983. — 304 с.
  • Круглов В. Ф. Исаак Левитан. — М.: Арт-Родник, 2001. — 50 с. — (Золотая галерея русской живописи). — ISBN 5-88896-051-9
  • Левитан И. И. Письма, документы, воспоминания / А. А. Фёдоров-Давыдов. — М.: Искусство, 1956. — 335 с.
  • Мальцева Ф. С. И. И. Левитан и пейзажная живопись 1890-х годов // История русского искусства / И. Э. Грабарь, В. Н. Лазарев, А. А. Сидоров, О. А. Швидковский. — М.: Наука, 1968. — Т. 10, кн. 1. — С. 108—178.
  • Мальцева Ф. С. Мастера русского пейзажа. Вторая половина XIX века. Часть 4. — М.: Искусство, 2002. — 84 с. — ISBN 9785210013484
  • Манин В. С. Русская пейзажная живопись. Конец XVIII — XIX век. — СПб.: Аврора, 2012. — 344 с. — ISBN 978-5-7300-0847-2
  • Паустовский К. Г. Книга о художниках. — М.: Искусство, 1966. — 152 с.
  • Петров В. А. Исаак Ильич Левитан. — СПб.: Художник России, 1992. — 200 с. — (Русские живописцы XIX века). — ISBN 5-7370-0212-8
  • Петров В. А. Исаак Левитан. — М.: Белый город, 2000. — (Мастера живописи). — ISBN 5-7793-0250-2
  • Поспелов Г. Г. Мотив «приюта» в искусстве конца XIX — начала XX века // Русское искусство XIX века. — М.: Искусство, 1997. — С. 255—261. — ISBN 5-210-00921-1
  • Рогинская Ф. С. Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 430 с.
  • Станкевич Н. И. Сергей Арсеньевич Виноградов. — М.: Искусство, 1971. — 151 с.
  • Фёдоров-Давыдов А. А. Исаак Ильич Левитан. Жизнь и творчество. — М.: Искусство, 1966. — 403 с.
  • Фёдоров-Давыдов А. А. И. И. Левитан // Русское и советское искусство. Статьи и очерки. — М.: Искусство, 1975. — С. 523—539. — 739 с.
  • Чижмак М. С. Хроника жизни и творчества Исаака Левитана // Третьяковская галерея. — 2010. — № 3. — С. 58—71.
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  • Исаак Ильич Левитан. Документы, материалы, библиография / А. А. Фёдоров-Давыдов. — М.: Искусство, 1966. — 240 с.
  • Товарищество передвижных художественных выставок. Письма, документы. 1869—1899 / В. В. Андреева, М. В. Астафьева, С. Н. Гольдштейн, Н. Л. Приймак. — М.: Искусство, 1987. — 668 с.