Անձրևից հետո։ Պլյոս
Անձրևից հետո։ Պլյոս ռուս.՝ После дождя. Плёс | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1889 |
բարձրություն | 80 |
լայնություն | 125 |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Անձրևից հետո։ Պլյոս (ռուս.՝ После дождя. Плёс), ռուս բնանկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) կտավը՝ ստեղծված 1889 թվականին։ Ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի չափերը՝ 80×125 սմ։
Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անձրևից հետո։ Պլյոս» կտավը նկարվել է Պլյոս ոչ մեծ քաղաքում, որ տեղակայված է Վոլգայի աջ ափին։ Լևիտանն այդ քաղաքում անցկացրել երեք ամառ՝ 1888-1890 թվականներին։ Այդտեղ են ստեղծվել նրա բազմաթիվ նկարներ[1][2][3]։ Պլյոս քաղաքը 19-րդ դարում մտնում էր Կոստրոմայի նահանգի կազմի մեջ, իսկ 20-րդ դարում ընդգրկվել է Իվանովոյի մարզի Մերձվոլգյան շրջանում։
«Անձրևից հետո։ Պլյոս» կտավը համարվում է ոչ միայն այդ շրջանի, այլև Լևիտանի ողջ ստեղծագործության լավագույն նմուշներից մեկը[4]։ Այն ստեղծվել է 1889 թվականին, երբ Լևիտանը երկրորդ անգամ էր այցելել Պլյոս։ Կտավում պատկերված է Վոլգայի ափը մռայլ, ամպամած օրը։ Հենց նոր ավարտվել է անձրևը, գետի ջուրը ծածկված է մանր ալիքներով։ Նկարի կենտրոնում պատկերված են բեռնանավեր ու նավակներ, որ կանգնած են ափի մոտ, իսկ ձախ կողմից՝ հետին պլանում, գետով լողացող փոքր շոգեքարշ։ Աջ կողմից՝ հետին պլանում, երևում են Պլյոս քաղաքի տներն ու եկեղեցին[5]։
«Անձրևից հետո։ Պլյոս» կտավը 1890 թվականին Լևիտանից գնել է Պավել Տրետյակովը նկարչի մեկ այլ հայտնի կտավի՝ «Երեկո։ Ոսկե Պլյոս» նկարի հետ միաժամանակ[6]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստագետ Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը Լևիտանի արվեստին նվիրված իր հոդվածում գրում է[7].
Որպես կյանքի մասին ինքնատիպ բնանկարային խորհրդածություն է ընկալվում «Անձրևից հետո։ Պլյոս» նկարում վոլգյան փոքրիկ քաղաքի տեսարանը բեռնանավերով ու ջրով լողացող շագեքարշով, հեռվում երևացող տներով ու եկեղեցով։ Սա սովորական տեսարան չէ, այլ բնանկարի միջոցներով արտացոլված քնարական պատմություն ռուսական կյանքի մասին, որ այնպես կենդանի կերպով հիշեցնում է Չեխովի վիպակները։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Как своеобразное пейзажное выражение раздумий о жизни воспринимается в картине «После дождя. Плёс» вид маленького волжского городка с баржами и бегущим по воде пароходиком, с домиками и церковью вдалеке. Это не просто вид, а переданное средствами пейзажа лирическое повествование о русской жизни, так живо напоминающее повести Чехова.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Исаак Ильич Левитан — Лучшие картины, пейзажи — После дождя. Плес, 1889» (HTML)։ isaak-levitan.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012
- ↑ Николай Смирнов։ «"Золотой Плес". Повесть об Исааке Левитане» (HTML)։ isaak-levitan.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012
- ↑ «Левитан в Плесе» (HTML)։ www.volga-ples.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012
- ↑ Владимир Петров Исаак Левитан. — Москва: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2
- ↑ «Художник И. И. Левитан в Плёсе» (HTML)։ Города России — goroda-rossii.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 08.08.2012
- ↑ «Хронология жизни Левитана» (HTML)։ "Мир Левитана", levitan-world.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012
- ↑ А.А. Федоров-Давыдов։ «Статья о творчестве Исаака Левитана» (HTML)։ isaak-levitan.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012
|