Աշուն։ Ճանապարհ գյուղում
Արտաքին տեսք
(Վերահղված է Աշուն: Ճանապարհ գյուղումից)
Աշուն։ Ճանապարհ գյուղում Осень. Дорога в деревне | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1877 |
բարձրություն | 66 |
լայնություն | 44 |
ժանր | բնանկար |
նյութ | Յուղաներկ, կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Աշուն։ Ճանապարհ գյուղում», ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի նկարը, որը վրձնել է 1877 թվականին։ Այն նկարված է յուղաներկով կտավի վրա, որի չափերն են՝ 66×44 սմ։ Կտավը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[1]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ աշնան մռայլ մի օր է պատկերված։ Սաստիկ անձրևները ողողել են գյուղական բնահողային ճանապարհը։ Ճանապարհը նկարի ներքևի հատվածը գրեթե հավասար կիսում է երկու հատվածների։ Նկարում երևում է, որ ճանապարհի աջ կողմում մեծ ջրափոս կա գոյացած։ Շատ նկարիչներ, ինչպես և Լևիտանը, հաճախ են խաղաղ ջրային տարածքներ նկարելիս նրանում արտացոլում շրջակա աշխարհը։ Նույն կերպ է վարվել նաև նկարիչը այս կտավում։ Ճանապարհի երկու կողմերում էլ երևում են գեղջկական խրճիթներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Левитан Исаак Ильич — Осень. Дорога в деревне, 1877» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 06.11.2013-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|