Աշուն։ Ճանապարհ գյուղում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշուն։ Ճանապարհ գյուղում
Осень. Дорога в деревне
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1877
բարձրություն66
լայնություն44
ժանրբնանկար
նյութՅուղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Աշուն։ Ճանապարհ գյուղում», ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի նկարը, որը վրձնել է 1877 թվականին։ Այն նկարված է յուղաներկով կտավի վրա, որի չափերն են՝ 66×44 սմ։ Կտավը գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[1]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ աշնան մռայլ մի օր է պատկերված։ Սաստիկ անձրևները ողողել են գյուղական բնահողային ճանապարհը։ Ճանապարհը նկարի ներքևի հատվածը գրեթե հավասար կիսում է երկու հատվածների։ Նկարում երևում է, որ ճանապարհի աջ կողմում մեծ ջրափոս կա գոյացած։ Շատ նկարիչներ, ինչպես և Լևիտանը, հաճախ են խաղաղ ջրային տարածքներ նկարելիս նրանում արտացոլում շրջակա աշխարհը։ Նույն կերպ է վարվել նաև նկարիչը այս կտավում։ Ճանապարհի երկու կողմերում էլ երևում են գեղջկական խրճիթներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Левитан Исаак Ильич — Осень. Дорога в деревне, 1877» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 06.11.2013-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]