Կեչիների պուրակ (նկար, Լևիտան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կեչիների պուրակ (նկար)ից)
Կեչիների պուրակ
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1889
բարձրություն28,5 ± 0,5 սանտիմետր
լայնություն50 ± 0,5 սանտիմետր
ժանրբնանկար
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Կեչիների պուրակ» (ռուս.՝ Берёзовая роща), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ Իսահակ Լևիտանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1885-ից 1889 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 28,5 × 50 սմ[1][2]։

Այսօր «Կեչիների պուրակ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Լևիտանը «Կեչիների պուրակ» ստեղծագործությունը սկսել է վրձնել 1885 թվականին և ավարտին է հասցրել 1889 թվականին։ Նկարը հեղինակը ստեղծել է Մերձմոսկվայում, որտեղ 1885 թվականի ամառն էր անցկացնում Կիսիլյովների «Բաբկինո» կալվածքում։ Այն գտնվում էր Իսկրա գետի ափին՝ Նոր Երուսաղեմ վանական համալիրի հարևանությամբ[3][4][5]։ Լևիտանը կտավն ավարտել է Պլյոս քաղաքում[5][6]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կեչիների պուրակ» ստեղծագործությունը կառուցված է կեչու բներին լույսի և ստվերի խաղով։ Պատկերված են նաև թարմ կանաչ խոտեր, ծառերի տերևներ՝ կրկին լուսաստվերի խաղով։ Հեղինակն օգտագործել է կանաչի գույնի մեծ երփներանգություն[3]։ Արեգակի ճառագայթները ծառերին, փոխանցումներն ու գույների թրթռումները իմպրեսիոնիզմի տարրեր են իրենց մեջ պարունակում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 354—355. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. Владимир Петров Исаак Левитан. — Москва: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2
  3. 3,0 3,1 Владимир Петров։ «Жизнь и творчество Исаака Левитана. Становление (часть 3)» (HTML)։ isaak-levitan.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012 
  4. 4,0 4,1 Любовь Захаренкова։ «"Исаак Левитан" - краткий биографический очерк» (HTML)։ isaak-levitan.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012 
  5. 5,0 5,1 Софья Пророкова։ «Об Исааке Левитане» (HTML)։ isaak-levitan.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012 
  6. «Левитан в Плесе» (HTML)։ www.volga-ples.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 07.07.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]