Խատուտիկներ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խատուտիկներ
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1889
բարձրություն59 սանտիմետր
լայնություն42,5 սանտիմետր
գտնվում էChuvashian State Arts Museum?
հավաքածուChuvashian State Arts Museum?
Ծանոթագրություններ

«Խատուտիկներ» (ռուս.՝ Одуванчики), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ Իսահակ Լևիտանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 59 × 42,5 սմ։

Այսօր «Խատուտիկներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Չուվաշիայի գեղարվեստի պետական թանգարանում (Չեբոքսարի, Չուվաշիա, Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խատուտիկներ» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին, երբ գտնվում էր Վոլգայի ափամերձ Պլյոս քաղաքում[1]։ Այդ ժամանակ նրա հետ էր ապրում նաև ուսանողուհին՝ Սոֆյա Կուվշիննիկովան։ Զբոսանքից հետո նրանք ծաղիկներ էին բերում և ստեղծում նատյուրմորտներ։

ՄԻնչև 1921 թվականը «Խատուտիկներ» կտավը գտնվել է մասնավոր հավաքածուում, սակայն հետո պետականացվել է[2]։

1921 թվականին կտավը փոխանցվել է Չուվաշիայի կենտրոնական թանգարանին։

2010 թվականին նկարը ցուցադրվել է Տրետյակովյան պատկերասրահում և այնտեղ է մնացել մինչև 2011 թվականի մարտի 20-ը։

2018 թվականի հունիսին այս ստեղծագործությունը ռեստավրացիայի են ենթարկել Ի․ Է․ Գրաբարի անվան համառուսական գեղարվեստական գիտառեստավրացիոն կենտրոնում[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրագույն ֆոնին հեղինակը պատկերել է վառ երանգի խատուտիկներ։ Դրանք ունեն ոչ միայն դեղին ծաղիկներ, այլև սերմերով սպիտակ գլխիկներ։ Խատուտիկները դրված են կավե անոթի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Описание картины Исаака Левитана «Одуванчики»». opisanie-kartin.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  2. Роль ЧК
  3. «Шедевры ЧГХМузея, в телесюжете Телеканала "Россия-Культура». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]