Երեկոյան զանգահարություն (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1892 |
բարձրություն | 87 ± 1 սանտիմետր |
լայնություն | 107,6 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Երեկոյան զանգահարություն» (ռուս.՝ Вечерний звон), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ Իսահակ Լևիտանի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1892 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 87 × 107,6 սմ[1][2]։ «Երեկոյան զանգահարություն» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսահակ Լևիտանի մոտ վանական համալիրը մայր մտնող արեգակի շողերի ներքո նկարելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ վերջինս ապրում էր Զվենիգորոդի արվարձանում և հետևում էր Սավինո Ստորոժևսկի մենաստանի մերձակայքի մայրամուտին։ Երկու տարի անց հեղինակն այցելում է Պլյոս և Յուրևեց քաղաքներ՝ նոր մոտիվների փնտրտուքով։ Այսպիսով, «Երեկոյան զանգահարություն» ստեղծագործության սյուժեում հեղինակը վերոհիշյալ քաղաքների եկեղեցիների միախառնումն է պատկերել[3]։
Յուրևեց քաղաքի մենաստանը կոչվում էր Կրիվոզերսկի անապատ[4] (հանդիպել է նաև Կրիվոեզերսկի և Կրիվոօզերսկի անուններով)[5][6]։ Սկզբում այդ մենաստանը Լևիտանը պատկերել է «Խաղաղ վանք» (1890) կտավում, որը նույնպես այսօր գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Երկու տարի անց վանքը հայտնվում է նաև այս՝ «Երեկոյան զանգահարություն» կտավում։ 1917 թվականին Կրիվոզերսկի անապատը փակվում է, իսկ 1950-ական թվականներին մնում է Գորկիի ջրամբարի հատակում[5]։
«Երեկոյան զանգահարություն» ստեղծագործությունում պատկերված վանական համալիրը գտնվում է գետագալարի մոտ։ Այն լուսավորված է երեկոյան մայր մտնող արեգակի ճառագայթնորով։ Վանքը շրջապատված է աշնանային անտառներով։ Երկնակամարում լողում են ամպերը. այդ ամենը արտացոլվում են հանդարտահոս գետի հայելու մեջ։ Ենթադրվում է, որ հին վանքերի գեղեցկության քնարական ընկալումը Լևիտանին անցել է իր ուսուցիչ Ալեքսեյ Սավրասովից[7]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստաբան Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Ֆյոդորով-Դավիդովն իր նամակներից մեկում այսպես է արտահայտվել Լևիտանի արվեստի մասին[8].
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 359. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ «Левитан Исаак Ильич — Вечерний звон» (HTML)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 29.06.2012
- ↑ Л. П. Смирнов (по рассказу С. П. Кувшинниковой)։ «Левитан в Плесе — Исторический очерк по документам, печатным материалам и семейным воспоминаниям» (HTML)։ www.plyos.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 30.06.2012
- ↑ «Журнал "Художественная галерея" — Вечерний звон» (HTML)։ gallery.lariel.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 02.07.2012
- ↑ 5,0 5,1 «Макарьевский уезд — Троицкая Кривоезерская заштатная общежительная мужская пустынь» (HTML)։ www.old-churches.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 02.07.2012
- ↑ «Кривоезерский монастырь» (HTML)։ yurevets37.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-27-ին։ Վերցված է 02.07.2012
- ↑ Владимир Петров Исаак Левитан. — Москва: Белый город, 2000. — ISBN 5-7793-0250-2
- ↑ А. А. Федоров-Давыдов։ «Статья о творчестве Исаака Левитана» (HTML)։ isaak-levitan.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 30.06.2012
|