Շնորհավոր Սուրբ ծնունդ (ֆիլմ, 2005)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնորհավոր Սուրբ Ծնունդ
ֆր.՝ Joyeux Noël
Երկիր Ֆրանսիա[1]
 Միացյալ Թագավորություն[1]
 Գերմանիա[1]
 Ռումինիա[1]
 Բելգիա[1]
 Նորվեգիա[1]
 Ճապոնիա[1]
 ԱՄՆ[1]
Ժանրդրամա[2][3][4], սուրբծննդյան ֆիլմ, պատմական ֆիլմ և ռազմական ֆիլմ
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ[1], Սուրբծննդյան հաշտություն[1], Live and let live?[1] և Եղբայրացում[1]
Թվական2005, նոյեմբերի 24, 2005[5], նոյեմբերի 9, 2005[6] և դեկտեմբերի 1, 2006[6]
Լեզուգերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորՔրիստիան Կարիոն[7][8][9][…]
ՊրոդյուսերԲենյամին Հերմանն
Սցենարի հեղինակՔրիստիան Կարիոն[1]
ԴերակատարներԴանիել Բրյուլ[10][1], Գիյոմ Կանե[7][3][9][…], Բենո Ֆյուրման[3][9][10][…], Դայան Կրյուգեր[7][3][9][…], Դանի Բուն[10], Գարի Լյուիս[9][10], Միշել Սերո[10], Ալեքս Ֆերնս[10], Բերնար Լե Կոք[10], Քրիստոֆեր Ֆուլֆորդ[10], Իեն Ռիչարդսոն[10], Լյուկա Բելվո[10], Նատալի Դեսսե[10][11], Ռոլանդո Վիլյանսոն[10], Սյուզան Ֆլոն[10], Մատիաս Հերման[10], Սթիվեն Ռոբերթսոն[10], Յոաքիմ Բիսմայեր[12], Քրիստիան Կարիոն[12], Մայքլ Ա. Գրիմ[12], Thomas Schmauser?[12], Michael Pascher?[12], Gilbert von Sohlern?[12], Frank Witter?[12], Alexander Wüst?[12], Քրիստոֆ Ռոսսիգնոն և Jan Hutter?
ՕպերատորՎալտեր վան դեն Էնդե
ԵրաժշտությունՖիլիպ Ռոմբի
Պատմվածքի վայրՇոտլանդիա, Ֆրանսիա[6] և Արևմտյան ռազմաճակատ[1]
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ» (ֆր.՝ Joyeux Noël), ռազմական դրամա, նկարահանված 2005 թվականին, ռեժիսոր Քրիստիան Քարիոնի կողմից[13]։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 2005 թվականի մայիսի 16-ին, Ֆրանսիայում, Կաննի կինոփառատոնի ընթացքում[14]։ Գլխավոր դերերում խաղում են Դայան Քրյուգերը, Բենո Ֆուրմանը, Գիյոմ Կանեն, Դանիել Բրյուլը։ Ֆիլմը հիմնված է Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած Սուրբծննդյան հաշտություն անվանումով հայտնի իրադարձությունների հիման վրա։ Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին, ճրագալույցի երեկոյան Արևմտյան ռազմաճակատի կորած հատվածում սուրբծննդյան տխուր հանդիսությունը վերածվում է բրիտանացի, ֆրանսիացի ու գերմանացի զինվորների եղբայրացման։ Սուրբ Ծնունդին մարդիկ անմոռանալի ու անկանխատեսելի, խրամատների մեջ ծնված եղբայրացում են ապրում։ Զենքերը թողնելով խրամատներում` նրանք հանդիպում են միմյանց` իրար Սուրբ Ծնունդ շնորհավորելու համար։ Ֆիլմում կա 6 հիմնական կերպար. Գորդոնը (լեյտենանտ), Աուդեբերտը (ֆրանսիացի լեյտենանտ), Հորսթմայեր (գերմանացի-հրեա լեյտենանտ), Պալմերը (շոտլանդացի քահանա, որ աշխատում է որպես պատգարակ տեղափոխող) և գերմանացի տենոր Նիկոլոս Սփրինկն ու նրա դանիացի հասնացուն, Աննա Սորենսենը (երկու հայտնի օպերային աստղեր)։ Ֆիլմն սկսում է դպրոցականների տեսարանով, ովքեր հայրենասիրական ելույթներ են ունենում` գովաբանելով իրենց հայրենիքը և քննադատելով թշնամուն։ Շոտլանդիայում, Ջոնաթան և Վիլյամ երիդասարդ եղբայրները միանում են պատերազմին` հետևելով իրենց հոգևոր առաջնորդ Հայր Պալմերին։ Գերմանիայում զինվորականն ընդհատում է Սփրինկի ներկայացումը` զինվորագրման մասին հայտարարելու համար։ Աուդեբերտը նայում է իր հղի կնոջ լուսանկարին, ում նա ստիպված է թողնել Ֆրանսիայի գրավված հատվածում։ Գերմանական դիրքերի վրա հարձակմանը ֆրանսիացի ու շոտլանդացի շատ զինվորներ են զոհ գնում, այդ թվում և` Վիլյամը։ Գերմանիայում Աննան խոստանում է ելույթներ ունենալ զինվորների համար, և Սփրինկը նրան թույլ է տալիս ուղեկցել իրեն։ Նրանք միասին գիշեր են անցկացնում, հետո` ներկայացում են խաղում։ Հետո Սփրինկը դառնությամբ է արտահայտվում շտաբներում նստած գեներալների հարմարավետության վերաբերյալ և որոշում է հետ գնալ ռազմաճակատ` զորքի համար երգելու։ Սփրինկն ի սկզբանե դեմ է լինում Աննայի` իր հետ գալուն, սակայն կարճ ժամանակ անց համաձայնում է։ Որ պաշտոնական հաշտությունն սկսվում է այն ժամանակ, երբ շոտլանդացիներն սկսում են երգել տան ու տոների մասին երգեր։ Սփրինկն ու Սորենսենը հասնում են գերմանական ռազմաճակատ ու Սփրինկն սկսում է երգել իր ընկերների համար։ Երբ նա երգում է «Լուռ գիշեր» երգը, նրան ընեկրակցում են շոտլանդական կողմից։ Նրանց միանում են շատ այլ զինվորներ։ Հետո վերջիններս հանդիպում են իրար ու պայմանավորվում են հրադարդար անել այդ երեկո։ Տարբեր զինվորներ, միմյանց հանդիպելով, շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը` մաղթելով իրար "Joyeux Noël", "Frohe Weihnachten" և "Merry Christmas": Նրանք իրար շոկոլադ, շամպայն և իրար սիրելիների նկարներ են փոխանցում։ Հորսթմայերը Աուդեբերթին է տալիս իր դրամապանակը` կնոջ լուսանկարը մեջը, և նրանց միավորում են նախապատերազմական հիշողությունները։ Պալմերն ու շոդլանդացիները պատարագ են մատուցում զինվորների համար։ Ջոնաթանը չի մասնակցում շուրջը կատարվող իրադարձություններին` սգալով իր եղբոր մահը։

Դիրքեր վերադառնալով` շոտլանդացիները կատաղած հրամանատարից հրաման են ստանում կրակել այն գերմանացի զինվորին, ով անցել էր չեզոք գոտի ու շարժվում էր դեպի ֆրանսիական դիրքեր։ Գերմանացի զինվորն ընկնում է դառնացած Ջոնաթանի կրակոցից։ Աուդեբերթը մոտենում է մահացող զինվորին, ով նրան խնդրում է գտել իր մայրիկին ու հետը սուրճ խմել, ինչպես նաև ասում է, որ Հենրի անունով տղա ունի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դայան Քրյուգեր, Աննա Սորենսեն, Բեռլինի օպերայի սոպրանո (վոկալային պարտիաները կատարում է Նատալի Դեսեյը)
  • Բենո Գյուրման, Նիկոլաուս Շպրինկ, Բեռլինի օպերայի տենոր (վոկալային պարտիաները կատարում է Ռոլանդո Վիլյասոնը)
  • Գիյոմ Կանե, լեյտենանտ Օդբեր
  • Գարի Լյուիս, հայր Պալմեր, շոտլանդացի հոգևորական
  • Դանի Բուն, Պոնշել
  • Դանիել Բրյուլ, լեյտենանտ Հորստմայեր
  • Ալեքս Ֆերնս, լեյտենանտ Գորդոն
  • Սթիվեն Ռոբերտսոն, Ջոնաթան, շոտլանդացի ֆուզիլյոլ
  • Բեռնար լե Կոկ, գեներալ Օդբեր, լեյտենանտ Օդբերի հայրը
  • Քրիստոֆեր Ֆուլֆորդ, մայոր
  • Իեն Ռիչարդսոն, անգլիացի եպիսկոպոս
  • Թոմաս Շմաուզեր, Վիլհելմ Պրուսացի

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ Վիլյադովիլի կինոփառատոնում
  • 2005 - «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ Լիդսի կինոփառատոնում
  • 2006 - Օսկարի առաջադրում լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում
  • 2006 - BAFTA կինոմրցանակի առաջադրում լավագույն անգլալեզու ֆիլմ անվանակարգում
  • 2006 - Սեզար կինոմրցանակի 6 առաջադրում. լավագույն ֆիլ, լավագույ օրիգինալ սցենար. երկրորդ պլանի լավագույն դերասան, լավագույն երաժշտություն, նկարչի լավագույն աշխատանք, լավագույն հագուստ անվանակարգերում։
  • 2006 - European Film Awards մրցանակի առաջադրում։
  • 2006 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում` լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ռեժիսոր Քրիստիան Քարիոնը ֆիլմի մասին ասել է.

Մեր պատմության մեջ «թշնամիներ» չկան։ Կա միայն հրեշավոր անդունդ մարդկանց միջև, ովքեր կանգնած են հակադիր խրամատներում։ Եվ կապ չունի, թե որ կողմի համար են նրանք պատերազմում։ Այս ֆիլմում նաև աստղազարդ երկինք կա և հարուստ մարդկային ներաշխարհ։ Եվ ամենևին կարևոր չէ, թե որ ազգության մի մարդ ասում է, որ հենց այդ երկուսն են իրականում ամենակարևոր բաները

:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 europeanfilmawards.eu
  2. http://www.imdb.com/title/tt0948535/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/merry-christmas
  4. http://www.filmaffinity.com/en/film744130.html
  5. http://www.kinokalender.com/film5424_merry-christmas.html
  6. 6,0 6,1 6,2 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 http://stopklatka.pl/film/boze-narodzenie
  8. http://www.imdb.com/title/tt0424205/
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=56539.html
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 http://www.imdb.com/title/tt0424205/fullcredits
  11. http://www.interfilmes.com/filme_16057_feliz.natal.html
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. «Joyeux Noël (2005)». Internet Movie Database. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  14. «Festival de Cannes: Joyeux Noël». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]