Նատալի Դեսսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի Դեսսե
Natalie Dessay Montpellier 2008.jpg
Ծնվել է ապրիլի 19, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (51 տարեկան)
Ծննդավայր Լիոն[2]
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Կրթություն Բորդոյի կոնսերվատորիա
Մասնագիտություն երգիչ և օպերային երգիչ
Աշխատավայր France Inter
Ամուսին Լորան Նաուրի
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Լոուրենս Օլիվյեի պարգև
Կայք natalie-dessay.com
Natalie Dessay Վիքիպահեստում

Նատալի Դեսսե (ֆր.՝ Nathalie Dessay, ապրիլի 19, 1965[1], Լիոն[2]), ֆրանսիացի օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ Հայտնի է ֆրանսիական և իտալական դասական օպերաներում (Մոցարտ, Օֆենբախ, Բելլինի, Դոնիցետտի) գլխավոր դերերգերի կատարմամբ։ Ելույթ է ունենում աշխարհի լավագույն օպերային թատրոններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան տարիներին ցանկացել է դառնալ բալետի պարուհի, այնուհետև՝ դերասանուհի։ Երբ Նատալի Դեսսեն զբաղվում էր դերասանական վարպետության դասերով, նրա մոտ հայտնաբերվեցին երաժշտական ընդունակություններ։ Դեսսեն ընդունվեց Բորդոյի ազգային կոնսերվատորիա, աշխատել է Թուլուզի ազգային նվագախմբում։

Les voix Nouvelles մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի և մեկ տարի կատարելագործվել է Վիեննայում։ Դրան հետևել են դերերի առաջարկները ֆրանսիական և արտասահմանյան օպերային թատրոնների կողմից։ Խաղացել է Մոցարտի, Վինչենցո Բելլինիի, Վերդիի, Շտրաուսի և այլոց օպերաներում։

Նատալի Դեսսեն ամուսնացած է բաս-բարիտոն Լորան Նաուրիի հետ, ունի 2 դուստր։ Ընդունել է ամուսնու հավատքը՝ հուդայականություն[3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Sonnambula (Bellini)
  • Die Zauberflote (Mozart)
  • Lucie de Lammermoor (Donizetti)
  • Orphée aux Enfers (Offenbach)
  • Les Contes d’Hoffman (Offenbach)
  • Mass in C Minor (Mozart)
  • Lakme (Delibes)
  • Mitridate (Mozart)
  • Alcina (Handel)
  • L’Orfeo (Monteverdi)
  • Vocalise (Rachmaninov)
  • Il Trionfo del Tempo e del disinganno (Handel)
  • Magnificat (Bach) and Dixit Dominus (Handel)
  • The Miracle of the Voice
  • Delirio- Cantatas (Handel)
  • Joyeux Noel (Voice-over work for soundtrack)
  • Mozart Heroines
  • French Opera Arias
  • Amor: Scenes and Lieder (R. Strauss)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #134940008 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 Record #134940008 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 12-ին 2014:
  3. Norman Lebrecht. A different class of diva

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]