Շիզոիդ անձնային խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիզոիդ անձնային խանգարում
Solitude.jpg
Տեսակհոգեկան հիվանդություն[1][2] և հիվանդություն[3]
ԵնթադասԱնձնային խանգարում[3] և schizophrenia spectrum disorder?
Բուն պատճառC92631[4][2] և C92631[3]
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-10F60.1
MedlinePlus000920
MeSHIDD012557
Disease OntologyDOID:10936 և DOID:10936
NCI ThesaurusC92631[4][2] և C92631[3]
ԲուժումՀոգեթերապիա

Շիզոիդ անձնային խանգարում, անձնային խանգարում, որին բնորոշ է հուզականորեն հագեցած հարաբերություններից խուսափումը՝ ներամփոփման, ֆանտազիաներին տրվելու ճանապարհով։ Բացի դրանից, շիզոիդ անձնային խանգարմամբ մարդիկ հաճախ հակված են նշանակություն չտալ սոցիալական նորմերին։ Զսպվածություն, ոչ սոցիաբիլություն, հումորի զգացման բացակայություն, գերզգայունություն, հեշտությամբ տագնապայնության առաջացում։ Հաճախ ֆիքսված են որոշկի նեղ ոլորտի հետաքրքրությունների վրա։ Այսպիսի ֆիքսացիան կրում է կպչուն կամ դոմինանտող բնույթ, ինչը կարող է իր դրական կողմն ունենալ։ Այսպիսի մարդիկ հակված են իրենց դոմինանտող գաղափարի հետ կապ չունեցող փաստերը, խնդիրները դիտարկել վերջինիս պրիզմայով։ Այս առանձնահատկությունը անսպասելի, անկանխատեսելի, փոխազդեցությունների հաստատման պոտենցիալ հնարավորություն է ներառում։ Արդյունքում, նրանք հանճարեղություն են դրսևորում գիտելիքների իրենց ոլորտում։ Շիզոիդ անձանց կողմից օգտագործվող առաջին պաշտպանությունը «շիզոիդ ֆանտազիաներն են», որոնք արտահայտվում են իրականությունից կտրվելու և երևակայության աշխարհ մտնելու մտնելով։ Երկրորդային տարբերակը ինտելեկտուալիզացիայի օգտագործումն է, ինչը թույլ է տալիս խուսափելու անցանկալի հուզական ապրումներից։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

ICD-10[խմբագրել | խմբագրել կոդը]

ICD-10-ի համաձայն՝ շիզոիդ անձնային խանգարումն ախտորոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա

  • Շատ քիչ բան է կամ ընդհանրապես ոչինչ նրանց հաճույք չի պատճառում
  • Հուզական սառնություն, օտարված աֆեկտիվություն
  • Անընդունակություն՝ դրսևորելու ջերմ զգացմունքներ այլ մարդկանց նկատմամբ, հավասարապես նաև զայրույթ
  • Թույլ պատասխան ռեակցիա ինչպես գովաբանությանը, այնպես էլ քննադատությանը
  • Աննշան հետաքրքրություն սեռական հարաբերությունների նկատմամբ
  • Ֆանտազիաներով և ինտրոսպեկցիայով խիստ տարվածություն
  • Մեկուսացված գործունեության գրեթե անփոփոխ նախընտրություն
  • Նկատելի անուշադրություն սոցիալական նորմերի և պայմանների նկատմամբ
  • Մոտ ընկերների կամ վստահելի կապերի բացակայություն, ինչպես նաև այդպիսի կապեր ունենալու ցանկության բացակայություն։

DSM-4[խմբագրել | խմբագրել կոդը]

DSM-4-ում շիզոիդ անձնային խանգարումը բնութագրվում է սոցիալական հարաբերությունների նկատմամբ անտարբերությամբ (ինդիֆերենտություն) և հուզական ապրումների և արտահայտումների դիապազոնի նեղացմամբ։ Բնորոշ ախտանշաններն են.

  • Որևէ սերտ միջանձնային հարաբերություն հաստատելու ցանկության, ձգտման բացակայություն։ Այսպիսի խանգարմամբ մարդը հաճույք չի ստանում ոչ միայն հեռու մարդկանց, այլրև ընտանիքի անդամների փոխազդեցությունից։ Նա, կարծես թե, ընտանիքի անդամ չէ։
  • Միայնակ աշխատանքի հետ կապված ակտիվությունների նախընտրում։ Ընտրվում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք բացառում են սոցիալական կոնտակտները և հնարավորություն են տալիս աշխատելու մեուսացման մեջ։ Դա հետք է թողնում ուսման, և առաջին հերթին, մասնագիտության ընտրության վրա։ Եթե աշխատանքի ընթացքում մարդիկ են հայտնվում անհարմարավետություն են զգում։
  • Ուժեղ հույզերի հազվադեպ ապրում և արտահայտում։ Նրանց դժվար է ուրախ կամ զայրացած տեսնել։ Նրանք միշտ դիստանտ են, հուզականորեն չներգրավված՝ նույնիսկ դրամատիկ իրավիճակներում։ Հուզական սառնությունը նրանց նկատմամբ բացասական վերաբերմունք է առաջացնում։
  • Ինտիմ հարաբերությունների մեջ մտնելու և սեռական ակտիվություն իրականացնելու ցանկության բացակայություն։
  • Քննադատության և խրախուսանքի նկատմամբ ինդիֆերենտ վերաբերմունք, ինչը նրանց խիստ տարբերակում է սահմանային և նարցիստիկ անձնային խանգարումներից։
  • Մոտիկ ընկերների և մարդկանց բացակայություն, որոնց նրանք վստահում են՝ բացի առավել մոտ բարեկամներից։
  • Նեղացած աֆեկտ։ Հուզական ռեակցիաների սահմանափակ դիապազոնի դրսևորում։ Նրանցից դժվար է ժպիտի կամ հանաձայնության-անհամաձայնության որոշակի հատկանիշներ սպասել։ Նրանք չեն դրսևորում համապատասխան ժեստեր, ոչինչ, որը կհաստատի ապրումակցում (էմպատիա

Շիզոիդ անձնային խանգարումն առաջանում է սրացած ինտրովերտության ֆոնին՝ կապված միջավայրային գործոնների ազդեցության հետ։ Հիպեռեակտիվություն և զգայունություն ուժեղ խթանման նկատմամբ (մարդաշատություն, ուժեղ աղմուկ և այլն)։ Երբ գրգռիչները բավական շատ են, ծագում է սպառնալիքի զգացում և թաքնվելու ցանկություն։ Այսպիսի «թաքնվելու» միջոց է երևակայությունների ոլորտ մտնելը։ Շիզոիդ անձինք, կարծես թե, կողմնակի դիտորդներ են, հանդիսատեսներ, աութսայդերներ, որոնք դիտում են ուրիշներկ վարքը։ Առաջանում է կյանքից, սեփական ցանկություններից, իրենք իրենցից օտարում։ Առավել արտահայտված ադապտիվ գործընթաց է նրանց համաև կրեատիվությունը, ստեղծագործականությունը։ Շիզոիդների հիմնական հոգեբանական կոնֆլիկտը կարող է սահմանվել որպես մոտիկության-դիստանցիայի հավասարակշռության խախտում։ Նրանք կարող են ձգտել մոտիկության, բայց միաժամանակ անընդհատ կործանման սպառնալիք ունենալ։ Այստեղից էլ՝ հեռավորություն պահպանելու ձգտումը սեփական անվտանգության համար։ Շիզոիդ խանգարման համար ամենաբնորոշ հատկանիշներից է ասեքսուալությունը՝ չնայած սեքսի ընդունակությանը։ Շիզոիդներին բնորոշ է ակնհայտ արհամարհանքը սոցիալական սպասումներին. նրանց համար միևնույն է, թե ինչ տպավորություն են թողնում ոիրիշների վրա։ Այսպիսի մարդկանց համար մեծ նշանակություն ունի ինքնագնահատականը՝ կապված իրենց անհանտական ստեղծագործական ակտիվության հետ, որը մեծապես պայմանավորում է նրանց անձնական ինտեգրացիան, ինքնաարտահայտումը։ Նրանց համար ամենանշանակալին իրենց բնական որակները, նշանակալիությունը դրսևորելն է և սեփական խրախուսանքը ստանալը։ Նրանց ներքին ուղղվածությունն արդյունքի վրա առավել կարևոր է արտաքին գնահատականից։ Ինքն իրեն գնահատման սեփական ստանդարտները բավական բարձր են։

Թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծական թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիզոիդ անձանց հետ թերապիան ամբողջությամբ ընթանում է հոգեվերլուծական հոգեթերապևտի համար հարաբերական հարմարավետության պայմաններում։ Հնարավոր դժվարություններից է այցելուի հետ վերացական-տեսական մակարդակից երկխոսության անցումը։ Դրան հակված են շիզոիդ անձինք, բայց թերապևտը նույնպես կարող է տարվել նման մաներային շփմամբ։ Դրա հետ մեկտեղ, պահանջել շիզոիդ խանգարում ունեցող մարդուն՝ «հասկանալի, պարզ խոսել», անթույլատրելի է. յուրօրինակ մտածելու անընդունակ թերապևտը կընկալվի շիզոիդ անձի կողմից որպես ոչ էմպատիկ, չհետաքրքրված։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-5. — 5th ed.
  • Международная статистическая классификация болезней и проблем, связан­ных со здоровьем; 10-й пересмотр.
  • Короленко Ц.П., Дмитриева Н.В. Личностные и диссоциативные расстройства: расширение границ диагностики и терапии: Монография. – Новосибирск: Издательство НГПУ, 2006. – 448 с.
  • Мак-Вильямс Нэнси Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе, 1998.-480с.
  • Guntrip, H. (1952) The Schizoid Personality and the External Word. In Schizoid Phenomena. Object Relations and the Self. New York. International Universities Press. 1969.17-48.
  • Robbins,A. (1988) The Interface of the Real and Transference Relationship in the Treatment of Schizoid Phenomena. Psychoanalytic Review, 75, 393-417.
  • Sullivan,H. (1973) Clinical Studies in Psychiatry. New York. Norton.
  • Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]