Շարունաս Մարչյուլյոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Շարունաս Մարչյուլյոնիս
Šarūnas Marčiulionis
Sarunas Marciulionis in Armenia 2.jpg
Մարչյուլյոնիսը Հայաստան կատարած այցի ժամանակ (2014)
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 13, 30, 8
Ի ծնե տրված անունը Šarūnas Marčiulionis
Շարունաս Մարչյուլյոնիս
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1964 (55 տարեկան)
Ծննդավայր Flag of the Lithuanian Soviet Socialist Republic.svg Կաունաս, Լիտվայի ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն Լիտվա Լիտվացի
Հասակ 1,96 մ
Քաշ 91 կգ
Դրաֆթի տարի 1987 / ռաունդ՝ 6 / ընտր.՝ 127-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն սթեյթ Ուորիորս
Կարիերայի պատմություն

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍտատիբա (1981–1989)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳոլդեն սթեյթ Ուորիորս (1989–1994)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍիեթլ Սուպերսոնիքս (1994–1995)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (1995–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (1996–1997)
Մրցանակներ

  • 4× Լիտվայի տարվա մարզիկ (1987, 1989–1991)
  • Միստր Եվրոպա (1988)
  • ՖԻԲԱ-ի 50 լավագույն բասկետբոլիստների ցանկ (1991)
  • ԵվրոԲասկետ MVP (1995)
Կարիերայի ցուցանիշներ
Միավոր՝ 4631 (12,8 մ/խ)
Մեդալներ
Տղամարդկանց բասկետբոլ
Ներկայացնում էր՝ {{{2}}} ԽՍՀՄ
Ամառային օլիմպիական խաղեր
Ոսկի Սեուլ 1988 առաջին տեղ
ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնություն
Արծաթ Հունաստան 1987 երկրորդ տեղ
Բրոնզ Հարվասլավիա 1989 երրորդ տեղ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Լիտվա
Ամառային օլիմպիական խաղեր
Բրոնզ Բարսելոնա 1992 երրորդ տեղ
Բրոնզ Ատլանտա 1996 երրորդ տեղ
ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնություն
Արծաթ Հունաստան 1995 երկրորդ տեղ

Ռայմոնդաս Շարունաս Մարչյուլյոնիս (լիտվRaimondas Šarūnas Marčiulionis, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), ծնվ.՝ հունիսի 13, 1964 թ.), լիտվացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել խորհրդային (այժմ լիտվական) «Ստատիբա», ինչպես նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Գոլդեն սթեյթ Ուորիորս», «Սիեթլ Սուպերսոնիքս», «Սակրամենտո Քինգս» և «Դենվեր Նագեթս» ակումբներում՝ դառնալով հյուսիսամերիկյան առաջնությունում ելույթ ունեցող առաջին խորհրդային մարզիկներից մեկը[1]:

Հանդես է եկել Խորհրդային Միության բասկետբոլային հավաքականում՝ 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերում նվաճելով ոսկե մեդալ, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո ներկայացրել է Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականը՝ 1992 թվականի Բարսելոնայի և 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում նվաճելով բրոնզե մեդալներ։

2014 թվականի հունիսի 3-ին այցելել է Հայաստան և վարպետության դասեր անցկացրել պատանի բասկետբոլիստների հետ[1][2][3]: Նույն թվականի օգոստոսի 8-ին առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ[4]:

Մասնագիտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կարիերան Մարչյուլյոնիսն սկսել է 1981 թվականին՝ ընդգրկվելով ԽՍՀՄ բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Ստատիբա» բասկետբոլային ակումբի կազմում։

Ընտրվել է NBA-ի 1987 թվականի դրաֆթի 67-րդ ընտրությամբ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» կողմից, սակայն Միացյալ Նահանգներ կարողացել է տեղափոխվել միայն 1989 թվականին։ Շուտով Մարչյուլյոնիսը դառնում է NBA-ում շոշեփելի խաղաժամանակ վաստակած առաջին եվրոպացիներից մեկը՝ մեծ ներդրում ունենալով 1990-ական թվականների ընթացքում լիգայի միջազգայնացման մեջ։

Ոտքի վնասվածքի պատճառով մեկ ու կես տարի բացակայելուց հետ 1994 թվականին Մարչյուլյոնիսը տեղափոխվում է «Սիեթլ Սուպերսոնիքս», այնուհետև 1995 թվականին վաճառվում «Սակրամենտո Քինգսին» և ի վերջո ավարտում NBA-ի կարիերան 1996-97 մրցաշրջանում՝ որպես «Դենվեր Նագեթսի» բասկետբոլիստ։

Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փլուզումից և Լիտվայի Հանրապետության անկախացումից հետո Մարչյուլյոնիսը գրեթե միայնակ ձեռնամուխ է լինում երկրի ազգային հավաքականի վերստեղծման գործընթացին։ Մարչյուլյոնիսն սկսում է կապեր հաստատել հեռանկարային բասկետբոլիստների հետ՝ նրանց քաջալերելով միանալու ազգային հավաքականին, անձամբ ընտրում է խաղաշապիկների տեսքը, բանակցություններ տանում մարզակոշիկ արտադրող ձեռնարկությունների հետ և թիմի համար փորձում հովանավորներ ձեռք բերել։ նյույորքցի դիզայներ Գրեգ Սփիրսի նախագծած «Սլեմ դանկ կմախք» (Slam Dunking Skeleton) շապիկների վաճառքից ստացված հասույթներն (450 000 ԱՄՆ դոլար[5][6][7]) ամբողջապես օգտագործվում են ազգային հավաքականի վերակառուցմանը և երեխաների շրջանում բարեգործությունների իրականացմանը։ 1992 թվականի Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերում Լիտվայի հավաքանը գրավում է երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Մարչյուլյոնիսն ազգային հավաքականի կազմում ևս մեկ անգամ արժանանում է բրոնզե մեդալի 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում։ 1995 թվականի ՖԻԲԱԵվրոպայի առաջնությունում թիմը գրավում է երկրորդ տեղը, իսկ ավագի պաշտոնը ստանձնած Մարչյուլյունիսն արժանանում է ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը։ Մարչյուլյոնիսն արծաթե մեդալակիր դարձել էր նաև 1987 թվականի առաջնության ժամանակ՝ ներկայացնելով Խորհրդային Միությունը։

1987, 1989, 1990 և 1991 թվականներին ընտրվել է որպես Լիտվայի լավագույն մարզիկ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներ տեղափոխվելից Մարչյուլյոնիսը բավականաչափ չէր տիրապետում անգլերեն լեզվին, ուստի «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» մարզիչ Դոն Նելսոնը որպես Մարչյուլյոնիսի թարգմանիչ իր մոտ աշխատանքի է վերցնում որդուն՝ Դոնիին։ Չնայած հաղորդակցության դժվարություններին, Մարչյուլյոնիսը միշտ բուռն գործունեություններ էր ծավալում այն համայնքներում, որոնցում ելույթ էր ունենում։ Մասնավորապես, 1989 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժից հետո, Մարչյուլյոնիսը, կրելով «Ուորիորսի» մարզահագուստը, անմիջապես ուղևորվում է վթարի ենթարկված երթուղային գնացքի դեպքի վայր և օգնում գնացքի միջից դուրս քաշել ուղևորներին ու նրանց առաջին օգնություն ցուցաբերել։

Մարչյուլյոնիսի նախկին կին Ինգա Մարչյուլյոնիսը հանդես է եկել Օքլենդ Հիլսում գտնվող Մերիթի քոլեջի կանանց բասկետբոլի հավաքականում և երկու տարի ստանձնել հավաքականի ավագի դերը[8]։ Բացի այդ, Ինգան մտնում է այն 147 կին բասկետբոլիստների ցանկում, որոնք մեկ հանդիպման ընթացքում իրենց հաշվին գրանցել են 50 և ավելի միավոր։ Ներկայումս Ինգան քոլեջի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է[9]։

Բասկետբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Մարչյուլյոնիսը Վիլնյուսում բացում է «Շարունաս» անվանումը կրող հյուրանոց։ 1993 թվականին Մարչյուլյոնիսն հիմնադրում է Լիտվայի Բասկետբոլի լիգան (LKL)` ստանձնելով նախագահի պաշտոնը։ 1999 թվականին Մարչյուլյոնիսն ստեղծում է ևս մեկ սպորտային առաջնություն` Հյուսիսային Եվրոպայի բասկետբոլի լիգա (NEBL)` դառնալով դրա անդրանիկ կոմիսարը։ Ավելի ուշ լիգան ձուլվում է այսօրվա Բասկետբոլի բալթիկ լիգային (BBL)։ Համարվում է երկրի ամենահաջող գործարարներից մեկը[10]։

2014 թվականի փետրվարի 14-ին հայտարարվում է, որ Մարչյուլյոնիսը կառաջադրվի Նեյսմիթի անվան Բասկետբոլի փառքի սրահ։ Պատվո արարողությունը տեղի է ունենում օգոստոսի 8-ին[4][11]։

Ներկայումս Մարչյուլյոնիսը զբաղեցնում է նաև իր անունը կրող բասկետբոլային դպրոցի նախագահի պաշտոնը։

Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարչյուլյոնիսը Հայաստան կատարած այցի ժամանակ (հունիսի 4, 2014)
  • 1988 թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն (ԽՍՀՄ հավաքականի կազմում)
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր` 1992, 1996 թթ. (Լիտվայի հավաքականի կազմում)
  • «Պատվո նշան» խորհրդային օրդենի դափնեկիր
  • Լիտվայի մեծն իշխան Գեդիմինասի սպայական խաչի շքանշան (1995 թ.)
  • Լիտվայի մեծն իշխան Գեդիմինասի խաչի շքանշան (1995 թ.)
  • Լիտվայի մեծն իշխան Գեդիմինասի մեծ խաչի շքանշան (1996 թ.)
  • Լիտվայի ՕԿ «Պատվո նշան» օրդենի դափնեկիր
  • Արքա Մինդաուգասի մեդալ
  • «Սպորտային բարձրագույն ձեռքբերումների» I աստիճանի մեդալ
  • ՖԻԲԱ-ի փառքի սրահի անդամ
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան, (Ռուսաստան, 2006 թ.)

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

NBA[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1989-90 Գոլդեն սթեյթ 75 3 22.6 0.519 0.256 0.787 2.9 1.6 1.3 0.1 12.1
1990-91 Գոլդեն սթեյթ 50 10 19.7 0.501 0.167 0.724 2.4 1.7 1.2 0.1 10.9
1991-92 Գոլդեն սթեյթ 72 5 29.4 0.538 0.300 0.788 2.9 3.4 1.6 0.1 18.9
1992-93 Գոլդեն սթեյթ 30 8 27.9 0.543 0.200 0.761 3.2 3.5 0.8 0.1 17.4
1994-95 Սիեթլ 66 4 18.1 0.473 0.402 0.732 1.0 1.7 1.0 0.0 9.3
1995-96 Սակրամենտո 53 0 19.6 0.452 0.408 0.775 1.5 1.0 1.3 0.1 10.8
1996-97 Դենվեր 17 0 15.0 0.376 0.367 0.806 1.8 1.5 0.7 0.1 6.8
Կարիերայում 363 30 22.4 0.505 0.369 0.768 2.3 2.2 1.3 0.1 12.8

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1990–91 Գոլդեն սթեյթ 9 0 22.9 0.500 0.000 0.897 2.6 3.0 1.2 0.1 13.2
1991–92 Գոլդեն սթեյթ 4 0 33.3 0.532 0.500 0.829 2.3 5.0 0.8 0.3 21.3
1995–96 Սակրամենտո 4 0 25.3 0.276 0.222 0.600 1.8 3.5 2.5 0.0 7.3
Կարիերայում 17 0 25.9 0.469 0.238 0.821 2.3 3.6 1.4 0.1 13.7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]