Jump to content

Շանդոր Բորտնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդոր Բորտնիկ
Ծնվել էհուլիսի 3, 1893(1893-07-03)[1][2][3][…]
ԾննդավայրՏրանսիլվանիա, Ռումինիա և Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1976(1976-12-31)[1][3][5] (83 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[6]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, լուսանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ
Թեմաներգեղանկարչություն[7], գրաֆիկա[7] և Դեկորատիվ-կիրառական արվեստ[7]
Պարգևներ
 Sándor Bortnyik Վիքիպահեստում

Շանդոր Բորտնիկ (հունգարերեն՝ Sándor Bortnyik, հուլիսի 3, 1893(1893-07-03)[1][2][3][…], Տրանսիլվանիա, Ռումինիա և Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4] - դեկտեմբերի 31, 1976(1976-12-31)[1][3][5], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[6]), 20-րդ դարի հունգարացի նկարիչ, նկարազարդող, գրաֆիկ-դիզայներ, որի ստեղծագործություններում զգացվում է կուբիզմի, էքսպրեսիոնիզմի և կոնստրուկտիվիզմի ազդեցությունը։ Արժանացել է Հունգարիայի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչման և այլ պարգևների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանդոր Բորտնիկը 1922 թվականին մեկնել է Վայմար, սերտ կապեր հաստատել այնտեղ գործող կերպարվեստի Բաուհաուզ (գերմ.՝ Bauhaus) դպրոցի ներկայացուցիչների հետ; Վերադառնալով Հունգարիայի թագավորություն (1920–1946)՝ Բուդապեշտում հիմնել է գեղարվեստի դպրոց ու արվեստանոց, որտեղ աշխատանքները տարել է՝ հետևելով բաուհաուզի սկզբունքներին[8]։

Բորտնիկին լայն ճանաչում ու համբավ են բերել հատկապես նրա առևտրային-գովազդային պլակատները։ Իր երկարատև ստեղծագործական գործունեության ընթացքում նկարիչը համագործակցել է բազմաթիվ հունգարական ու միջազգային կլիենտների հետ։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են այն գովազդային պատկերները, որ նկարել է Modiano ընկերության ծխախոտի թուղթը գովազդելու նպատակով։

1949–ից 1956 թվականներին Բորտնիկը պաշտոնավարել է որպես Հունգարիայի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր[9]։

Շանդոր Բորտնիկի աշխատանքները ներկայումս պահվում են Բուդապեշտի քաղաքային պատկերասրահում, Պեչ քաղաքի Յանուս Պանոնիուսի անվան թանգարանում, Հունգարիայի ազգային պատկերասրահում, Բուդապեշտի Սեչենիի անվան ազգային գրադարանում, Տիսսենի թանգարանում (Մադրիդ), Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Եյլի համալսարանի գեղարվեստի պատկերասրահում...

Անվանի նկարիչը մահացել է 83 տարեկան հասակում, Բուդապեշտում։ Թաղված է Հունգարիայի մայրաքաղաքի Կերապեշի գերեզմանատանը։

  • Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ոսկե մեդալ (1950)
  • Մունկաչիի անվան մրցանակ (1955)
  • Արվեստի վաստակավոր գործչի կոչում (1956)
  • Մրցանակ՝ ՀԺՀ-ի մշակույթի զարգացման գործում ներդրած ակնառու ավանդի համար (1970)
  • Կոշութի անվան պետական մրցանակ (1973)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://zkm.de/en/person/sandor-bortnyik
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 PIM identifier
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Kraftgenie (2010 թ․ հուլիսի 9). «Sándor Bortnyik». Weimar. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  9. «Sándor Bortnyik». Museo Thyssen (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Բորտնիկ» հոդվածին։