Նուրի Բիլգե Ջեյլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրի Բիլգե Ջեյլան
Ծննդյան թիվ՝հունվարի 26, 1959(1959-01-26)[1][2][3][…] (64 տարեկան)
Ծննդավայր՝Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն՝ Թուրքիա[4]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր, մոնտաժող և դերասան
Պարգևներ՝

Golden Orange Best Film Director Award? (1999)

,

Golden Orange Best Film Director Award? (2002)

,

Golden Orange Award Best FILM? (2003)

,

Կաննի կինոփառատոնի գրան-պրի (2003)

,

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ (2006)

,

Golden Orange Best Film Director Award? (2006)

,

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (2008)

,

Կաննի կինոփառատոնի գրան-պրի (2011)

,

Ոսկե արմավենի (2014)

,

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակ (2014)

,

Ոսկե կառք (2012)

,

Մշակույթի և արվեստի բնագավառում Թուրքիայի Հանրապետության նախագահի մեծ մրցանակ (2009)

,

Prix France Culture Cinéma? (2004)

և

Եվրոպական կինոակադեմիայի քննադատների մրցանակ (2000)

IMDb։ID 0149196
nuribilgeceylan.com

Նուրի Բիլգե Ջեյլան (թուրքերեն՝ Nuri Bilge Ceylan, հունվարի 26, 1959(1959-01-26)[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա), թուրք կինոռեժիսոր, կինոօպերատոր և ֆոտոնկարիչ։ Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր։ 2011 թվականին դարձել է Ոսկե ծիրան կինոփառատոնի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրի Բելգե Ջեյլանը ծնվել է 1959 թվականի հունվարի 26-ին Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում՝ ագրոինժեներ Մ. Էմին Ջեյլանի ընտանիքում։ Մանկությունը անց է կացրել հոր հայրենի Ենիջե բնակավայրում, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։

Ավարտել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի էլեկտրոտեխնիկայի բաժինը, այնուհետև սովորել է կինոարվեստ Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանում։ Զբաղվել է լուսանկարչությամբ, նկարահանել մի քանի կարճամետրաժ ֆիլմեր։

Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր է։

2002 թվականին նա «Օտարումը» ֆիլմը ստացել է Կաննի կինոփառատոնի գրան պրի մրցանակ, ինչպես նաև մրցանակ տղամարդու լավագույն դերի համար։ Ջեյլանի հաջորդ ֆիլմը՝ «Տարվա եղանակները», որտեղ նկարահանվել է նաև Ջեյլանը իր կնոջ հետ, արժանացել է FIPRESCI մրցանակի։

2008 թվականին Նուրի Բիլգե Ջեյլանը Կաննում ստացել է լավագույն ռեժիսոր մրցանակը «Երեք կապիկներ» ֆիլմի համար, իսկ 2011 թվականին ստացել է իր երկրորդ գրան պրին Կաննում «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]