Jump to content

Նորայր Դավիդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորայր Դավիդյան
Ծնվել էհունվարի 24, 1950(1950-01-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 20, 2020(2020-09-20)[1] (70 տարեկան)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունայրվածքաբան
ԱշխատանքՀՀ առողջապահության նախարար (2003-2007)
ԿուսակցությունՀՅԴ

Նորայր Դավիդյան (հունվարի 24, 1950(1950-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 20, 2020(2020-09-20)[1]), այրվածքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր։ ՀՀ առողջապահության նախարար (2003-2007)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966-1972 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1972-1973 թթ.՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրայում։1976-1980 թթ. այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում։ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ներկայացրած ծրագրի «A-948» գիտական թեմայի ղեկավար-մենեջեր[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1995 թթ. եղել է Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունք՝ վիրաբույժ, 1982 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով, 1985-1991 թթ. ՝ Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ, 1991-1995 թթ. ՝ Այրվածքների կենտրոնի ղեկավար, 1995-2003 թթ. ՝ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի ղեկավար։ 1996 թվականին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելի անվան համալսարանում։ 1996 թվականին ղեկավարել է ՀՀ ԳԱԱ «Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեման։ 2003 -2007 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՅԴ անդամ
  • Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ, ակադեմիկոս, 2003
  • Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2003
  • Բնապահպանության և կենսաապահովման անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2004

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հանովերի բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի կողմից «Ռոբերտ Կոխի» շքանշան, 2005
  • «Ռենտգենի անվան մեդալ», 2003
  • «Ռուդոլֆ Վիրխովի անվան մեդալ», 2003
  • Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի «Ոսկե մեդալ», 2004
  • Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալ», 2005
  • ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի կողմից հումանիտար օգնության կազմակերպման մեծ աշխատանքներ կատարելու համար շնորհակալագիր, 1992
  • Ազատամարտի վետերանների միության շնորհակալագիր, 2005
  • ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից «Դրաստամատ Կանայան» մեդալ, 2011

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Նախորդող
Արարատ Մկրտչյան
ՀՀ Առողջապահության նախարար
Նորայր Դավիդյան

15 հունիսի 2003 թ. - 10 հունիսի 2007 թ.
Հաջորդող
Հարություն Քուշկյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]