Ժան Նոկրե
Ժան Նոկրեն Jean Nocret | |
---|---|
Ժան Նոկրեի ետմահու դիմանկարը` նկարված նրա որդու` Ժան Շարլի կողմից (1674) | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1615[1][2][3] կամ դեկտեմբերի 26, 1615[4] |
Ծննդավայր | Նանսի, Լոթարինգիա |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 1672[1][2][3][…] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Ազգություն | ֆրանսիացի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Jean LeClerc? |
Ամուսին | Անտուանետ Վույե |
Զավակներ | Ժան Բապտիստ Ժան Շարլ Ժան Սիմոն Մարի Անտուանետ Ժենևիև |
Ազգականներ | Nicolas Benault?[5] |
Jean Nocret Վիքիպահեստում |
Ժան Նոկրե (ֆր.՝ Jean Nocret, հոկտեմբերի 26, 1615[1][2][3] կամ դեկտեմբերի 26, 1615[4], Նանսի, Լոթարինգիա - նոյեմբերի 12, 1672[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի նկարիչ։ Նոկրեն նկարել է Ֆրանսիայի Բուրբոնների արքայական տոհմի անդամներին։ Անհայտ ծագման շատ դիմանկարներ վերագրվում են նրան։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան Նոկրեն ծնվել է Նանսիում 1615 թվականին։
Ժան Նոկրեն եղել է Ժան Լե Կլերկի ուսանողը։ Ավելի ուշ մեկնել է Հռոմ, որտեղ հանդիպել է Նիկոլա Պուսենին և որոշ ժամանակ աշխատել է Փոլ Ֆրեար դե Շանտելուի (ֆր.՝ Paul Fréart de Chantelou) հովանավորության ներքո[6]։ Պուսենը, սակայն, կարծում էր, որ Նոկրեն հավակնոտ երիտասարդ է, և բողոք է ներկայացնում նրա դեմ։ Նոկրեն, անավարտ թողնելով իր աշխատանքը, հեռանում է, քանի որ ստացել էր ավելի լավ առաջարկ։
Պալատական նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
1644 թվականին Նոկրեն վերադառնում է Փարիզ։ Հինգ տարի անց նրան հաջողվում է նկարչի պաշտոն ստանալ թագավոր Լուի XIV-ի և Գասթոն Օռլեանի դքսի մոտ։ Նա նաև ծառայել է որպես թագավորի սենեկապետ։ 1657 թվականին Նոկրեն ուղեկցում է Կոմենժի եպիսկոպոսին նրա` Պորտուգալիա կատարած դիվանագիտական առաքելության ժամանակ և դիմանկարում է Պորտուգալիայի թագավորական ընտանիքին[7]։
1660 թվականին, երբ նա արդեն վերադարձել էր Փարիզ, Օռլեանի նոր դուքսը նրան հանձնարարում է զարդարել Սեն Կլու ամրոցի ներսը հունական դիցաբանության տեսարաններով։ Հետագայում` ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, ամրոցը ոչնչացվել է։ Երեք տարի անց նրա` «Սուրբ Պետրոսի ապաշխարանքը» (La repentance de Saint-Pierre) տեղադրվեց Գեղանկարչության և քանդակագործության արքայական ակադեմիայում, որտեղ էլ 1664 թվականին Նոկրեն սկսեց աշխատել որպես դասախոս[6]։
1666-1669 թվականներին Շառլ Լը Բրենի ղեկավարությամբ Նոկրեն զարդարում է թագուհու նստավայրը Թյուիլրիում։ Այս զարդանախշերը նույնպես անհետացել են ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, երբ Թյուիլրին այրվել է։ Տեսարանների մեծ մասը նվիրված էին Միներվա աստվածուհուն[8]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի արքայական ընտանիքի նկարների հավաքածուից, որոնք ներկայացված են Վերսալում, պահպանվել են նաև մի շարք այլ կտավներ։ Օրինակ.
- «Հռոմեացի զորավարի երեխայի դիմանկարը» (Portrait d'un enfant en général romain) (Բլուա, Բոզարի թանգարան)
- «Վալիերի դքսուհու դիմանկարը» (Portrait de la duchesse de La Vallière)
- «Թագուհի Մարի Տերեսի դիմանկարը» (Portrait de la reine Marie-Thérèse)
- «Աննա Ավստրիացու դիմանկարը» (Portrait d'Anne d'Autriche) (Վերսալի ազգային թանգարան)։
Անհայտ ծագման դիմանկարներից նրան են վերագրվում.
- Լուի XIV-ի դիմանկարը, գտնվում է Սեն Կանտեն, Անտուան լը Էքյուեր թանգարանում, երբեմն վերագրվում է Լու Ֆերդինանդ Էլեին (1612-1689)
- Աննա Ավստրիացու` Լուի XIII-ի կնոջ դիմանկարը, որը նաև վերագրվում է Շառլ Բոբրունին (1604–1692), գտնվում է Նանտի Կերպարվեստի թանգարանում
- Լուի XIV, դիմանկար, որը գտնվում է Շատո Մեզոն Լաֆիտ պալատում
- Լուի XIV հռոմեական գեներալի դիմանկարը, որը գտնվում է Սո, Օ-դը-Սեն, Իլ դը Ֆրանսի թանգարանում[9]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան Նոկրեն ամուսնացել է Անտուանետ Վույեի հետ, ումից էլ ունեցել է հինգ երեխա՝ Ժան Բապտիստ (1647), Ժան Շարլ (1648), Ժան Սիմոն (1649), Մարի (1650), Անտուանետ Ժենևիեվ (1651)։
Նրա որդին` Ժան Շարլ Նոկրեն (1648 – 1719) նույնպես նկարիչ էր, հատկապես անդրադառնում էր պատմական թեմաներին և տեսարաններին։ Հոր մահից հետո նա հրավիրվել է պալատ` նկարազարդելու Վերսալի պալատում թագուհու առանձնասենյակները։
Ժան Նոկրեն մահացել է 1672 թվականի նոյեմբերին Փարիզում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Աննա Ավստրիացու դիմանկարը»
-
«Թագուհի Մարի Տերեսի դիմանկարը»
-
Ֆիլիպ Կարոլ Բուրբոն (1668-1671)
-
Լուիզ դե Լա Վալիեր, Լուի XIV-ի սիրուհին
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Édouard Meaume, Jean Nocret, peintre lorrain, Grosjean-Maupin, 1886
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Jean Nocret. (French, 1615–1672). Auction Results. Artnet Worldwide Corporation. All Rights Reserved. Union List of Artist Names. Jean Nocret (1615-1672). Peintre du modèle.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean (I) Nocret (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 Brême D. Nocret, Jean // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T062632
- ↑ Mathis R. Le contrat d’alloué de Nicolas Benault avec Jean Hainzelman (1682), Nicolas Benault’s apprenticeship with Jean Hainzelman (1682) (ֆր.) // Nouv. estampe / R. Mathis, M. Melot, J. Adhémar, M. Grivel — RF: CNE, 2019. — Vol. 262. — ISSN 0029-4888; 2680-4999 — doi:10.4000/ESTAMPE.1839
- ↑ 6,0 6,1 Biography in the Dictionnaire général des artistes de l'école française, continué par L. Auvray, by Émile Bellier de la Chavignerie (1885)
- ↑ Biographical note @ the Museo del Prado.
- ↑ 5.3. Les Tuileries de Louis XIV.
- ↑ Nocret, Jean. VIAF. (Virtual International Authority File)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Նոկրե» հոդվածին։ |
|