Ժան Նոկրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժան Նոկրեն
Jean Nocret
Portrait de Jean Nocret.jpg
Ժան Նոկրեի ետմահու դիմանկարը` նկարված նրա որդու` Ժան Շարլի կողմից (1674)
Ծնվել էհոկտեմբերի 26, 1615(1615-10-26)[1][2][3]
ԾննդավայրՆանսի
Վախճանվել էնոյեմբերի 12, 1672(1672-11-12)[1][2][3] (57 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Ազգությունֆրանսիացի
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչJean LeClerc?
ԱմուսինԱնտուանետ Վույե
ԶավակներԺան Բապտիստ
Ժան Շարլ
Ժան Սիմոն
Մարի
Անտուանետ Ժենևիև
Jean Nocret Վիքիպահեստում

Ժան Նոկրե (ֆր.՝ Jean Nocret, հոկտեմբերի 26, 1615(1615-10-26)[1][2][3], Նանսի - նոյեմբերի 12, 1672(1672-11-12)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի նկարիչ: Նոկրեն նկարել է Ֆրանսիայի Բուրբոնների արքայական տոհմի անդամներին: Անհայտ ծագման շատ դիմանկարներ վերագրվում են նրան:

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Նոկրեն ծնվել է Նանսիում 1615 թվականին։

Ժան Նոկրեն եղել է Ժան Լե Կլերկի ուսանողը: Ավելի ուշ մեկնել է Հռոմ, որտեղ հանդիպել է Նիկոլա Պուսենին և որոշ ժամանակ աշխատել է Փոլ Ֆրեար դե Շանտելուի (ֆր.՝ Paul Fréart de Chantelou) հովանավորության ներքո[4]: Պուսենը, սակայն, կարծում էր, որ Նոկրեն հավակնոտ երիտասարդ է, և բողոք է ներկայացնում նրա դեմ: Նոկրեն, անավարտ թողնելով իր աշխատանքը, հեռանում է, քանի որ ստացել էր ավելի լավ առաջարկ:

Պալատական նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1644 թվականին Նոկրեն վերադառնում է Փարիզ: Հինգ տարի անց նրան հաջողվում է նկարչի պաշտոն ստանալ թագավոր Լուի XIV-ի և Գասթոն Օռլեանի դքսի մոտ: Նա նաև ծառայել է որպես թագավորի սենեկապետ: 1657 թվականին Նոկրեն ուղեկցում է Կոմենժի եպիսկոպոսին նրա` Պորտուգալիա կատարած դիվանագիտական առաքելության ժամանակ և դիմանկարում է Պորտուգալիայի թագավորական ընտանիքին[5]:

1660 թվականին, երբ նա արդեն վերադարձել էր Փարիզ, Օռլեանի նոր դուքսը նրան հանձնարարում է զարդարել Սեն Կլու ամրոցի ներսը հունական դիցաբանության տեսարաններով: Հետագայում` ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, ամրոցը ոչնչացվել է: Երեք տարի անց նրա` «Սուրբ Պետրոսի ապաշխարանքը» (La repentance de Saint-Pierre) տեղադրվեց Գեղանկարչության և քանդակագործության արքայական ակադեմիայում, որտեղ էլ 1664 թվականին Նոկրեն սկսեց աշխատել որպես դասախոս[4]:

1666-1669 թվականներին Շառլ Լը Բրենի ղեկավարությամբ Նոկրեն զարդարում է թագուհու նստավայրը Թյուիլրիում: Այս զարդանախշերը նույնպես անհետացել են ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, երբ Թյուիլրին այրվել է: Տեսարանների մեծ մասը նվիրված էին Միներվա աստվածուհուն[6]:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի արքայական ընտանիքի նկարների հավաքածուից, որոնք ներկայացված են Վերսալում, պահպանվել են նաև մի շարք այլ կտավներ: Օրինակ.

  • «Հռոմեացի զորավարի երեխայի դիմանկարը» (Portrait d'un enfant en général romain) (Բլուա, Բոզարի թանգարան)
  • «Վալիերի դքսուհու դիմանկարը» (Portrait de la duchesse de La Vallière)
  • «Թագուհի Մարի Տերեսի դիմանկարը» (Portrait de la reine Marie-Thérèse)
  • «Աննա Ավստրիացու դիմանկարը» (Portrait d'Anne d'Autriche) (Վերսալի ազգային թանգարան):

Անհայտ ծագման դիմանկարներից նրան են վերագրվում.

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Նոկրեն ամուսնացել է Անտուանետ Վույեի հետ, ումից էլ ունեցել է հինգ երեխա՝ Ժան Բապտիստ (1647), Ժան Շարլ (1648), Ժան Սիմոն (1649), Մարի (1650), Անտուանետ Ժենևիեվ (1651):

Նրա որդին` Ժան Շարլ Նոկրեն (1648 – 1719) նույնպես նկարիչ էր, հատկապես անդրադառնում էր պատմական թեմաներին և տեսարաններին: Հոր մահից հետո նա հրավիրվել է պալատ` նկարազարդելու Վերսալի պալատում թագուհու առանձնասենյակները։

Ժան Նոկրեն մահացել է 1672 թվականի նոյեմբերին Փարիզում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Édouard Meaume, Jean Nocret, peintre lorrain, Grosjean-Maupin, 1886

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Jean Nocret. (French, 1615–1672). Auction Results. Artnet Worldwide Corporation. All Rights Reserved. Union List of Artist Names. Jean Nocret (1615-1672). Peintre du modèle.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean (I) Nocret
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 Biography in the Dictionnaire général des artistes de l'école française, continué par L. Auvray, by Émile Bellier de la Chavignerie (1885)
  5. Biographical note @ the Museo del Prado.
  6. 5.3. Les Tuileries de Louis XIV.
  7. Nocret, Jean. VIAF. (Virtual International Authority File)