Jump to content

Աննա Նշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նշանյան Աննաից)
Աննա Նշանյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1931(1931-12-12)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էհուլիսի 24, 2024(2024-07-24) (92 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
ԵրեխաներԺան-Պիեր Նշանյան

Աննա Նշանյան (Աննա Իսահակի Փափազյան, դեկտեմբերի 12, 1931(1931-12-12), Կահիրե, Եգիպտոս - հուլիսի 24, 2024(2024-07-24), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ օպերային երգչուհի, սոպրանո։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Նշանյանը ծնվել է 1931 թվականին Եգիպտոսում։ Բեմել է 1945 թվականին Եգիպտոսում՝ հանդես գալով Անուշի դերով («Անուշ» օպերա)։ Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը։ 2 տարի հաճախել է իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի դասընթացներին, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ։ 1952 թվականին առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով։ 1959 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1963 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան[1]։

1980 թվականից բնակվել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։

Մահացել է 2024 թվականի հուլիսի 23-ին, ԱՄՆԼոս Անջելես քաղաքում[2]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում։ Կատարել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Մասինիի, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Հյուրախաղերով եղել է Խորհրդային միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1970
  • ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգիր, 1977
  • «Famous Opera Singer» կոչում
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Աննա Նշանյանի մասին zarkfoundation.com կայքում».
  2. «ԱՆՆԱ ՆՇԱՆՅԱՆ».
  3. «Երգում է Աննա Նշանյանը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]