Արման Նշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արման Ժան-Պիերի Նշանյան
Ծնվել էօգոստոսի 12, 1978 (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՄասնագիտությունԴերասան, օպերային երգիչ, տենոր
ԾնողներԺան-Պիեր Նշանյան, Շաքե Թուխմանյան

Արման Նշանյան (օգոստոսի 12, 1978, Երևան), հայ դերասան, օպերային երգիչ, տենոր։

Դերասան Ժան-Պիեր Նշանյանի և դերասանուհի Շաքե Թուխմանյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականին Երևանում[1]։

1980 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1998 թվականին ավարտել է Լոս Անջելեսի «Howard Fine Acting» ինստիտուտը, 2002 թվականին՝ Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիան և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտը և դարձել Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի ստուդիայի» ցմահ անդամ[2]։

2003-2007 թթ. սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի օպերային բաժնում, 2007-2012 թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային բաժնում։

2011 թվականից երգում է Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի Հայաստանում և արտերկրում։

2012 թվականին նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը»
  • 1989 թ. «Մեծապատիվ մուրացկաններ»
  • 1998 թ. «Dreaming in color»
  • 1999 թ. «Palco and Hirsch»
  • «Պալկոն և Հելշը»
  • «Փուշ»

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տրամվայ «ցանկություն»
  • «Վաճառողի մահ»
  • «Տեսարան կամրջից»
  • «Խաղում ենք Համլետ»
  • «Համլետ»
  • «Մայթի ճաքերը»
  • «Իմ անուշ տղաս»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]