Աննա Նշանյան
| Աննա Նշանյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 12, 1931 |
| Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
| Մահացել է | հուլիսի 24, 2024 (92 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
| Մասնագիտություն | երաժիշտ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Ժան-Պիեր Նշանյան |
Աննա Նշանյան (Աննա Իսահակի Փափազյան, դեկտեմբերի 12, 1931, Կահիրե, Եգիպտոս - հուլիսի 24, 2024, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ օպերային երգչուհի, սոպրանո։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Նշանյանը ծնվել է 1931 թվականին Եգիպտոսում։ Բեմել է 1945 թվականին Եգիպտոսում՝ հանդես գալով Անուշի դերով («Անուշ» օպերա)։ Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը։ 2 տարի հաճախել է իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի դասընթացներին, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ։ 1952 թվականին առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով։ 1959 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1963 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան[1]։
1980 թվականից բնակվել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։
Մահացել է 2024 թվականի հուլիսի 23-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում։ Կատարել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Մասինիի, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Հյուրախաղերով եղել է Խորհրդային միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անուշ՝ Հովհաննես Թումանյանի «Անուշ»
- Իշխանուհի Աննա՝ Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա»
- Շուշան՝ Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»
- Օլիմպիա՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»
- Վիոլետա՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»
- Դեզդեմոնա՝ Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաչյա Ղափլանյանի «Քաղաքավարության վնասներ», 1964
- «Մսյո Ժակը և ուրիշները», 1964
- «Երգում է Աննա Նշանյանը», 1976[3]
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1970
- ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգիր, 1977
- «Famous Opera Singer» կոչում
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2013
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որդի՝ Ժան-Պիեր Նշանյան
- Թոռ՝ Արման Նշանյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աննա Նշանյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ «ԱՆՆԱ ՆՇԱՆՅԱՆ».
- ↑ «Երգում է Աննա Նշանյանը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Կահիրե քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 2024 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ օպերային երգչուհիներ
- Հայ սոպրանոներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Հայ երկարակյացներ