Jump to content

Նիկոլայ Ազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ազարով
 
Կուսակցություն՝ Շրջանների կուսակցություն և ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ (1971)
Գիտական աստիճան՝ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պետական գործիչ, համալսարանի դասախոս, տնտեսագետ, ճարտարագետ և երկրաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 17, 1947(1947-12-17)[1] (76 տարեկան)
Ծննդավայր Կալուգա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Զավակներ Oleksij Azarov?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Լիտվայի Մեծ իշխան Գեդիմինասի շքանշան
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
և Ռիու Բրանկու շքանշան

Նիկոլայ Յանովիչ Ազարով (ուկրաիներեն՝ Мико́ла Я́нович Аза́ров, դեկտեմբերի 17, 1947(1947-12-17)[1], Կալուգա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ։ Ուկրաինայի վարչապետը 2010 թվականի մարտի 11-ից մինչև 2014 թվականի հունվարի 28-ը։ «Ռեգիոնների» կուսակցության հիմնադիր անդամ (1997-2014 թվականներ) և նախագահ (2001, 2010-2014 թվականներ)։ Ուկրաինայի II, V, VI և VII գումարումների ժողովրդական պատգամավոր։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1986 թվական), պրոֆեսոր (1991 թվական)։ Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ (1997 թվական)։

Ավելի վաղ զբաղեցրել Է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը (երկու անգամ՝ 2002-2005 և 2006-2007 թվականներին, երկու անգամ՝ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունում), եղել է Ուկրաինայի պետական հարկային վարչակազմի ղեկավարը 1996-2002 թվականներին։

«Ուկրաինայի փրկության կոմիտեի» նախագահը 2015 թվականի օգոստոսի 3-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 17-ին Կալուգայում[3][4]։ Մայրը Եկատերինա Պավլովնա Ազարովան է (նրա մայրը՝ Մարիա Անդրեևնա Սիդորովան, հայրը՝ Պավել Պավլովիչ Ազարովը[3]) (1927-2019 թվականներ[5])[4]։ Հայրը՝ Յան Ռոբերտովիչ Պախլոն (նրա մայրը՝ Եվգենի Վասիլիևնա Կոզլովան, հայրը՝ Ռոբերտ Յաանովիչ Պախլոն) (1923-1989 թվականներ[6]), կիսով չափ էստոնացի, կիսով չափ ռուս է[3][7], ծնունդով Լենինգրադից է[3], պարգևատրվել է երկու մեդալով «Խիզախության համար»[8]։ Ազարովի խոսքով՝ ծննդյան ժամանակ իրեն «գրանցել են մոր ազգանունով», իսկ մոր օրիորդական ազգանունը Ազարովն է եղել[7]։

Ավարտել է Կալուգայի № 5 դպրոցը արծաթե մեդալով[4][9]։ 1966 թվականին մեկնել է Մոսկվա՝ սովորելու Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, որը գերազանց[10] ավարտել է 1971 թվականին երկրաբան-երկրաֆիզիկոսի մասնագիտությամբ[4]։

1971-1976 թվականներին եղել է «Տուլագոլ» կոմբինատի «Տուլահտոուշում» տեղամասի պետ և գլխավոր ճարտարագետ[4]։

1976-1984 թվականներին եղել է լաբորատորիայի վարիչ, Մոսկվայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի Մերձմոսկովյան գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական ածխային ինստիտուտի բաժնի վարիչ[4]։

1984 թվականին տեղափոխվել է Դոնեցկ, որտեղ մինչև 1995 թվականը եղել է Ուկրաինայի պետական գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական ինստիտուտի փոխտնօրեն, լեռնային երկրաբանության, գեոմեխանիկայի և մարկշեյդերական գործի տնօրեն։ Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանի երկրաբանության ամբիոնի պրոֆեսոր։

Քաղաքական և պետական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ազարովը համարվում էր ԽՄԿԿ Դոնեցկի մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը (նրա հակառակորդներից մեկն այն ժամանակ Պետրո Սիմոնենկոնն էր)[11]։

Նույն 1990 թվականին Ազարովը ԽՄԿԿ-ի XXVIII համագումարի պատվիրակն էր, ընտրվել էր այլընտրանքային հիմունքներով[11]։ Միացել է ԽՄԿԿ-ի Ժողովրդավարական պլատֆորմի ընդդիմադիր կուսակցական ղեկավարությանը[4]։

1991-1992 թվականներին՝ Դոնբասի վերածննդի շարժման մասնակից[4]։

1992-1994 թվականներին՝ Դոնեցկում ստեղծված Ուկրաինայի քաղաքացիական Կոնգրեսի ղեկավարության անդամ[4]։

1993-1994 թվականներին եղել է «Աշխատանքի կուսակցության» (ստեղծվել է Դոնեցկում) նախագահի պաշտոնակատար[4]։ Կուսակցությանը նա միացել է դրա գոյության հենց սկզբից, ինչպես նաև կատարել է կուսակցության ղեկավարի պարտականությունները, երբ Վալենտին Լանդիկը զբաղեցրել Է Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը[11]։

1994 թվականի ապրիլին ընտրվել Է Ուկրաինայի II գումարման ժողովրդական պատգամավոր՝ Դոնեցկի Պետրովի ընտրատարածքից[4] 1995-1997 թվականներին եղել է Գերագույն ռադայի բյուջեի հարցերով կոմիտեի ղեկավար և խորհրդարանի նախագահության անդամ[12]։ Նա միջտարածաշրջանային պատգամավորական խմբի անդամ էր, որն աջակցում Էր Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմային[4] Եղել է ռադայում առավել հաճախ ելույթ ունեցող երեք պատգամավորներից մեկը[4]։

1995-1998 թվականներին եղել է Ուկրաինայի նախարարների կաբինետի դրամավարկային խորհրդի անդամ[4]։

1996 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2002 թվականը նաև Ուկրաինայի նոր ստեղծված պետական հարկային վարչակազմի առաջին ղեկավարն էր, ֆինանսական հատվածի հարցերով համակարգող խորհրդի անդամ, համապետական և տարածաշրջանային մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համաձայնեցման Ազգային խորհրդի անդամ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ։

1997 թվականին եղել է նաև Ուկրաինայի նախագահի բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ։

1998 թվականին եղել է գյուղատնտեսական ապրանքարտադրողների պարենի, գների և եկամուտների շուկայի կարգավորման հարցերով հանձնաժողովի անդամ։

1998 թվականին կրկին պատրաստվում էր առաջադրվել խորհրդարանում նույն ընտրատարածքից, որից առաջադրվել էր նախորդ անգամ, սակայն հրաժարվել է և հանել իր թեկնածությունը (չնայած այն բանին, որ քաղաքական վերլուծաբանների վարկածով Ազարովը իրական մրցակիցներ չուներ, և նա կարող էր անարգել անցնել ռադա)[11]։

1999 թվականին եղել է Ուկրաինայի նախագահին առընթեր կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համակարգող կոմիտեի անդամ

1999 թվականի դեկտեմբերին Վալերի Պուստովոյտենկոյի կառավարության հրաժարականից հետո Ազարովին ընդգրկել են վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուների թվում[11]։ Սակայն արդյունքում Կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Վիկտոր Յուշչենկոն[13]։

2000 թվականի նոյեմբերից «Ուկրաինայի աշխատանքային համերաշխություն» տարածաշրջանային վերածննդի կուսակցության նախագահության անդամ է[12]։ 2001 թվականի մարտի 5-ին գլխավորել է «Ռեգիոնների կուսակցությունը», իսկ կես տարի անց հրաժարական է տվել այդ պաշտոնից[14]։ 2003 թվականի ապրիլի 19-ին կուսակցության V  համագումարում ընտրվել է կուսակցության քաղխորհրդի նախագահ[15]։

1996 թվականի հոկտեմբերից մինչև 2002 թվականի նոյեմբերը ղեկավարել է պետական հարկային վարչությունը[12]։

2002 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2005 թվականի փետրվարի 3-ը՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և միաժամանակ ֆինանսների նախարար Վիկտոր Յանուկովիչի առաջին կառավարությունում[12]։

Նա եղել է ուկրաինական պատվիրակության և 2003 թվականին միասնական տնտեսական տարածքի ստեղծման վերաբերյալ բազային փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի ղեկավարը[16]։

2004 թվականի վերջին 2005 թվականի սկզբին Ազարովը, որպես կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ժամանակավորապես կատարում Էր Ուկրաինայի վարչապետի պարտականությունները (պաշտոնաթողության, այնուհետև Վիկտոր Յանուկովիչի պաշտոնաթողության և Յուլիա Տիմոշենկոյի պաշտոնն ստանձնելու արանքում)[12]։

Ձախից աջ՝ Նիկոլայ Ազարովը, Բելառուսի փոխվարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի փոխվարչապետ Սաուատ Մինբաևը

2006 թվականի մարտի 26-ին «Ռեգիոնների կուսակցության» ցուցակով ընտրվել է Գերագույն ռադա[12]։ 2006 թվականի հուլիսին, հակաճգնաժամային կոալիցիայի ստեղծման նախաշեմին («Ռեգիոնների կուսակցություն» + «Ուկրաինայի Կոմունիստական կուսակցություն» + «Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն»), առաջադրվել էր խոսնակի պաշտոնում, սակայն որում ընտրվել է Ալեքսանդր Մորոզը ՈՒՍԿ-ից։

2006 թվականի օգոստոսին Վիկտոր Յանուկովիչի երկրորդ կառավարությունում կրկին նշանակվել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի պաշտոնում, իսկ մի քանի ամսից նշանակվել է Ուկրաինայի ֆինանսների նախարար և այդ պաշտոնում եղել է մինչև 2007 թվականի դեկտեմբերին Յուլիա Տիմոշենկոյի այդ պաշտոնը ստանձնելը[12]։

2006 թվականի դեկտեմբերի 6-ին Նիկոլայ Ազարովին շնորհվել է «Հանրային պարգև»՝ «Ուկրաինայի I աստիճանի վերածննդի շքանշան», որը սահմանել էր գիտա-տնտեսական և իրավաբանական համագործակցության Ուկրաինական հիմնադրամը՝ (հիմնադիրներ՝ Ուկրաինայի պետական հարկային վարչակազմ և Ուկրաինայի ներքին գործերի նախարարություն, պատվավոր նախագահ՝ Նիկոլայ Ազարով, ներկայում՝ մասնավոր ձեռնարկություն[17]) Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին։

2007 թվականին «Ռեգիոնների կուսակցության» ցուցակով վերընտրվել Է Գերագույն ռադա[12]։

2009 թվականի մարտին դարձել է «Նոր Ուկրաինա» քաղաքացիական շարժման կազմակերպիչներից մեկը[18]։ Այդ կազմակերպության խորհրդի անդամ է։ 2009 թվականի հունիսի 9-ին «Ռեգիոնների կուսակցության» քաղխորհուրդը Նիկոլայ Ազարովին նշանակել Է Վիկտոր Յանուկովիչի ընտրական շտաբի ղեկավար, որը կուսակցությունը ներկայացրել էր 2010 թվականի նախագահական ընտրություններում[12][19]։

Ազարովը մշտապես Յանուկովիչի կառավարության տնտեսական ծրագրի հիմնական հեղինակն էր[20]։ 2006 թվականի դեկտեմբերին Գերագույն ռադայում ելույթի ժամանակ նա նշել է, որ ինքը Ուկրաինայի անկախության տարիների 14 բյուջեների հեղինակ է։

2004 թվականին Վիկտոր Յանուկովիչի առաջին կառավարությունում Ազարովի աշխատանքի ժամանակ, ԱՄՀ-ի փորձագետների գնահատականներով, Ուկրաինայում ՀՆԱ-ի աճը կազմել է 12,1 %[21]։

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ միասնական տնտեսական տարածքի ստեղծման հետևողական կողմնակիցն է[22]։

2010 թվականի ապրիլի 24-ին հերթական համագումարում միաձայն ընտրվել է «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար[23]։

Ուկրաինայի վարչապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտին «Ռեգիոնների կուսակցությունը» Նիկոլայ Ազարովի թեկնածությունն էր առաջադրել Ուկրաինայի վարչապետի պաշտոնում[24]։ Մարտի 11-ին նա ընտրվել է կառավարության ղեկավար։ Նրա օգտին քվեարկել է ռադայում ներկա 343 պատգամավորներից 242-ը[25]։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ազարովը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում[26]

Անցած շաբաթ Գերագույն ռադայի ամբիոնից զեկուցում էի, թե ինչ կրիտիկական վիճակում է երկիրը թողել Տիմոշենկոյի կառավարությունը։ Կարճ ասած՝ երկիրը թալանված է։ Պետության գանձարանը դատարկ է, տնտեսական անկումը շարունակվում է, պետական պարտքը ավելացել է երեք անգամ, 2010 թվականի բյուջեն բացակայում է։ Այդ պատճառով մենք ստիպված կլինենք վերականգնել Ուկրաինան՝ յուրաքանչյուր ճյուղ, յուրաքանչյուր տարածաշրջան, և կառավարման համակարգն ամբողջությամբ։

Վարչապետ նշանակվելուց հետո նա նաև հայտարարել է, որ իրեն զգում է «Վիկտոր Յանուկովիչի կառավարության առաջին նախարար»[27]։

2010 թվականի մարտի 25-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են սկսվել «մաքուր էջից»։ Ռուսական կողմի հետ բանակցությունների համար ուկրաինական պատվիրակությունը մի շարք նոր առաջարկություններ է ներկայացրել տնտեսական համագործակցության վերաբերյալ[28]։

2010 թվականի ապրիլի 28-ին Ազարովը հայտարարել էր, որ Յուլիա Տիմոշենկոյի կառավարության գործողությունները պետությանը 100 միլիարդ գրիվնայի վնաս են հասցրել, ինչի կապակցությամբ Տիմոշենկոն և նրա հետ աշխատող պաշտոնատար անձինք պետք է քրեական պատասխանատվություն կրեն[29]։

2010 թվականի հուլիսին Ազարովը հայտարարել էր, որ Ուկրաինայի կառավարությունը բանակցություններ է վարում Ուկրաինայի, Եվրամիության և Ռուսաստանի միջև գազատրանսպորտային կոնսորցիումի ստեղծման շուրջ[30]։

Նիկոլայ Ազարովը լատվիացի գործընկեր Վալդիս Դոմբրովսկիսի հետ հանդիպման ժամանակ, 2012 թվականի փետրվարի 10

2012 թվականի դեկտեմբերի 3-ին Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել ժողովրդական պատգամավոր ընտրվելու պատճառով։ Դրանից հետո նախարարների կաբինետը ևս հրաժարական է տվել, սակայն շարունակել է պարտականությունները կատարել մինչև կառավարության նոր կազմի հաստատումը[31]։

2012 թվականի դեկտեմբերի 9-ին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գերագույն ռադայի նոր ուղղություն է մտցրել Նիկոլայ Ազարովին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին[32]։ Դեկտեմբերի 13-ին խորհրդարանը քննարկել[33] և պաշտպանել է[34] այդ թեկնածությունը։ Նույն օրը նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլայ Ազարովին պաշտոնի նշանակելու մասին[31]։

2012 թվականի դեկտեմբերին կառավարության գործող ղեկավար Նիկոլայ Ազարովը ստացել է 33 980 գրիվեն աշխատավարձ, ինչը համարժեք էր 4 252 դոլարին[35]։

2013 թվականի նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը՝ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, կարգադրել էր կասեցնել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստումը[36], ինչը Եվրոմայդանի իրադարձությունների առիթ է դարձել[37]։

Հասարակական կազմակերպությունների կոչով առաջինը Կիևի Անկախության հրապարակ են դուրս եկել հիմնականում երիտասարդները, ուսանողները, որոնց այնուհետև միացել են եվրաինտեգրմանը կողմնակից մի քանի տասնյակ հազար ցուցարարներ։ Ցույցերը զանգվածային բնույթ են ստացել նոյեմբերի 30-ից հետո, երբ ՆԳՆ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները ուժով ցրել են Մայդանի վրանային ավանը։ Դրանից հետո ցուցարարների թիվը կտրուկ աճել է, նրանք սկսել են արմատական գործողությունների կոչեր անել։ Մասնավորապես, դեկտեմբերի կեսերին Եվրամայդանի վերահսկողության ներքո արդեն եղել են ՊԵԿ-ի և Արհմիությունների տան շենքերը, փորձեր են արվել գրավել նախագահի աշխատակազմը։ Մայրաքաղաքի կենտրոնում գրեթե ամբողջ օրը մարտեր են եղել «մայդանականների» և իրավապահների միջև, որտեղ երկու կողմից մարդիկ են զոհվել։ Ցուցարարների գլխավոր պահանջներից մեկը կառավարության հրաժարականն էր։

Նոյեմբերի 22-ին Գերագույն ռադայի նիստում Ազարովը համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու գլխավոր պատճառ է համարել այն ծանր պայմանները, որոնք Եվրամիությունը և ԱՄՀ-ն ներկայացրել են Ուկրաինային[38]

Վերջին կաթիլը ԱՄՀ-ի դիրքորոշումն է. նրանք ներկայացրել են վարկի տրամադրման պայմանները, մտածեք, արժույթի հիմնադրամի վարկի մարման չափով։ Եվ ևս երկու անգամ բարձրացնել կոմունալ ծառայությունների սակագները քաղաքացիների համար, սառեցնել աշխատավարձերը, թոշակները, սոցիալական օգնությունը, ինչպես նաև մի շարք պայմաններ, որոնց մասին ես նույնիսկ չեմ խոսում։

2014 թվականի հունվարի 22-ին Եվրամայդանի աջակողմյան գրոհայիններին անվանել է ահաբեկիչներ, որոնք պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար[39]։

2014 թվականի հունվարի 28-ին հրաժարական է տվել «հասարակական-քաղաքական փոխզիջման լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու նպատակով»[40]։ Նույն օրը նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաստատել է Ազարովի հրաժարականը[41]։

Հրաժարականից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հրաժարականից մի քանի ժամ անց Նիկոլայ Ազարովը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Վիեննա։ Վիեննայի էլիտար թաղամասում կա առանձնատուն, որը պատկանում է Ազարովի որդուն։ Այնտեղ էլ մեկնել է նախկին վարչապետը ընտանիքի հետ։ Ավստրիական «Kronen Zeitung» թերթի տվյալներով՝ Նիկոլայ Ազարովը, ժամանելով Ավստրիա, պլանավորում էր այնտեղ երկար մնալ[42][43]։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը փաստաթղթավորել էր 2014 թվականի փետրվարի կեսերին Ազարովի՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մեկնելու փաստերը և նրա ղեկավարության հետ հետագա հանդիպումները[44], որտեղից վերադարձել է Խարկովում ամսվա երկրորդ կեսին նշանակված տեղական խորհուրդների պատգամավորների համագումարին՝ որդու հետ միասին[45]։ Դրանից հետո Վիկտոր Յանուկովիչի հետ այլևս չի շփվել և չի հանդիպել[46]։

2014 թվականի մարտի 6-ին Եվրամիությունը և Կանադան հայտարարեցին, որ Նիկոլայ Ազարովը և նրա որդին՝ Ալեքսեյը, Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակում են, որոնց դեմ ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել[47][48][49]։ Ազարովի ընտանիքը մինչ այդ Ռուսաստան է տեղափոխվել[50][51] անվտանգության նկատառումներով[46]։

2015 թվականի փետրվարի 4-ին Նիկոլայ Ազարովը Մոսկվայում ներկայացրել է իր նոր «Ուկրաինան խաչմերուկում» կոչվող գիրքը[52][53]։ 2015 թվականի փետրվարի 21-ին «Իմանալու իրավունք» հեռուստահաղորդման եթերում կոչ է արել ստեղծել «արտաքսման ուկրաինական կառավարություն»[54].

2015 թվականի օգոստոսի 3-ին Մոսկվայի «Ուկրաինա» հյուրանոցում Ազարովը ներկայացրել է «Ուկրաինայի փրկության կոմիտեն», որը կոչված էր «այլընտրանք կազմել ուկրաինական կառավարությանը»[55] և «ճեղքել Ուկրաինայի պետական հեղաշրջման, դրա հետևանքների, երկրի ռազմականացման, բնակչության աղքատացման, նացիզմի հերոսացման, այլախոհության դեմ ահաբեկչության, ԶԼՄ-ներում գրաքննության, կոռուպցիայի հրեշավոր սանձարձակության վերաբերյալ Կիևի և արևմտյան ԶԼՄ-ների շրջափակումը»[46]։

2015 թվականի օգոստոսի 20-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել Է Նիկոլայ Ազարովի դիվանագիտական անձնագիրը։ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նա զրկվել է անձնագրից, քանի որ «...կորցրել է դիվանագիտական անձնագրից օգտվելու հիմքերը և չի վերադարձրել ԱԳՆ անձնագրային փաստաթուղթը՝ օրենսդրությամբ նախատեսված ժամկետում»[56]։

2016 թվականի հունվարին Եվրամիության պատժամիջոցները Նիկոլայ Ազարովի և նրա որդու նկատմամբ մասնակիորեն հանվել էին[57]։

2016 թվականի փետրվարին Ուկրաինայի փրկության կոմիտեի նախագահ Նիկոլայ Ազարովն առաջարկել էր վերադառնալ 2014 թվականի փետրվարի 21-ի համաձայնագրին, որն ընտրվել էր 2012 թվականին և վերսկսել VII գումարման Գերագույն ռադայի գործունեությունը[58][59], քանի որ, նրա կարծիքով, Պետրո Պորոշենկոյի 2014 թվականի օգոստոսի 25-ի հրամանագիրն անօրինական էր, քանի որ Պորոշենկոն նախագահ էր ընտրվել անօրինական վաղաժամկետ ընտրություններում[60]։

Ապրիլի 12-ին Կիևի Վերաքննիչ դատարանն օրինական է ճանաչել Նիկոլայ Ազարովի հաշվին 2,3 միլիոն գրիվնայի կալանքը խոստովանելով, որ բանկային հաշվում կուտակված միջոցներն առարկա են, որի վրա կարող են սահմանափակումներ դրվել[61]։

2016 թվականի դեկտեմբերի 16-ին Նիկոլայ Ազարովը ելույթ է ունեցել Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանում, որը քննել է 2014 թվականին Ուկրաինայի իրադարձությունները պետական հեղաշրջում ճանաչելու մասին նախկին ժողովրդական պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկի հայցը։ Նախկին վարչապետը հայտարարել է, որ արևմտյան երկրները Եվրոմայդանի ժամանակ կոպտորեն միջամտել են Ուկրաինայի ներքին գործերին[62]։ Ազարովը նաև հայտնել է իր և իր ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքների մասին նախագահ Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից հեռացնելու ժամանակ, ինչպես նաև նրա և նրա մերձավորների վրա հարձակումների մասին[63]։ Ուկրաինայի նախկին վարչապետի կարծիքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցել է Ուկրաինայում իշխանափոխությանը[64]։

2017 թվականի փետրվարի 7-ին Նիկոլայ Ազարովը Մոսկվայում ներկայացրել է իր «Մայդանի դասերը. Ուկրաինան հեղաշրջումից հետո» գիրքը[65]։

2017 թվականի նոյեմբերի 8-ին Նիկոլայ Ազարովը ներկայացրել է իր առաջին պատմական «Ճակատագիրը չեն ընտրում» վիպակը երկու գրքերում[66]։

2011 թվականի հոկտեմբերի 24-ից Նիկոլայ Ազարովը YouTube-ում ալիք ունի, որտեղ լուսաբանում է քաղաքական իրադարձությունները։ Մինչև 2020 թվականի հուլիսի վերջը Ազարովի ալիքն ունեցել է 218 հազար բաժանորդ և 54,17 միլիոն դիտում[67]։ Նիկոլայ Յանովիչը, դեռ վարչապետության ժամանակներից, Facebook-ում էջ ունի, որտեղ կա 159 380 բաժանորդ։

Քրեական հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 3-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Նիկոլայ Ազարովի նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով («իրավապահ մարմնի աշխատողի կողմից իշխանության կամ ծառայողական լիազորությունների գերազանցում, որն առաջացրել է ծանր հետևանքներ»)[68]։ Նիկոլայ Յանովիչը երբեք չի աշխատել իրավապահ մարմիններում։ Մինչև 2014 թվականի փետրվարի 21-ը այդ հոդվածով կարող էր մեղադրանք առաջադրվել ցանկացած պետական պաշտոնյայի, մասնավորապես, այդ հոդվածով դատապարտվել էր Յուլիա Տիմոշենկոն[69]։ Հենց Տիմոշենկոյին ազատ արձակելու նպատակով է փետրվարի 21-ին Գերագույն ռադան փոփոխություն մտցրել ՔՕ-ի տվյալ հոդվածում[70], և այդ պահից նրա գործողությունը սկսել է տարածվել միայն իրավապահ մարմինների աշխատակիցների վրա[71]։ Այդ իսկ պատճառով Նիկոլայ Ազարովը ի սկզբանե չէր կարող քրեական պատասխանատվության ենթարկվել այս հոդվածով։

Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում իրականացնել Ուկրաինայի նախկին վարչապետի նկատմամբ, Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտարարում էին, որ Ազարովի նկատմամբ ոչ թե միջազգային, այլ «միջպետական» հետախուզում է հայտարարվել[72][73]։

2015 թվականի հունվարի 12-ին Միջազգային ոստիկանական կազմակերպության հատուկ հանձնաժողովը ուկրաինական կողմի խնդրանքով Ազարովի նկատմամբ Ինտերպոլի միջազգային հետախուզում էր հայտարարել[74]։ Հունվարի 19-ին Պեչերսկի շրջանային դատարանը Ազարովի ձերբակալման մասին որոշում էր կայացրել, ինչը թույլ էր տալիս նրան դուրս բերել Ռուսաստանից[75]։

2015 թվականի օգոստոսի 15-ին Վլադիմիր Օլեյնիկի և Իգոր Մարկովի հետ դարձել է երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի վերաբերյալ քրեական գործի ֆիգուրանտ (քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Մինչդատական վարույթով զբաղվելու էր Ուկրաինայի անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունը, իսկ դատավարական ղեկավարությամբ՝ Գլխավոր դատախազությունը[75][76]։

2016 թվականի դեկտեմբերի 8-ին Ուկրաինայի Ազգային ոստիկանության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վադիմ Տրոյանը հայտարարել էր, որ ոստիկանության աշխատակիցները Կիևում հայտնաբերել էին Նիկոլայ Ազարովին վերագրվող արժեքավոր իրերով բնակարան-պահեստ։ Այդ իրերի թվում էին սրբապատկերներ և հին կրոնական գրքեր, զարդեր և արծաթե դանակ-պատառաքաղ։ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ հայտնաբերված իրերից մի քանիսը իսկապես կարող էին պատկանել իրեն, և նա կհասցնի դատարանի միջոցով դրանք վերադարձնել, եթե հաստատվի դրանց պատկանելությունը իրեն[77][78]։

2017 թվականի մայիսի 3-ին Ինտերպոլը հայտնել էր, որ Նիկոլայ Ազարովը և Վիկտոր Յանուկովիչի նախագահության շրջանի մի շարք այլ պաշտոնյաներ հանվել էին միջազգային հետախուզությունից և նրանց վերաբերյալ գործերը հեռացվել էին քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության բազայից[79][80]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր երկրաբանահանքաբանական գիտությունների (1986), Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանի պրոֆեսոր (1991); Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ պատվավոր պրոֆեսոր (2009)[4][81]։ Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (1997)։

Ուկրաինայի գիտության և տեխնիկայի բնագավառում պետական մրցանակի դափնեկիր «Ուկրաինայի ինստիտուցիոնալ համակարգում նորարարական կազմակերպական-տնտեսական և տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման և ներդրման համար» (2004)[4]։

Ավելի քան 112 գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ է, «Ուկրաինական վահանի և Դոնբասի ոսկու հանքավայրերի երկրաբանական մոդելները», «Ամեն ինչ հարկերի մասին» գրքերի համահեղինակն է։

  • Կինը Լյուդմիլա Նիկոլաևնա Ազարովան է (ծնվել է 1946 թվականին), դասախոս, Ուկրաինայի կրթության վաստակավոր աշխատող[82]։ Ամուսնացել է, երբ ուսանող էր[9]։
    • Որդին Ալեքսեյ Նիկոլայի Ազարովն է (ծնվել է 13.07.1971-ին)[83], ուկրաինա-ավստրիական գործարար, մասնագիտությամբ ինժեներ, 2002-2003 թվականներին Ալեքսեյ Ազարովը եղել է վարչապետ Վիկտոր Յանուկովիչի խորհրդականը[82]։ Մինչև 2012 թվականը «Sustainable Ukraine gemeinnützige Forschung GmbH» ավստրիական ընկերության հիմնադիր և պաշտոնական կառավարիչ[84]։
    • Հարսը Լիլիա Էդուարդի Ազարովան է (Ֆաթհուլինա, ծնվել է 1976 թվականին), ավստրիացի հրատարակիչ և ձեռնարկատեր[85]։ Նրան է պատկանում Վիեննայի Parkring թաղամասում գտնվող պատկերասրահը և Վիեննայի «Vienna Deluxe Magazine» էլիտար ամսագրի 50 %-ը[84]։
      • թոռներ՝ Դարիյա (2002), Ալյոնա (2007), Նիկոլայ (2010)[85]։
  • Մայրը Եկատերինա Պավլովնա Ազարովան էր։ Մահացել է 2019 թվականին[5]

Կարգ և աստիճաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին աստիճանի պետական ծառայող (2002 թվական)
  • Հարկային ծառայության գլխավոր պետական խորհրդական

Պարգևներ և պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (2004 թվական)։
  • «Մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (2000 թվականի օգոստոս)։
  • «Արժանիքների համար» ІІ աստիճանի շքանշան (1999 թվականի փետրվարի 5), հարկային ծառայության զարգացման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի, Ուկրաինայի պետական բյուջե միջոցների մոբիլիզացման ապահովման համար[86]։
  • «Արժանիքների համար» ІІІ աստիճանի շքանշան (1996 թվականի նոյեմբերի 13), Ուկրաինայում բյուջետային գործընթացի օրենսդրական ապահովման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար[87]։
  • Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ (1997 թվականի նոյեմբեր)։
  • Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվոգիր (2003 թվականի դեկտեմբերի 17), Ուկրաինայում բյուջետային գործընթացի օրենսդրական ապահովման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար[88]։
  • Պատվո շքանշան (Ռուսաստան, 2012 թվականի դեկտեմբերի 17), ռուս-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[89]։
  • Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 2007 թվականի դեկտեմբերի 6), Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, ռուս և ուկրաինացի ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[90]։
  • Ռիու-Բրանկու շքանշանի Մեծ խաչի ասպետ (Բրազիլիա, 2009 թվական)[91]։
  • Լիտվայի Մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի սպա (Լիտվա, 1998 թվականի ապրիլի 11)[92]։
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1979), ածուխի շերտերի խանգարման կանխատեսման սեյսմիկ մեթոդի մշակման և ներդրման համար (Մերձմոսկովյան ածխային ավազանի օրինակով)։
  • Հարկային ծառայության պատվավոր աշխատող (1998 թվական)։
  • Սուրբ հավասարազոր իշխան Վլադիմիրի շքանշան (1998 թվական)։
  • Կերչ քաղաքի պատվավոր քաղաքացի-հերոս (2004 թվական)։
  • Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2009 թվական)։
  • Դոնեցկի մարզի պատվավոր քաղաքացի (2007 թվականի դեկտեմբերի 17)[93]։
  • Տիրոջ Սուրբ գերեզմանի շքանշան (Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի, 2011 թվական, մի շփոթեք կաթոլիկ ասպետական ուխտի հետ)[94]։
  • Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի տարբերության նշան (№ 002)[95]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները շատ հաճախ քննադատում էին Նիկոլայ Ազարովին, ինչպես նաև նրա՝ որպես վարչապետի գործունեությունը։ Ազարովին քննադատելու առիթներից մեկը պետական ուկրաիներեն լեզվի վատ իմացությունն է[96]։ Միևնույն ժամանակ, պետական ծառայողի անձնական քարտում նշված է, որ նա տիրապետում է ուկրաիներեն լեզվին[97]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. «Азаров, Николай — премьер-министр Украины» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Азаров Н. Я. Украина на перепутье. Записки премьер-министра. — М.: Вече, 2015. — 511 с. — ISBN 9785444431719
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 «Азаров, Николай. Премьер-министр Украины». «Лентапедия». 2012 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 «Азаров: Нужно было изолировать Тягнибока, Пашинского, Турчинова, Яценюка, а олигархов, которые деньги выделяли на Майдан, взять за шкирку». gordonua.com. 2019 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. https://www.youtube.com/watch?v=rgYnm80khYo
  7. 7,0 7,1 «Познер. Гость в студии - Николай Азаров». 1 канал. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  8. «Приказ подразделения». «Подвиг народа». 2019 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. 9,0 9,1 «Юный Азаров занимался химией и мастерски «забивал козла»». ТСН. 2010 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  10. «Бывшие коллеги Азарова назвали его «хорошим, жёстким мужиком»». ТСН. 2010 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Кость Бондаренко (2010 թ․ մարտի 11). «Николай Азаров. Политическая биография. Ч.1». «Левый берег». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 «Николай Янович Азаров. Биографическая справка». «ՌԻԱ Նովոստի». 2010 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «Кандидаты в президенты Украины: кто есть кто». «BBC». 2010 թ․ հունվարի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  14. «Азаров ушел с должности главы Партии регионов. Новый лидер – Семиноженко». «Украинская правда». 2001 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. Денис Попович (2006 թ․ փետրվարի 23). «К месту было сказано». «Коммерсантъ Украина». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. Кость Бондаренко (2010 թ․ մարտի 11). «Николай Азаров. Политическая биография. Ч.2». «Левый берег». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  17. «Приватне підприємство Український фонд науково-економічного та юридичного співробітництва» (ուկրաիներեն). discount.ua. 2019. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  18. «Азаров, Выдрин и Семиноженко презентовали гражданское движение «Новая Украина»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  19. Азаров возглавил штаб регионалов Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  20. Валерий Береснев (2019 թ․ մարտի 16). «Николай Азаров: «Меня задевают мифы, что мы только воровали и разрушали страну!»». «Бизнес Online». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  21. «В.Ющенко: ВВП Украины в 2005г. вырастет на 12%». «РБК». 2005 թ․ փետրվարի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  22. «Единое экономическое пространство спасет Украину от кризиса — депутат». ՌԻԱ Նովոստի. 2009 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  23. «Главой Партии регионов Украины избран премьер-министр страны Николай Азаров». regions.ru. 2010 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  24. «Партия В.Януковича определилась с кандидатурой премьера». РБК. 2010 թ․ մարտի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. «Азаров стал премьером». УНИАН. 2010 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  26. «Пленарное заседание 11 марта 2010 года». Верховная рада. 2010 թ․ մարտի 11. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  27. Максим Каменев (2016 թ․ ապրիլի 18). ««Титаник» для Гройсмана: Какие конфликты заложены в новом Кабмине». finance.ua. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  28. «Азаров: Украина подготовила проекты экономического сотрудничества с РФ». ՌԻԱ Նովոստի. 2010 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  29. «Азаров: правительство Тимошенко нанесло Украине многомиллиардный ущерб». ՌԻԱ Նովոստի. 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  30. «Азаров говорит, что шутка Путина про Газпром и Нафтогаз не была шуткой». УНИАН. 2010 թ․ հուլիսի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  31. 31,0 31,1 «Отставки кабинета министров Украины. Досье». ТАСС. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  32. «Проект Постанови про надання згоди на призначення Президентом України Прем'єр-міністром України Азарова М.Я.» (ուկրաիներեն). Верховная рада. 2012 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  33. «Хронологія пленарних засідань Верховної Ради України» (ուկրաիներեն). Верховная рада. 2012 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  34. «Поіменне голосування про доручення профільному комітету стосовно розгляду проекту 1012» (ուկրաիներեն). Верховная рада. 2012 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  35. «Итоги четверга - самое интересное за день». Finance.ua. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  36. «Кабмін зупинив підготовку до Угоди про асоціацію з ЄС» (ուկրաիներեն). «BBC». 2012 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  37. «Майдан. Начало — большой репортаж». «Новое время». 2018 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  38. «Заседание Верховной Рады Украины: Азаров поблагодарил оппозицию за долги перед МВФ и ушел из Рады» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  39. «Азаров назвал радикальных протестующих в центре Киева террористами». УНИАН. 2014 թ․ հունվարի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  40. «Азаров подал в отставку». ТАСС. 2014 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  41. «Янукович подписал отставку Азарова и правительства». ТСН. 2014 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  42. «Азаров уехал из Украины к семье в Австрию». minprom.ua. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  43. «Ukraine: Ex-Premier setzt sich nach Wien ab» (գերմաներեն). Kronen Zeitung. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  44. Павел Шеремет, Севгиль Мусаева (2016 թ․ փետրվարի 19). «Сергей Горбатюк: Мы близки к завершению дела Межигорья». «Украинская правда». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  45. Соня Кошкина (2015 թ․ հունվարի 16). ««Если бы он знал, что не вернется, он бы взорвал Межигорье. Так оно ему было дорого»». «Левый берег». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  46. 46,0 46,1 46,2 Илья Барабанов. «В Москве два состава правительства Украины сидят». — «Коммерсантъ», 2016. — № 27 (17 փետրվարի). — 1. — Дата обращения: 20.12.2019.
  47. Правительство Великобритании опубликовало санкционный список 18 украинцев
  48. «Евросоюз опубликовал список экс-чиновников Украины, чьи банковские счета заморозят». УНИАН. 2014 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  49. «Канада вслед за ЕС заморозила активы бывших украинских чиновников». УНИАН. 2014 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  50. «Около 5 тысяч украинских политиков, бизнесменов и их родственников бежали в РФ и уже приобрели жилье на территории «агрессора»». NEWSru.com. 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  51. «Экс-премьер Азаров принимает участие в заседании комитета Госдумы РФ». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  52. «Презентация книги Николая Азарова». «Կոմսոմոլսկայա պրավդա». 2015 թ․ փետրվարի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  53. «Николай Азаров: Украина на перепутье». «Կոմսոմոլսկայա պրավդա». 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  54. «Азаров призывает к созданию правительства Украины «в изгнании»». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  55. «Экс-премьер Николай Азаров объявил о создании Комитета спасения Украины». ТАСС. 2015 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  56. «Украина аннулировала дипломатические паспорта Азарова и 88 экс-чиновников». УНИАН. 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  57. «В ЕС отменили санкции против бывших членов правительства Украины». Euronews. 2016 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  58. «Экс-премьер Украины Азаров обещает вернуться в страну». ТАСС. 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  59. «Азаров предложил восстановить полномочия предыдущей Рады». «Взгляд». 2016 թ․ փետրվարի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  60. «Азаров: 22 февраля в Украине — День государственного переворота». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  61. «Суд признал законным арест свыше 2 млн гривен на счету Азарова». ТСН. 2016 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  62. «Запад грубо вмешивался в дела Украины во время «евромайдана», заявил Азаров». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  63. «Экс-премьер Украины Азаров заявил об угрозах в свой адрес в 2014 году». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  64. «Экс-премьер Украины Азаров назвал «кураторов» переворота на Украине». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  65. «Николай Азаров представил в «Комсомолке» свою новую книгу «Уроки Майдана»». «Կոմսոմոլսկայա պրավդա». 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  66. Пётр Лихоманов. Судьбу не выбирают. — «Российская газета», 2017. — № 253(7419) (8 Նոյեմբերի). — Дата обращения: 20.12.2019.
  67. Николая Азарова էջը Յություբ տեսահոսթինգում
  68. «СБУ объявила в розыск Азарова». korrespondent.net. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  69. «Без вины виноватый: За что СБУ разыскивает Азарова?». politnews.net. 2014 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  70. «Про внесення змін до Кримінального та Кримінального процесуального кодексів України щодо імплементації до національного законодавства положень статті 19 Конвенції ООН проти корупції» (ուկրաիներեն). Верховная рада. 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  71. «Уголовный кодекс Украины — Особенная часть Раздел 17 — Уголовного Кодекса Украины Преступления в сфере служебной деятельности» (ռուսերեն). meget.kiev.ua. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  72. «Интерпол не занимается Азаровым – МВД». Корреспондент.net. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  73. «МВД: экс-премьер Украины Николай Азаров объявлен в межгосударственный розыск». ИТАР-ТАСС. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  74. «Интерпол объявил в розыск Януковича и Азарова». BBC. 2015 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  75. 75,0 75,1 «Суд заочно арестовал Азарова» (ռուսերեն). «Украинская правда». 2015 թ․ հունվարի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  76. Азаров получил уголовное дело за «комитет спасения Украины» «LB.ua», 15.08.2015
  77. «Азаров о найденных киевских «сокровищах»: Я ничего не крал». «Украинская правда». 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  78. «Очередная провокация: Азаров прокомментировал найденные сокровища». bigmir.net. 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  79. «Интерпол снял с розыска всех чиновников времен Януковича». BBC. 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  80. «Сергей Горбатюк, начальник департамента спецрасследований ГПУ, в программе "Бацман". Выпуск от 14.12.2017». 112 Украина. 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  81. «Азаров стал почетным профессором МГУ». Клуб выпускников МГУ. 2009 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  82. 82,0 82,1 Азаров Николай. ДОСЬЕ :: Персональный сайт Сергея Руденко
  83. «Семейные тайны Николая Азарова — Аналитика — «ФРАЗА»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  84. 84,0 84,1 Herwig Höller: Von Kiews Straßen ins diskrete Wien. — DIE ZEIT, Nº 06/2014
  85. 85,0 85,1 ««Заначка» Азарова. Австрийская бизнес-империя невестки премьер-министра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  86. «Указ Президента України від 5 лютого 1999 року № 126/99 «Про нагородження відзнакою Президента України — орденом „За заслуги"»» (ուկրաիներեն). Верховная рада. 1999 թ․ փետրվարի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  87. «Указ Президента України від 13 листопада 1996 року № 1062/96 «Про нагородження відзнакою Президента України — орденом „За заслуги"»» (ուկրաիներեն). Верховная рада. 1996 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  88. «Постанова Кабінета Міністрів України від 17 грудня 2003 року № 1943 «Про нагородження Азарова М. Я. Почесною грамотою Кабінету Міністрів України»» (ուկրաիներեն). Верховная рада. 2003 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  89. «Указ Президента Российской Федерации от 17 декабря 2012 года № 1665 «О награждении орденом Почёта Азарова Н. Я.»». Официальный интернет-портал правовой информации. 2012 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  90. «Указ Президента Российской Федерации от 6 декабря 2007 года № 1636 «О награждении орденом Дружбы Азарова Н. Я.»». Официальный интернет-портал правовой информации. 2007 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  91. «Азаров стал кавалером бразильского ордена Рио-Бранка». mobus.com. 2009 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  92. «Азаров Николай». dsnews.com. 2011 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  93. «Азаров стал почетным «донецким»». «Корреспондент». 2007 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  94. «Глава правительства Украины стал командором ордена крестоносцев». «Молодая гвардия Единой России». 2011 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  95. «Азаров получил высшую церковную награду УПЦ (МП)». Телеканал 24. 2013 թ․ հունվարի 5. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  96. «Герман: Сегодня украинский язык учит даже Азаров». liga.net. 2011 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  97. «Азаров оценил собственное владение украинским языком как «свободное»». ТСН. 2013 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ազարով» հոդվածին։